Home » Լուրջ, Ուսումնական, Տեղական » Բաղձալի էլ. փոստի հասցե

Բաղձալի էլ. փոստի հասցե

Այս տարի ընդունվել եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ ու այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում մասամբ հասցրել եմ ծանոթանալ Մայր բուհի դրական ու բացասական կողմերին:

Արևելք.ինֆո բլոգում բազմիցս քննարկվել է  ԵՊՀ-ում ինֆորմացիայի պակասի, ու նույնիսկ ղեկավար մարմինների` գործից բոլորովին անտեղյակ լինելու խնդիրը: Թեման, որ պատրաստվում եմ արծարծել, իմ խորին համոզմամբ, ուղակիորեն կապված է այդ խնդրի հետ, ավելի´ն, հանդսանում է դրա «ենթախնդիրը»:

2009թ. Նոյեմբեր ամսին միանգամայն արդարացի ցանկություն հայտնեցի որպես ԵՊՀ ուսանող, որպես այս հաստատության ներկայացուցիչ, էլ. փոստի հասցե ունենալ ԵՊՀ պաշտոնական կայքի` www.ysu.am տիրույթում: Իրականում, չեի էլ պատկերացնում, որ իմ առջև նման դժվար իրագործելի նպատակ եմ դրել:

E-mailԱրդեն մի քանի ամիս ապարդյուն ջանքեր թափում այս ուղղությամբ: Բազմիցս գրել եմ info@ysu.am հասցեին, բայց, ցավոք սրտի ոչ մի անգամ պատասխան չեմ ստացել: Ոչ մի ինֆորմացիա չեմ գտել ո´չ ԵՊՀ կայքում, ո´չ էլ ուսանողի ուղեցույցում: Դիմել եմ ուսխորհրդի անդամներին, որոնք լրիվ անտեղյակ էին: Դիմել եմ ավելի բարձր կուրսերում սովորող ընկերներիս, որոնք ևս, գաղափար անգամ չունեին թե ՈՒՄ պետք է դիմել այդ հարցով:  Ծայրահեղ դեպքում կարող էի դիմել մեր դասախոսներից որևէ մեկին, ում արդեն հաջողվել է արժանանալ ԵՊՀ պաշտոնական հասցե ունենալու պատվին ու ամենայն հավանականությամբ կստանայի հարցիս պատասխանը: Բայց խնդիրը ինձնով չի սահմանափակվում. միակը չեմ,  ում համար ԵՊՀ պաշտոնական կայքի տիրույթում էլ. փոստի հասցե ստանալը  «բաղձանք է» դարձել: Ինչպես պարզեցի, կան ուսանողներ ովքեր արդեն 3-4 տարի սովորում են ԵՊՀ-ում, հաճախ են օգտագործում էլ. փոստ, բայց չունեն ysu.am տիրույթի հասցե, որովհետև չգիտեն թե ում դիմեն, կամ դիմել են, բայց ինչպես և ես,  պատասխան չեն ստացել, կամ էլ նոր էին բացահայտում, որ ԵՊՀ-ն իր ուսանողներին այդպիսի «հնարավորություն է ընձեռում»:

Բուհը ինքը պետք է շահագրգռված լինի իր ուսանողներին ժամանակակից պահանջներին համապատասխան ծառայություններով ապահովելու, ու կրթության մակարդակը բարձրացնելու մեջ:  Որքանով տեղյակ եմ, ժամանակին նմանատիպ հարցերով ղբաղվել է ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը: Այժմ չգիտեմ թե ով է զբաղվում այս հարցերով, բայց տվյալ անձնավորությունը ակնհայտորեն շահագրգռված չէ անհրաժեշտ ինֆորմացիան ու ռեսուրսները ուսանողներին հասանելի դարձնելու գործում: Փոխարենը որոշ ուսանողներն իրենք են փորձում ինֆորմացիա «կորզել» բուհի ղեկավարությունից,  ինչը միշտ չէ, որ հեշտությամբ է տրվում:

