Home » Գիտական, Դասախոսական, Լուրջ, Ուսանողական » Այս բլոգի մասին

Այս բլոգի մասին

Հարգելի ուսանողներ ու դասախոսներ, արևելագետներ ու ոչ արևելեգատներ։ Ուրախ եմ, որ շնորհիվ «Նեոմեդիա» նախագծի ու «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիաիայի» գործում է www.arevelk.info բլոգը։ Սույն բլոգն ունի մի քանի նպատակ։ Փորձեմ շարադրել դրանցից յուրաքանչյուրը։
1. Իսլամական ավանդույթում իր տեսակի մեջ եզակի մի հիմնադրույթ կա, որն արաբերենով կոչվում է «الأمر بالمعروف والنهي عن المنك», իսկ պարսկերենով՝ «امر به معروف و نهی از منکر»։ Անգլերեն այս հիմնադրույթը թարգմանվում է որպես «Commanding Right and Forbidding Wrong», իսկ հայերեն այն հավանաբար կթարգմանվի որպես «բարու (լավի) խրախուսում ու չարի (վատի) կանխարգելում»։ Այս բլոգը նպատակ ունի քննարկել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բոլոր լավ ու վատ կողմերը։ Պետք է խրախուսվեն բոլոր լավ ու ճիշտ նախաձեռնությունները և քննադատվեն սխալներն ու թերացումները։
2. «Արևելագիտությունն ապրելակերպ է»։ Շատ արևելագետներ կփաստեն սա, ոմանք էլ կհակադրվեն։ Բայց դե ընդունված խոսք է, ասում ենք։ Սակայն առաջին հերթին չպետք է մոռանալ, որ «արևելագիտությունը գիտություն է»։ Հետևաբար այս բլոգի նպատակներից է ընթերցողին ներկայացնել արևելագիտությունը որպես գիտություն, արևելագիտության ձեռքբերումները, նոր պարբերականներն ու գրքերը։ Յուրաքանչյուր ուսանող ու դասախոս կարող է այստեղ գրել իր գիտական հետաքրքրությունների մասին և արծարծել արևելագիտական թեմաներ։
3. «Ex oriente lux» մեկ այլ՝ արևելագիտության հետ կապ ունեցող, արևելագետների կողմից սիրված ասույթ է, որ նշանակում է «Արևելքից է լույսը»։ Այս բլոգի նպատակներից է նաև արծածել մերձավոր արևելյան, իսլամական երկրների պատմությունը, գրականությունը, քաղաքական իրավիճակը, ազգագրությունը և այլն։
4. Վերադառնալով երկրորդ կետին ու փաստելով, որ «Արևելագիտությունն ապրելակերպ է», պետք է նաև եզրակացնել, որ արևելագետներն ունեն պատմելու բան սեփական կյանքից, որ ֆակուլտետում կա անցուդարձ, հետաքրքիր դեպքեր ու պատահարներ, որոնց մասին կարելի է գրել այստեղ։

Դեռ այսքանը։

Հարգանքով,
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս
Խաչիկ Գևորգյան

4 կարծիք >> " Այս բլոգի մասին "

  1. iReporter says:

    Բարի գալուստ հայկական բլոգոսֆերա!

  2. Հաճելի է գիտակցել այն փաստը, որ Արևելագիտության ֆակուլտետը քայլում է ժամանակին համընթաց

  3. Julieta says:

    Իհարկե Արևելագիտության ֆակուլտետը ԵՊՀ-ի լավագույն ֆակուլտետներից է:Arevelq.info-ում իհարկե շատ են գովելի խոսքերը,որոնց հետ ես նույնպես համաձայն եմ,սակայն այսօր ֆակուլտետը շատ թերի կողմեր Էլ ունի,որոնց մասին այսօր ` 26.03.2010-ի դեպքից հետո չեմ կարող լռել,ուղղակի անհնարին է:Ցավով պետք է նշեմ,որ Արևելագիտության ֆակուլտետի դեկանատի աշխատանքները ,որոնք շատ վատ հետևանքներ են բերում ուսանողներին,այլևս հնարավոր չէ հանդուրժել:Դրանք թերի են:Մենք Իրանագետներս ` եկրորդ կուրսի չենք կարող լռել,մեզ ուղակի ծաղրում են:Մենք առանց այն էլ հանդուրժում ենք նրանց անմարդկային և ոչ բարյացակամ վերաբերմունքը,դա բավական չէր,դեռ սխալ տեղեկություններ են տալիս,որոնցից տուժում ենք միայն մենք ` ուսանողներս:Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ իմ գրած նյութին,ես գրում եմ ոչ միայն իմ ,այլև իմ համակուրսեցիների անունից:Մենք պահանջում ենք մարդկային վերաբերմունք դասախոսներից և պահանջում ենք վերահսկել դեկանատի աշխատանքները,որպեսզի այլևս ոչ մի թյուրիմացություն տեղի չունենա,որոնք մենք հանդուրժում Էինք դեռևս առաջին կուրսից ` հույս ունենալով,որ շուտով դրանք կշտկվեն:

  4. When you are in uncomfortable position and have no money to move out from that, you will require to take the credit loans. Just because that will aid you for sure. I get car loan every single year and feel great because of it.

Թողնել կարծիք

*