
Արաբիայում XVIII դ. վահհաբիական շարժման հիման վրա ստեղծվեց Սաուդյան պետությունը։ Վահհաբիականության ծագման և տարածման մասին մեզ տեղեկություն բնականաբար կարող է տալ Արաբիայի` այդ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակի ուսումնասիրությունը։
XVI- XVII դդ. Արաբական հողերի զգալի մասը գտնվում էր օսմանյան տիրապետության տակ։ Իսլամական հոգևորականությունը զգալի չափով հեռացել էր իսլամի վաղ շրջանի բարքերից և չէր հետևում շարիաթի օրենքներին։ Օսմանյան կայսրության մեջ պարզապես ծաղկում էին ապրում սուֆիական օրդենները։ Նրանց` սրբերի պաշտամունքը լայն տարածում էր գտել իսլամական աշխարհում։ Սուֆիների ազդեցության տակ տարածում գտան նաև ալկոհոլի, ծխախոտի, հաշիշի օգտագործումը, երաժշտությունը և այլն։ Բարքերի նախկին անաղարտությունը պարզապես վերացել էր։ Սրբերի պաշտամունքը այնքան էր տարածվել, որ իսլամի հիմքը հանդիսացող` Ալլահի միակը լինելու գաղափարը գրեթե մոռացվել էր: Այս ամենի հետ մեկտեղ երկրում տարածված էր կաշառակերությունը` իր դրսևորման բոլոր ձևերով։ Օսմանյան սուլթանների համար կարևորը նյութականն էր և ոչ թե հոգևորը, այս էր պատճառը, որ Ստամբուլում իսլամի մի շարք ուղղություններ լավ ընդունում ունեին։

Արաբական թերակղզու մեզ հետաքրքրող հատվածը նրա կենտրոնական մասն է` Հիջազը։ Հիջազում, ուր սկիզբ է առել իսլամը, որքան էլ որ տարօրինակ է, լայնորեն տարածվել էր սրբերի պաշտամունքը։ Այստեղ պաշտամունքի առարկա էին դարձել նաև մարգարեի զինակիցների և կնոջ գերեզմանները։ Հիջազի բնակչությունը անգամ զոհ էր մատուցում նրանց։
Մյուս կողմից պետք է նշել նաև, որ մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում (XVIII- XIX դդ.) Արաբիան սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ էր գտնվում։ Ինչպես գիտենք` արաբական հասարակությունը կազմված էր մի շարք ցեղերեից։ Զգալի չափերի էր հասել միջցեղային կռիվները։ Այս պայքարը ընթանում էր Արաբիայում կենտրոնական իշխանությունը գրավելու համար։ Եվ, բնականաբար, այս անհաշտ վիճակը հանգեցնում էր տնտեսության վատթարացմանը։
Եվ հենց այս ժամանակ պատմության թատերաբեմ են իջնում վահհաբիականները, որոնք ձգտում էին վերադարձնել իսլամի չապականված վիճակը և մարգարեի օրոք եղած բարքերը։ Այս ուղղությունը, ծագելով ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում, հետագայում օգտագործվեց քաղաքական ուժերի կողմից և դարձավ ժամանակակից աշխարհի հզոր երկրներից մեկի` Սաուդյան Արաբիայի հիմնաքարը։
Վահհաբիականությունը, հենվելով Ղուրանի և Սուննայի տեքստի բառացի ընկալման վրա, չէր ընդունում անգամ մարգարեի գերեզմանի պաշտամունքը։
Սակայն պետք է նշել, որ վահհաբիականության ծագումը և տարածումը միայն ներքին գործոնների հետևանք չէր, այն ուներ նաև իր արտաքին գործոնները։
Խոսելով Արաբիայում տիրող իրավիճակի մասին` ցույց տվեցի այն պատճառները, որոնք մպաստեցին վահհաբիականության տարածմանը։ Սակայն պետք է նաև նշել, որ միայն այդ պատճառները չէ, որ որոշիչ դեր ունեցան։
Փորձենք պատկերացնել տվյալ ժամանակաշրջանում աշխարում տիրող իրավիճակը։ Մի կողմից եվրոպական գաղութային քաղաքականություն, մյուս կողմից Օսմանյան կայսրություն։ Այս դեպքում Եվրոպան հավատարիմ է մնում «բաժանիր և տիրիր»-ի քաղաքականությանը։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ Օսմանյան հրեշին տապալելու լավագույն ձևը նրա կազմի մեջ եղած ժողովուրդներին կենտրոնական իշխանության դեմ դուրս բերելն էր։ Արաբիայի ժողովուրդը հենց նման ժողովուրդներից մեկն էր։ Եվրոպային օգնում էր հենց ինքը` Օսմանյան կայսրությունը։ Այստեղ չկար կյանքի և գույքի ապահովություն, և այս հանգամանքը ոտքի էր հանում կեղեքվող բնակչությանը։
Մի շարք պատմաբանների կարծիքով վահհաբիականության վրա նպատակադրված աշխատել է Բրիտանական կայսրությունը։ XVII դարում բավականին մեծ թվով եվրոպացի երիտասարդներ , որոնք ձևացնում էին, թե իսլամ են ընդունել, հաստատվում էին Թուրքիայում, Եգիպտոսում, Սիրիայում։ Նրանք այստեղ սովորում էին մուսուլմանական հոգևոր ուսումնական հաստատություններում և դառնում էին «մուսուլման աստվածաբաններ»։ Բայց փաստերը ցույց են տալիս, որ նրանք բրիտանական հատուկ ծառայությունների հետազոտողներ էին։ Այս ամենի արդյունքում նրանք XVIII դարի սկզբին գտան Օսմանյան կայսրությանը տապալելու արդյունավետ ուղիներ։ Նրանց մեթոդը դարձավ Ղուրանին և Սուննային տառացի հետևելը, և ոչ թե դրանց իմաստների ընկալումը։ Սա է պատճառը, որ «վերադարձ դեպի նախնական վիճակին» լոզունգի տակ վահհաբիականները պարզապես վերացնում էին իսլամական մշակութային արժեքները։
Այս ներքին և արտաքին պատճառները եղան լուրջ խթաններ վահհաբիականության ծագման և տարածման գործում։


Վահաբական գաղափարախոսությունը իսլամական(սուննիական) աշխարհի կրոնաքաղաքական «վերածննդի» գաղափարական հենքը պետք է լիներ