Ինչևէ, վերջերս ինձ հուզող խնդրի լուծման առաջարկներ էր ներկայացրել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս պրն. Խաչիկ Գևորգյանը (նախագիծը մանրամասն շարադրված է այստեղ): Ճիշտն ասած, տեղյակ չեմ թե ինչ ճակատագրի է արժանացել այդ նախագիծը, բայց  այսօր համալսարանում դեկանատի անունից «ԵՊՀ ուսանողների տեղեկատվական մակարդակի բարձրաձում» վերնագիրը կրող թուղթ էին փոխանցել ուսանողներին, որտեղ պահանջվում էր լրացնել անուն, ազգանուն և էլ. փոստի հասցե: Չնայած որ կրկին անգամ ոչ մեկ տեղյակ չէր այդ խորհրդավոր թղթի ծագման ու նշանակության մասին (լուրեր էին պտտվում, թե էլ. փոստով մեզ ԵՊՀ-ի նորություններն են ուղարկելու :D ) իսկ ուսանողների մեծ մասի էլ. փոստի հասցեներն էլ  pupsik@mail.ru, kyanqik@yandex.ru կարգի էին, վերնագիրը, իհարկե, շատ խոստումնալից էր:  Հույս ունեմ, որ այս ծրագրում հաշվի են առնվել բոլոր ուսանողներին էլ. փոստի հասցե տրամադրելու` ժամանակին ներկայացված առաջարկները, ու միգուցե մոտ ապագայում ԵՊՀ ուսանողներից շատերը որևէ փաստաթուղթ կամ հայցադիմում լրացնելիս ծիծաղի առարկա չեն դառնա, այլ կներկայանան որպես երկրի գլխավոր կրթական ու գիտական հաստատության ներկայացուցիչ:

Մինչև կփորձեմ պարզել, թե իրականում ինչ է իր մեջ ներառում տեղեկատվական մակարդակի բարձրացման ծրագիրը,  ու կշարունակեմ գնալ դեպի բաղձալի էլ. փոստի հասցեն տանող ճանապարհով, եթե ինչ որ մեկը գիտի թե ով է պատասխանատու ուսանողներին պաշտոնական հասցեներ տրամադրելու համար, ում կարող եմ դիմել, խնդրում եմ լուսավորեք ինձ :D :    Կփորձեմ ինքս այդ  «փակ» ինֆորմացիան առավել հասանելի դարձնել ուսանողներին: Շնորհակալություն:

Հարգանքով,

Սոնա Դիլանյան

Նշումներ` ,

18 կարծիք >> " Բաղձալի էլ. փոստի հասցե "

  1. Ani Davtyan says:

    Սոն ջան հուսանք,որ կամաց-կամաց այս հարցն էլ կլուծվի:

  2. Սոն ջան, ինքս էլ փորձում եմ պարզել, բայց չգիտեմ կստացվի թե ոչ…………………………………………………………………………………………………

  3. Sona Tonikyan says:

    I dep der voch vagh antsyalum yete dasakhosnern uzum eyin unenal ed nuyn baghdzali hastseyits, ambion@ zekutsagir er grum paron Karamyanin:))))))

  4. Մետաքսյա says:

    Ուղղակի անհասկանալի է թե ինչի համար??? Ուրեմն էլ ինչու է կայքը բացվել??????

  5. Alvina Hovhannisyan says:

    ԵՊՀ-ում աշխատանքի անցնելու առաջին իսկ տարուց օգտվում եմ այդքան բաղձալի էլ.փոստից, որն ի դեպ տեխնիկական ապահովման բազմաթիվ խնդիրներ ունի, հատկապես երբ փորձում եմ օգտվել Հայաստանից դուրս գտնվելու ժամանակ: Օրինակ, երկար ժամանակով կարող է չբացվել, նամակները տեղ չեն հասնում և այլն: Այդ պատճառով ապահովության համար օգտվում եմ նաև այլ տիրույթներից: Ամեն դեպքում մաղթում եմ հաջողություն:

  6. Ընկեր Տոնիկյան, էդ մեյլի լոգինն ու գաղտնաբառն էլ էիք զեկուցագրի տեսքով ներկայացնում պարոն Քարամյանին? :) ))))))))))))

    Էսօր էդ հարցը համալսարանում էինք քննարկում, ընկերներիցս մեկը, ով քանի տարի առաջ ապարդյուն փորձել է այդ ճանապարհով անցնել, ասում ա. “Ես տենց էլ չգտա թե ով ա զբաղվում էդ հարցով, բայց գիտեմ, որ “դրանից” Խաչիկը, Քոչարյանը ու Տոնիկյանը ունեն~”… Քիչ էր մնում ասեի, ոչինչ կմեծանանք մենք էլ կունենանք… ոնց որ եսիմինչ լինի!

  7. Anushik says:

    Եթե շարունակենք նորից հուսալ, որ մի օր խնդիրը կլուծվի, կարծում եմ սխալ է, պետք է համախմբված պայքարել ու հասարակական հնչեղություն տալ խնդրին: Արդեն 6րդ տարի է հաամլսարանի ուսանող եմ և բազմիցս համովել եմ համալսարանի անտարբերությանը շատ ու շատ հարցերում: Իսկ որքանով հիշում եմ, բավականին ժամանակ է, որ Խաչիկը աըդ ծրագրի փաթեթը ներկայացրել է ռեկտորին. ու ոչ մի արդյունք….Դե ինչներին է պետք ստեղծել, աշխատել ի օգուտ ուսանողների-իրականում առաջինը ի օգուտ համալսարանի անվան համարէ էական այս հարցը…միևնույն է ամեն տարի ուսանողները ընդունվում են, 4 տարի անտեղյակ սովորում….իրենց սա շատ ձեռնտու է……..

  8. ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ says:

    Կարծում եմ \ysu.am\ տիրույթում գրանցում չունենալն այնքան էլ ցավալի իրողություն չէ: Չէ որ դա չէ բնորոշում կամ ներկայացուցչություն տալիս անձին \ուսանողին/ուհուն/:Իսկ եթե ներկայացուցչական լինելը ձեր բաղձանքների անքակտելի մասն են կազմում, խորհուրդ կտամ գրանցվել \mail.am\ տիրույթում:Չէ որ \am\ ասվածն առավել քան ներկայացուցչական է:Գտնում եմ, որ այսօր մենք`ուսանողներս, առավել զբաղված պետք է լինենք մեր զարգացվածության մակարդակի ապահովմամբ, այլ ոչ թե երկրորդական նշանակության խնդիրներով: Վերջիվերջո, մենք ենք մեր պետական շահը կրողներն ու կերտողները:

  9. mail.am տիրույթը չգիտես ինչու ռուսերեն է։ Էլեկտրոնային փոստի հասցեն առաջնային նշանակության խնդիր է ու բանից տեղյակ ուսանողներն ու դասախոսները դա շատ լավ են հասկանում։

    Խաչիկ Գևորգյան
    ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս,
    ԱՐՄԱԿԱԴ-ի նախագահ

  10. ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ says:

    Կարծում եմ կարծիք հայտնելուց առաջ ճիշտ է տիրապետել ինֆորմացիային:Հարգարժան պրն. Գևորգյան “mail.am” տիրույի գլխավոր էջն է միայն ռուսերեն, իսկ Էլ. փոստի տիրույթն ազատ օգտագործվում է հավասարապես հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:

  11. Իսկ ես նկատի ունեի հենց գլխավոր էջը։

  12. Հարգելի Սերգեյ,

    Արդյոք ձեր վերաբերմունքը նույնն է student@mail.com հասեցեից ու student@umich.edu ստացված նամակների նկատմամբ? Միգուցե, նրանց համար, ովքեր էլ. փոստը օգտագործում են միայն իրենց ԱԴՆԱԿԼԱՍՆԻԿ-ի նկարների գնահատականների մասին տեղեկանալու համար(այսինքն, ուսանողների մոտ 60-70%-ը), միևնույնն է` իրենք պաշտոնապես կներկայանան որպես ԵՊՀ-ի ուսանող, թե ինչ-որ անիմաստ կայքի բաժանորդ, բայց անձամբ ինձ համար, ու բոլոր նրանց համար, ովքեր ամեն օր գործ են ունենում աշխարհի տարբեր երկրներից մի քանի տասնյակ մարդկանց մի քանի հարյուր նամակների հետ, կարևոր է ներկայանալ քաղաքակիրթ, պաշտոնական ձևով: Մի քանի հաստատությունների պաշտոնական կայքերում ունեմ ինձ տրամադրված հասցե, բայց դրանցից ոչ մեկի համար էսքան ժամանակ ու նյարդ չեմ վատնել, շատ դեպքերում տվյալ հաստատությունը պարտադրել է իրենց անունից ներկայանալու դեպքում նշել իրենց կայքի հասցես:

    Չեք կարծում արդյոք, որ student@mail.am հասցեից ուղարկված նամակը ոչինչ չի ասում ասենք Հարվարդի համալսարանի ներկայացուցչին, որին դուք դիմում եք պաշտոնական նամակով, իր professor@harvard.edu հասցեին: Ներկայանում եք, կոնկրետ իմ դեպքում, որպես Department of Arabic studies, YSU-ի ներկայացուցիչ, ու գրում եք ինչ որ ոչինչ չասող mail.am հասցեից. Որքանով է դա ճիշտ?

