Ու էլի կգրեմ ուսանողներից:
Էս անգամ՝ դասերի ժամանակ հնչած արտահայտություններ և հարցեր: Չգիտեմ էլ ինչպես որակեմ՝ ծիծաղելի, չմտածված, զվարճալի. հա հենց էտ բառով կբնութագրեմ: Այսպես ուրեմն
Մի հատ շաաաատ “հետաքրքիր” առարկա ենք անցնում առանձնապես արևելագիտության հետ կապ չունեցող.փոխարենը ի՜նչ հարցեր են հնչում էդ դասերին….
-Կներեք, Աբորիգեն ցեղ հնում եղելա չէ՞:
-Իսկ Բրյուսելը ովա եղե՞լ:
-Պորտուգալիան կոչվելա գալլերի անունով որովհետև իրանք այնտեղ շատ էին, չէ՞:
-Հոներն ու հույները դրանք տարբեր բաներ ե՞ն:
Մի քիչ “արաբագիտական” ունիկալ հարցեր
Ուսանող- Էն որ Զեմ-զեմ աղբյուրի ջուրը սուրբ է համարվել դեռևս Ջահիլիյայի շրջանից, դա Մուհամմեդն է սահմանել?
Ուսանող- Իսկ Սուննան ովա գրե՞լ:
Ուսանող- Իսկ բերբերները դրանք հին արաբներն ե՞ն:
Դասախոս- Արաբական արձակը հենց սկզբում գրվել է սաջով:
Ուսանող- Ամենասկզբու՞մ:
Դասախոս- Այո, ամենասկզբում:
Ուսանող՝ իրեն մեջտեղից պատռելով – Չե, ուզում եմ ասեմ հենց ամենասկզբու՞մ:
Հավատացնում եմ՝ այսպես մոտ 10 րոպե:
Դասախոս-Ո՞վ կարող է ասել՝ որն է Բիլադ աշ-Շամը:
Ուսանող-Դամասկոսը:
Դասախոս-Ո՞վ կարող է ասել՝ որն է Ահլու Սուննան:
Ուսանող- Քրիստոնյաները:
Մի ամիս պարսկերեն սովորելուց հետո, ուսանող.
-Վա՜յյյ էս ինչ նման են պարսկերենի տառերը արաբերենին:
Չէ, չկարծեք թե ես անմիտ հարցեր չեմ տալիս: Ու՞մ հետ չի պատահում:Ուղղակի իմ հարցերը ոչ ոք առնետորեն չի մտապահում որ հետո բլոգում գրի Ճ))))


Ash jan shat lavn er,mek mek mer daserin nsti aveli original harcer klses:))))
Իսկ ինչպե՞ս է ոմն մեկը, որ չի տարբերում հոներին հույներից, հայտնվել համալսարանում։ Ո՞վ է մեղավորը։
Մեր կուրսից (արաբագիտության) մեկը պնդում էր, որ արաբները ապրում են Արաբստանում:
Իրանագետներից մեկն էլ աֆղաններին ու աղվաններին չէր տարբերում, բայց ամենատխուրն այն էր, որ նա 4-րդ կուրսի պետական քննության ժամանակ էր անում
Ash, ba mez mot 1in kursum matyanum 3rd hamary zbaghecnogh anvchary nkati unenalov / huis unem` gone nkati uner, chnayac` djvar:)/ G. Hovhannisyani Ergkragrutyun` stranovedenie dasy` harcnum e ”Erekheq,mer erkraGORCUTYAN /Zemledelie/ dasy erb e sksvum?
:):) Baaaaaaaaa !!!
Super!
Հետաքրքիր պատմություններ կապված արևելագիտության հետ չեմ մտաբերում, բայց վերջերս մի պատմություն լսեցի:
Բոլորիս քաջ հայտնի “գյուղակադեմիայում” պետական քննության ժամանակ դասախոսը հարց է տալիս ուսանողին:
_Ինչ է նշանակում ԱԱՀ /Ավելացված Արժեքի Հարկ/:
Ուսանողը երկար մտածելուց հետո մեծ խանդավառությամբ պատասխանում է:
_Անուն, Ազգանուն, Հայրանուն:
Բա լավ, որ բնապահապանության նախարարությունում միջազգային կազմակերպության զեկույցը թարգմանելուց окружающая среда-ն թարգմանում են շրջապատող չորեքշաբթի, էտ ժամանակ ինչ ասես:
իսկ մեզ մոտ մեկը կարծում է,որ ժամանակակից Թուրքիայի պետական լեզուն <> է
Իսկ մեր դասարանից մի տղա (հիմա Գյումրիի ինչ-որ բանկում վարկային մասնագետ է աշխատում) Notr Damme de Paris-ն թարգմանում էր “Մեր տիկինը փարիզից”: Տասներորդ դասարանում: