Home » Առօրյա, Ուսանողական » Եգիպտոս…հիշողություններ…

Եգիպտոս…հիշողություններ…

Որոշեցի գրել Եգիպտոս կատարած իմ այցելությունից մի քանի մանրամասներ, որոնք միգուցե օգնեն հետագայում այնտեղ պրակտիկա գնացող ուսանողներին:

Դոկկի...

Դոկկի...

Իմ կյանքից գրեթե մեկ տարի անց եմ կացրել ինձ համար «երկրորդ հայրենիք» դարձած Եգիպտոսում, իսկ ավելի կոնկրետ՝ Կահիրեում:  Չնայած ժամանակ է անցել, բայց այսօրվա պես հիշում եմ գրեթե ամեն ինչ:
Երկար պատրաստությունների ժամանակ չունեցա, որովհետև նոր էի վերադարձել մեկ այլ ճամփորդությունից, մի քանի օր համալսարան գնացի ու հայտնեցին, որ արդեն պիտի գնանք: Լավ էր, որ ժամանակը քիչ էր, որովհետեւ մեկ տարով բաժանվելը հատկապես ընտանիքի համար մեծ խնդիր է:
Տարբեր ուղիներից ընտրել էի Վիեննան: Ճիշտ է` երկու տարբեր մայրցամաքներ են, բայց համեմատած մյուս թռիչքների, այս մեկը համեմատաբար կարճ էր: Վիեննա-Կահիրե թռիչքը տևեց մոտ երեք ու կես ժամ: Մեզ էլ պիտի դիմավորեին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից եւ ուղեկցեին մեր «ժամանակավոր տունը»: Ժամանակավոր, որովհետեւ մեր հիմնական տունն այդ ժամանակ դեռեւս զբաղված էր: Առաջին բանը, որ սկսեցի մտածել արդեն Կահիրեի օդանավակայանում. «արդյո՞ք հագուստս համապատասխան է այս երկրի բարքերին ու կարգերին»: Գիտեի, որ պետք է հնարավորինս պահպանողական հագնվել: Բայց հայաստանյան իրականությունից ինը ժամ հետո միանգամից ադապտացվելն էլ ուղղակի անհնար էր:
Երբ դուրս եկանք օդանավակայանից, շոգ էր, տոթ եւ խոնավության հոտ կար: Մի բան, որին հետո սովորելու էինք, իսկ ավելի ուշ` նույնիսկ կարոտելու:

Գնացինք մեր սկզբնական տունը: Այսքանի հետ միայն դա էր պակաս: Հարմարվել դեռ քիչ է նոր երկրի, նաև նոր բնակարանի, իսկ մի քանի օրից դա էլ փոխել: Բայց ի՞նչ կարող էինք անել: Վաղ երեկո էր, դեսպանատան աշխատակիցն էլ գնալուց առաջ ասաց, որ հանկարծ դուրս չգանք տնից, մինչեւ իրենք մեզ մի քիչ չծանոթացնեին շրջապատին: Դե ախր սա եվրոպական կարգուկանոնով երկիր չէ: Այստեղ օրենքներ «չկան», երթևեկությունն էլ անկանոն է:
Առաջին տպավորությունս երեկոյան Կահիրեն էր: Հա, մոռացա ասել, որ մեր առաջին բնակարանը, ինչպես նաեւ երկրորդը գտնվում էին Դոկկի կոչվող թաղամասում, ուր տարբեր տվյալներով ապրում է մոտ չորս միլիոն բնակչություն: Երեկոյան Կահիրեն Դոկկի թաղամասում: Շրջում էինք, մարդկանց փորձում մեր գրական արաբերենով հասկացնել մեր ուզածը:
Հաջորդ օրն առավոտյան, երբ դուրս եկա տնից, ամբողջովին կարողացա գնահատել իրավիճակը. մեր թաղամասի փողոցները կեղտոտ էին , շատ կեղտոտ: Հետո իհարկե պարզեցի, որ մեր թաղամասը շատ մաքուր էր համեմատած Կահիրեի այլ թաղամասերի: Քայլում էի` ոտքերիս տակ նայելով, որ աղբի վրա չկանգնեմ: Ահավոր էր: Մարդիկ քայլում էին միայն փողոցներով: Մայթ ասվածը նրանց համար անհասկանալի էր: Սա ամենաշատն էր ինձ նյարդայնացնում: Միայն որոշ ժամանակ անց կարողացա ասել. Կահիրեն բացարձակապես էլ կեղտոտ չէր, իսկ ես էլ մարդկանց հետ միասին քայլում էի բացառապես փողոցներով: Մայթերն ինձ համար էլ այլևս գոյություն չունեին: Քայլելիս էլ ոտքիս տակ չէի նայում: Դիագնոզը պարզ էր՝ «եգիպտոսաախտ»: Հիվանդություն, որը սպառնում է բոլոր այն քչերին, ովքեր սիրում են արևելքը, սիրում են արաբական աշխարհը, մարդկանց, մշակույթը, ինչպես նաեւ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ են: «Չսիրահարվել» Եգիպտոսին, ապրելով այնտեղ մեկ տարի, ինձ համար գոնե անհնար էր: Այդ հիվանդությամբ տառապելն էլ միանգամից չես զգում: Զգում ես հետո, եթե բախտդ բերի դեռ այնտեղ եղած ժամանակ, իսկ եթե ոչ՝ ուրեմն գալուցդ հետո:

Դոկկի թաղամասը պատշգամբից...

Դոկկի թաղամասը պատշգամբից...

Հա, երեկոյան Դոկկին: Ինձ այդ առաջին երեկոն, երբ դուրս էինք եկել, թվաց, որ փողոցներում քիչ մարդ կա: Ռամադան էր՝ մուսուլմանների սրբազան ծոմը: Ռամադանի մասին, եթե առիթ լինի, կպատմեմ: Միայն կասեմ, որ բախտս բերեց, որ հենց այդ ժամանակ հայտնվեցի Եգիպտոսում: Կյանքն այս ընթացքում ուղղակի հիանալի է՝ գեղեցիկ եւ ուրախ: Հա, մարդիկ քիչ էին, որովհետեւ դեռևս ուտելու ժամանակը չէր եկել: Նրանք իրենց տներում էին` սպասում էին երեկոյին, որպեսզի կարողանան վերջապես ճաշել: Եգիպտացիները մեզ վրա շատ տարօրինակ էին նայում, որին էլ հետո արդեն կսովորեինք, եւ դա էլ կդառնար սովորական: Պարզաբանման համար ասեմ, որ օտար աղջիկ լինելը մուսուլմանական երկրում, հատկապես կոնկրետ երկրներում, ինչպես նաեւ Եգիպտոսում, շատ դժվար բան է:
Երկրորդը մտանք մեր առաջին բնակարանի մոտ գտնվող «Մետրո» սուպերմարկետը, որի մասին մեզնից առաջ եւ հետո ապրող բոլոր ուսանողները շատ լավ գիտեն, եւ որի հետ հաստատ շատ հիշողություններ են կապված նրանց բոլորի մոտ: Հարցրինք վաճառողներին, թե ինչպե՞ս է պետք լիցքավորել հեռախոսի քարտը: Այս ամենն ավարտվեց նրանով, որ մեր գնումների կտրոնում ավելացավ լիցքավորման քարտ, որ մենք չէինք խնդրել եւ չէինք է; պատրաստվում գնել: Երբ այդ պահին ազգականուհիս հայտնվեց խանութում, ուր ինձ էր փնտրում արդեն երկար ժամանակ, բոլոր հարցերը լուծվեցին: Մեզ համար անհասկանալի բարբառային արաբերենով հետ տվեց լիցքավորման քարտը եւ զգուշացրեց մեզ, որ այսուհետ չխաբնվենք: Իմիջիայլոց, հետո ես համոզվեցի, որ նույն մարկետի աշխատողները շատ լավ մարդիկ էին, եւ ընդհանրապես Եգիպտոսի ժողովուրդը շատ բարեհամբույր է ու սիրալիր:
Եգիպտոսում աղբյուրի ջուրը չեն խմում: Այսինքն խմում են, բայց հենց իրենք՝ արաբները, ովքեր տարիներ շարունակ արդեն սովոր են այդ ջրին: Աղբյուրի ջուրը Նեղոսի ջուրն է: Մենք սկզբում խմում էինք, ճաշ պատրաստում եւ այլն միայն խանութից գնված շշի ջրերով: Բայց հետո արդեն թեյ-սուրճ էինք պատրաստում «Նեղոսի» ջրով, ճաշերն էլ պատրաստում էինք նույն այդ «Նեղոսի» ջրով: Թվում է, թե գրում եմ որոշ թեմաների մասին, որոնք ուրիշ իրականության մեջ անհեթեթ կթվան, սակայն որոնք շատ ակտուալ են Եգիպտոսի դեպքում:
Օրինակ այստեղ ակտուալ չեն, ասենք «светофор» կոչվածները. մեկ պարզ պատճառով՝ այստեղ դրանք չկան: Պատկերացում կազմելու համար.
միայն Կահիրեում չգրանցված տվյալներով ապրում է մոտ 22-24 միլիոն մարդ (այն դեպքում, որ գրքերում նշվում է 14 միլիոն տարբերակը), իսկ մեկ միլիոն էլ Կահիրեի արվարձաններից գալիս է առավոտյան աշխատանքի ու երեկոյան հետ վերադառնում: Մարդահամար անելն էլ իմ կարծիքով անիմաստ է, երբ գոնե մեկ միլիոնը ապրում են օրինակ գերեզմանոցներում, իսկ մի չորս-հինգ միլիոնն էլ պարզապես գրանցում չունի: Մեկ բառով ասած՝ մեգապոլիս:
Պատմելով Եգիպտոսի նկատմամբ ունեցած իմ յուրահատուկ սիրո մասին՝ ասեմ, որ այստեղ հայտնվելն ինձ համար ուներ եւս մեկ « ծանրակշիռ» յուրահատկություն: Այս երկրում է ծնվել իմ տատիկը, այստեղ անցկացրել իր մանկությունը: Իսկ իմ ականջներն էլ միշտ լցվել են նրա անհամար պատմություններով այս երկրի մասին, որը, ցավոք, իր պատմածը չէ արդեն: Խոսքը գնում է անգլիական օկուպացիայի բոլոր լավ ու վատ կողմերն ունեցող երկրի մասին, ուր այն ժամանակ ապրում էր մի քանի միլիոն մարդ, իսկ քաղաքը՝ մաքուր էր ու հաճելի: Ես նույնիսկ չփորձեցի իմ մնալու ընթացքում համեմատել այն ժամանակվա եւ ժամանակակից Եգիպտոս-ները: Ես սիրեցի այժմյանը ու վերջ:

Նշումներ` ,

24 կարծիք >> " Եգիպտոս…հիշողություններ… "

  1. Harout says:

    Շնորհակալութիւն այս լաւ գրութեան համար :)

  2. Tatev says:

    Son jan yes el em shat sirel Yegiptos@!!!!!!!
    Mi ban kapvats pokhotsnerov qaylely het: chgitem da nuynne e Kahireyum yevs te voch, abyst orinak Alexandriayum mayterov mardiq chen qaylum, qani vor bolor patshgambnerum khokhvakner kan vorontsov durs e tapvum jur@ vorov lvanum en patshgambner@. Hatkapes amran@ orva batsartsakapes bolor shamerin karokh es tesnel te inchpes asenq 7-8 rd harkerits hankartsaki kekhtot jri varar aliq tapvum e tsats:)
    Yes astichanabar haytnaberum em arajin hayatsqits tarorinak tvatsokh yerevuytneri patcharner@:)

  3. Սոն ջան,

    Էնքան լավ էր գրված, մեծ հետաքրքրությամբ կարդացի! Մերսի~

  4. Suzi says:

    Sonchiks shaaat lavn er. mtovi gnaci Masr u verapreci entex anckacrac yuraqanchyur ors :)

  5. David Araqelyan says:

    Son jan shat mec larvacutyamb @nterceci. Karces im gitakcutyan, hishoxutyan mej exac@ artaberver urishi toxerov. iskapes Egiptosin chsiraharvel anhnar e. Egiptosum gtnvelu arajin orerin miayn mek harc e tanjum- ardyoq hnaravor e @ntelanal ayd erkrin- ir amen inchov, klini kextn u poshin, klinen mardik, te klinen barqer@, isk veradarnalu pahin mtacum es ardyoq indz evs mek angam baxt kvichakvi linel aystex, tekuz lusademin indz xangari voch hacheli dzayn@. Hima es vstahoren kasem, vor Egiptos@ mi hat mec anjnjeli bica toxel im kyanqum, vor maqrel anhnar e.

  6. David Araqelyan says:

    Muazzini dzayn@

  7. David Araqelyan says:

    uxxum! muazzini voch hacheli dzayn@

  8. Խնդրեմ Հարութ ջան: Տաթևիկ ջան, շատ հետաքրքիր էր կարդալ Ալեքսանդրիայի մասին: Օրինակ ես չգիտեի, որ այդպիսի պատճառ կա, բայց նույնը Կահիրեում չեմ նկատել, միգուցե որովհետև պատշգամբներ շաաաատ քիչ շենքեր ունեն:

  9. Խնդրեմ Սոն ու Սյուզ ջան: Որ շատ սիրեի գրել, էլի կգրեի: Տեսնեմ, թե երբ մուսաս կգա:
    Դավ ջան: Էն սկզբում, որ դու պիտի գնայիր, ես ասեցի, որ մուեզզինի ձայնն եմ կարոտում, մի քիչ թերահավատորեն ընդունեցիր: Իսկ հիմա գիտեմ, որ հասկանում ես ինձ: Դու էլ ես շատ լավ արտահայտել Դավ ջան: Առաջարկում եմ մի բան գրես:

  10. David Araqelyan says:

    Nax neroxutyun em haytnum latinatar hayerenov grelu hamar.fonteris het xndir e arajacel, vor@ hamaroren chi uzum uxxvel.Lav incheve. Son jan iskapes Egiptosi teman shoshapelis shat baner karelia hishel, asel, uraxanal, nuynisk huzvel. inchu em asum huzvel, qani vor ardarev, amen angam Egiptos@, hatkapes Doqqin hishelis @nknum em hishoxutyunneri ev miajamanak erazanaqneri qirk@, ev huzvum. Egiptosum aprel u pordzel harmarvel ayd erkri nistukacin amen mardu che hatuk. Mi angam egiptaci canotnerics mek@ nman ban asec. ev iskapes Egiptosum aprelu hamar qez hamar petqa arajnayin darna ayn hangamanq@, vor du piti shpves tarber xaveri mardkanc het. hishum em arajin orern ein ev arajin@, um het @n keracanq Doqqium, da Muxtar anunov mi muracik er, vor@ anmijapes ir bari kamq@ haytnec mez ogtakar linelu hamar, inchqan hishum em cuyc tvec, te inchpes durs ganq Tahrir poxota ev nuynisk uxekcec ev ayd orvanic Metro supermarketi dimaci bolor taparashrjik murackanner@ dardzan mer @nkerner@. es sa iroq hpartutyamb em asum. Shurj@, erb tesnum ein, te inchpes enq menq aydqan jerm haxordakcvum nranc het, tarakusanqov ein nayum, che vor nranq hasarak murackanner ein. bayc mez hamar nranq mardik ein, ovqer nax srtanc ein mer handep, 2 el nranc mijocov menq chanachum einq islamakan ashxar@. Abd al-Uahid anunov drnapan@(ayspes kochvac bauab@) aynqan ban indz sovrecrec te lezvi arumov te egiptakan kencaxi, vor voch mi grakanutyun cher ta. es iskapes erjanik em, vor im kyanqi mi hatvac( iharke shat poqr) nvirvec Egiptosin.

  11. Սոն ջան շաաաատ հետաքրքիր էր, մերսի շաատ.Իրոք կարդալուց հետո ես էլ ուզեցի Կահիրեն այցելեմ: «Հիվանդություն, որը սպառնում է բոլոր այն քչերին, ովքեր սիրում են արևելքը, սիրում են արաբական աշխարհը, մարդկանց, մշակույթը, ինչպես նաեւ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ են:» Իրոք հանճարեղ խոսքեր են, Սոն!!!
    Դավիթ ջան քեզ էլ մերսի անկեղծ պատմության համար::)

  12. Դավ ջան: Լրիվ համամիտ եմ այն մտքի հետ, որ պետք է շփվել բոլոր խավերի մարդկանց հետ: Բայց այստեղ կա մի մեծ խնդիր` կապված կանանց հետ: Այն է. հնարավորությունները շփման հավասար չեն կանանց և տղամարդկանց դեպքում, որի հետևանքով կանայք զրկվում են ազատ շփվելու առիթից: Ցավալի է, բայց հենց այս շփումն է, փաստորեն, ամիսների ընթացքում խոսակցական արաբերեն զարգացնելու հիմնական աղբյուրը:
    Աշխեն ջան, նորից խնդրեմ:Դու էլ մի օր կայցելես ու կհասկանաս, բայց մի քիչ երկար ժամանակ է հարկավոր մնալ այնտեղ:

  13. arevelkadmin says:

    http://www.arevelk.info բլոգում բոլոր հայերեն մեկնաբանությունները պետք է գրել միայն հայատառ։

    http://www.arevelk.info բլոգի ադմինիստրացիա։

  14. Մուշեղ says:

    Սոն ջան,շատ լավ ես գրել:Նենց լավ ես գրել, որ ամեն մի տողի հետ Դամասկոսն էի հիշում,նույն բաներն էլ մեր հետ էր կատարվել Դամասկոսում: Օրինակ իմ մոտ էլ առաջին հարցը էն էր, թե կկարանամ հարմարվեմ: Հիմա էլ ամեն անգամ Սիրիան կարոտով եմ հիշում, մեծ հաճույքով թեկուզ 2 շաբաթով կգնայի էն չգնացած տեղերով մի հատ ման կգայի: Սիրիացիք էլ, մեծ մասամբ շատ հավես, սիրալիր ժողովուրդ են:Նույն երթևեկության խնդիրը նդեղ էլ կար,իրար վրայով էին ավտո քշում: Մեկ էլ, երևի մոռացել ես, հաստատ Կահիրեում էլ ա եղել քո հետ, երբ ավտոբուս սխոդու՝ ընթացքի մեջ պիտի կարանաիր նստեիր ու իջնեիր: Մեր սուպերմարկետն էլ Ֆեմիլին էր, մի քանի կիլոմետր շառավիղով միակ սուպերմարկետը: Մենք էլ հանրակացարանի անհայտ ծագմամբ ջուրն էինք օգտագործում(Բադարան ցամաքել էր): Մեր թաղն էլ Մազզեն էր Շեյխ Սադով,բայց համեմատաբար ավել հանգիստ ու խաղաղ էր: Մեզ էլ առաջի օրերը տաքսիստներն էին խաբում, մինչև սկսեցինք բարբառը քիչ թե շատ հասկանալ: Մի խոսքով…….

  15. Սոն էնքան անկեղծությամբ ու պարզությամբ ես գրել, հենց դա է Եգիպտոսը, իսկականից ոչ մի վերամբարձ բառեր տենց չեն նկարագրի Մասրը… Ամբողջ տաս ամիսը աչքիս դիմացով անցան: Հատկապես առաջին օրն է շատ տպավորվել, քանի որ մենք գիշերն էին ժամանել, իսկ գիշերը Կահիրեի տեսքը լիովին տարբեր է, տպավորությունները շատ տարբեր էին, դեռևս չէինք զգում, ուր ենք եկել: Իսկ առավոտյան երբ արթնացանք, առաջինը, ինչ արեցինք, պատուհանից նայելն էր, ու տեսանք կիսաքանդ տանիքներով տներ, անտենաներ, ու մի տեսակ շփոթվեցինք, կարծես նախորդ օրվա վառ տպավորությունները իրենց տեղը զիջեին հիասթափության: Շատ ժամանակ չպահանջվեց այդ ամենին ընտելանելու, սիրելու և առանց դրա մի տեսակ այլևս կյանքը չպատկերացնելու: Մեր կիսաքանդ կահույքով տունը, մեր շատ բարի հարևանուհի Սահարը, մեր չորրորդ հարկի աղմկոտ հարևանները, տաքսու վարորդների հետ սակարկելը, մեր Խեյր Զաման սուպերմարկետը, նույն փողոցի վրա ապրող մարդկանց ապրելակերպի տարբերությունները, եգիպտական կյանքը իր մշտական պրոբլեմներով, և վերջապես արևելքի հակադրությունը մշտապես իմ սրտում են և ամեն անգամ հիշելիս ցավ եմ ապրում, որ էդ օրերը էլ երբեք չեն վերադառնա: Միայն գալուց հետո ես զգում այդ ամենի իսկական արժեքը, Եգիպտոս և հատկապես Կահիրե բառը լսելուց միանգամից զգացմունքներդ ու հիշողություններդ խառնվում են իրար, աչքերդ անկախ քեզնից փայլում են… Չգիտեմ, որ գրեմ շատ կգրեմ, օրս էլ երևի չի հերիքի..

  16. Մետաքսյա says:

    Դամասկոոոոոոս` իմ անդավաճան սերը… մեր Ֆեմիլի սուպերմարկետը, Հայաստանում ոչ մի խանութ էնքան չեմ սիրել ինչքան էդ պուճուր սուպերմարկետը… նորից կապրեի մեր հանրակացարանի թեկուզև նկուղային հարկում, միայն թե մի ամիս էլ դասի գնայի ու ման գայի քաղաքում… մեր պարսկուհի հարևանուհիները, մեր թրքուհին, որ ինձ լվացք անելուց օգնում էր ու նայ էր նվագում.. մեր սուդանցին, որից կենցաղի հետ կապված շատ բառեր սովորեցի… Մուշեղ ջան, չեք գրել, բայց հաստատ կարոտում եք Բաբ Թումայի գույներն ու կրոուսանները…. իիինչ լավ էր…
    Անհնար ա ուսումնասիրել էս քաղաքակրթությունը ու խենթի պես չսիրել` աբսուրդի հասնող իր թերություններով հանդեձ.. Ուզում եմ Անի ջան, copy անեմ գրածդ, որովհետև միանգամայն նկարագրում ա մեր բոլորի հոգեվիճակը.. “միանգամից զգացմունքներդ ու հիշողություններդ խառնվում են իրար, ԱՉՔԵՐԴ ԱՆԿԱԽ ՔԵԶՆԻՑ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ…”

  17. Հմմմմմմ չէի ուզի այսչափ անկեղծանալ,բայց քանի որ Դամասկոսից խոսք գնաց ,պարզապես չեմ կարող լռել.մի քիչ կկիսվեմ: Դէ, ասելով Դամասկոսը մեծ հետք թողեց իմ մեջ՝ նշանակում է ոչինչ չասել :Էտ մի քանի ամիսը ուղակի շառավղորեն փոխեցին իմ աշխարհընկալմանը վերաբերող շատ հարցեր,նորովի ստիպեցին նայել հին համոզմունքներին: Իմ ու քաղաքի «սիրավեպի» արդյունք եղան ոչ միայն իմ՝ նրան ուղղած ձոները, այլ որ սկսեցի զբաղվել նրա պատմության ուսումնասիրմամբ(դիմլոմայինիս թեման է):
    Մի բան էլ նշեմ. ինձնից մի քանի մեկնաբանություն վերև Մուշեղի խոսքերը ինձ ուղակի ապշեցրին. դրանք ապացուցում են Արևելյան Քաղաքի ոչ սովորական և բացառիկ լինելն ու մարդկանց մոտ բարի հիշողությունների ու կարոտի աղբյուր հանդիսանալը . «Հիմա էլ ամեն անգամ Սիրիան կարոտով եմ հիշում,մեծ հաճույքով թեկուզ 2 շաբաթով կգնայի էն չգնացած տեղերով մի հատ ման կգայի» ասում է մի մարդ, ով օրեր էր հաշվում, որ Հայաստան վերադառնա, ոմանց կյանքն էլ ուտում էր. «Լավ էլի, Աշ՜ էլի Ստառիյ Գոռդ էիր գնացել,ի՞նչ ես ըտեղ գտել»: Մուշ էնքան ուրախ եմ, ուր դու էլ ես կարոտում Քաղաքը:Հիմա երևի հասկանում ես ինձ:

  18. Karine says:

    Ajstex el im ajtselutjan masina

  19. Hovhannisyan Gevorg says:

    Son jan hrashali hodvac es grel Egiptosi masin. Hodvac@ kardalis shat lav hishoxutyunner artnacan im mej. Egiptosum 1 tari aprel@, sovorel@, arabneri het shpvel@ shat mec ban tvecin indz. Es hiacac em Egiptosov.Kuzei naev xosel Kahirei masin, vor@, @nd vorum Afrikayi amenamec qaxaqn e. Kahiren shat gexecik qaxaq e, chisht e vorosh texerum kextot e, baic da el e talis qaxaqin ir gexeckutyun@.Ete sksem xosel Egiptosi patmutyunic, nra qaxaqneric , shat erkar piti xosem, incheve, bolorin xorhurd ktam gone mek angam aycelel Egiptos, es el husov em vor der arit kunenam krkin aycelel Egiptos.

  20. Մուշ, Անի, Աշխեն ու Գևորգ ջաներ: Ուրախ եմ, որ կարողացա այդքան լավ հիշողություններ արթնացնել ձեր մեջ, ինչպես նաև ուրախ եմ, որ ձեր հիշողություններով կիսվեցիք: Ինձ համար էլ շատ հետաքրքիր էր դրանք լսել: Կարևոր է նաև, որ չնայած բոլոր դժվարություններին, մենք, փաստորեն, միայն լավն ենք հիշում: Հետևաբար, սպասում եմ ձեր գրածներին:
    Կարինե ջան, շնորհակալություն արձագանքի համար:

  21. thanks a lot for such an interesting information about Egipt. that was really amazing:) i do really hope one day would visit it and tell u about my impressions..

  22. Եգիպտոս ու անվերջանալի երազ,,,Երևի թե չի լինի մեկը,ով սիրահարված ու նոր հույսերով չի վերադառնա այս երկրից:Մոգական մի մեծ ուժ կա այս երկրում,,,Ես շնորհակալ եմ հենց այս երկրին կյանքն իմ առջև նորովի բացելու համար:
    P.S.ՈՒ շնորհակալ եմ բոլորիցդ նման հիշողություններ արթնացնելու համար (Սոնա, Դավիթ ,Ստեփան ե մյուսներ)

  23. Մերսի Ստեփան ջան: Փաստորեն էդ 7 անգամը ճիշտ են ասում: :)

Թողնել կարծիք

*