  13. ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ says:

    Կարծում եմ եթե խոսքը վերաբերեր պաշտոնական նամակ հղելուն, որը դուք ընդգծում եք, դուք հաստատ կունենայիք այդքան բաղձալի “ysu.am” տիրույքի ձեր էլ. փոստի հասցեն:

  14. Մետաքսյա says:

    Սոնա ջան, «ԵՊՀ ուսանողների տեղեկատվական մակարդակի բարձրաձում» նախագիծն իսկապես ԵՊՀ նորություններն ու պաշտոնական հայտարարությունները ուսանողին հասցնելու համար է.. Պրն. Քարամյանից հետո նմանատիպ հարցերով զբաղվում է պրն. Ռուբեն Մարկոսյանը, որին ի դեպ ԵՊՀ պաշտոնական կայքում կարելի է հարցեր ուղղել (իհարկե համոզված չեմ, թե դա որքանով արդյունավետ կլինի)… Գիտեմ, մեր ֆակուլտետի ուսխորհրդին դիմելը միանգամայն անօգուտ գործ է, սակայն միգուցե ԵՊՀ ընդհանուր ուսխորհրդի նախագահը կարողանա որոշակի քայլեր ձեռնակել (հաշվի առնելով վերջին օրերի մեզ բոլորիս հայտնի “բոց” իրադարձությունները, որ մանրամասն նկարագրվել էին թերթերում :D ): Համենայնդեպս համոզված եմ, որ նա կկարողանա անհրաժեշտ ինֆորմացիա փոխանցել հետաքրքրվողներին:
    Ծայրահեղ դեպքում Սոնա ջան, քանի որ խոսքը շատերիս մոտ հաճախ վերաբերում է հենց պաշտոնական նամակ հղելուն (միգուցե պրն. Ավագյանը չի տիրապետում ինֆորմացիային) ես համոզված եմ, որ դու ունես շատ ավելի հարգի էլ. փոստ հասցեներ, քան ԵՊՀ անսարք կայքի պաշտոնական հասցեն…

  15. Սերգեյ Ավագյան says:

    Մետաքսյա ջան կարծում եմ ճիշտ կլինի ուղղակի Սերգեյ:Չէ որ մենք վաղեմի բարեկամներ ենք:

  16. Մետաքսյա says:

    Հաաաաա… Սիրիա !!!! Ախր շատ պաշտոնաան էիր գրել Սերգեյ ջան, ես էլ պաշտոնական շարունակել էի.. :D :D

  17. arevelkadmin says:

    http://www.arevelk.info բլոգում բոլոր հայերեն մեկնաբանությունները պետք է գրել միայն հայատառ։

    http://www.arevelk.info բլոգի ադմինիստրացիա։

  18. Anahit says:

    Շատ հաճելի է երբ բոլորը փորձում են հայտնել իրենց կարծիքը: Հարգելի Մետքսյա, եթե ինքներդ մոտենայիք ձեր ֆակուլտետի ՈւԽ նախագահին` հանձինս ինձ, կստանայիք այն հարցերի պատասխանը, որ այդքան հուզում է ձեզ… շատ հեշտ է խոսել մի կառույցի տեղեկացվածության և գործունեության մասին, որի գործունեությունից անտեղյակ եք…Ռ. Մարկոսյանին ուղված ցանկացած հարց կցտանա իր արժանվույն պատասխանը:Արևելագիտության ՈւԽ բավականին մեծ աշխատանք է ծավալում էլ. փոստի աշխատանքների վերաբերյալ… այս թեման բազմից քննարկման մեջ է եղել և արդեն մշակվում է կոնկրետ ծրագիր ֆակուլտետր ՈւԽ-ի, կենտրոնական ՈւԽ-ի և Ռ. Մարկոսյան գլխավորությամբ…Եթե կան հարցեր դիմեք և կստանքն բոլորիդ այդքան շատ հուզող հարցերի պատասխանները`իհարկե եթե կարծում եք որ ձեր հարցերի պատասխանը կբավարարի ձեր ՈւԽ-ի նախագահը…
    Հարգանքներով Ուխ նախագահ Ա. Նալբանդյան

Թողնել կարծիք

*