Home » Ուսանողական, Ուսումնական, Տեղական » Ինֆորմացիոն բլոկադա

Ինֆորմացիոն բլոկադա

 ԵՊՀ կանոնակարգի Ուսանողների իրավունքերի բաժնում  սևով սպիտակի վրա գրված է . « Ուսանողը իրավունք ունի ստանալ գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխան գիտելիքներ» , «Մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին և սիմպոզիումներին»:  Բայց ինչպե՞ս սովորական ուսանողը տեղեկանա ԵՊՀ ում կատարվող իրադարձությունների մասին, եթե դրանց վերաբերող հայտարարություններ ուղղակի գոյություն չունեն : «Ո՞վ է պարտական տարբեր միջոցառումների կամ ծրագրերի  մասին ուսանողներին տեղյակ պահելու ծանր գործում»  հարցին պատասխանելու համար սկսեցի ուսումնասիրել ԵՊՀ կանոնադրությունը: Ի՞նչ եք կարծում: Այո,  ոչ  մի կոնկրետ ինֆորմացիա :

Նախատեսվում է,  որ ցանկացած  ինֆորմացիա գալիս է նախ դեկանատ, ապա տարածվում է ուսանողոթյան մեջ:

Լավ, ձեզնից ինչ-որ մեկը տեղեկություն ստացե՞լ է դեկանատից : Եվ այստեղ «Մենք պատին փակցրել էինք» արդարացումը  չի անցնի, քանի որ թեկուզ ես փակցրած հայտատարություններ կարդալու սիրահար եմ և հավատացնում եմ ՝  այս չորս տարվա մեջ  ուսանողական մասնագիտական  կյանքին վերաբերող ոչ մի հայտատարության  չեմ հանդիպել :

Տարածման  մի եղանակ էլ կա. դեկանատը հայտարարությունը փոխանցում  է  Ուսխորհրդին, նա էլ, իր գործառություններում ամրագրած «պաշտպանել ուսանողների իրավունքները» , իսկ այս դեպքում քիչ առաջ ներկայացված  քաղվածքները, այդ հայտատրարությունները պարտավոր է հասցնել  ուսանողությանը: Այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը:

Մի քիչ խոսենք Ուսխորհրդից  կամ ինչ ենք հասկանում  այդ ասելիս: Մեր ուսանողության մեջ վաղուց արդեն արմատացել է այն կարծրատիպը, թե «առաջ  գնալու»  կամ  «աչքի ընկնելու»  համար անպայման պետք է  մտնել Ուսխորհունդ:  Սրանից եզրակացություն. Ուսխորհուրդում գերազանցապես  մեր կարիերիստ ընկերներն են՝ բացառապես լավ իմաստով: Դե չբացառենք, որ կան նաև ուսանողական կյանքն առավել հեշտացնել և հետաքրքրացնել ձգտողներ,  բայց համոզված եմ՝  նրանք փոքրաքանակ են:

Վերջերս այն հերթական անգամներից էր, երբ պատահականորեն սովորական մահկանացու ոսանողներս (այսինքն ոչ Ուսխորհրդից)  իմացանք հերթական մի ծրագրի մասին այն ժամանակ, երբ արդեն «ցուցակները պատրաստ էին»:  Ի դեպ ասեմ, բոլոր ուսանողներն էլ, իմանալով թե ովքեր են ընդգրկված ցուցակերում, մեղմ ասած զարմացած էին:

Էս առիթով զրուցեցի ընկերներիցս մեկի հետ, ով Ուսխորհրդի  ակտիվ անդամներից լինելով՝ լիովին  պատահական էր իմացել ծրագրի մասին (ինչը խոսում է նույն Ուսխորհրդի մեջ դասակարգումների մասին): Ինձ  նաև ասաց, որ կան ծրագրեր, նախատեսված միայն  Ուսխորհրդի համար: Ինձ որևէ մեկը կբացատրի՞  այս աբսուրդը : Համոզված եմ,  որ հերթական միֆերն  են՝  ստեղծված մի խումբ մարդկանց կողմից:

Համոզված եմ, որ կարդացողները  մտքում ասում են «Հա դե, ինքը չի, դրա համար էլ աբիժնիկավարի սենց բաներա գրում»: Իհարկե մեր հասարակության բարոյական կոդերին ու արժեքներին հավատարիմ շատերը հենց դրա համար  կարտահայտվեին : Բայց իմը այդ  դեպքը չէ. ուղղակի լացելու աստիճան հոգնել եմ անարդարությունից ու անարաժան մանուկլատուրնի  դեմքերի  «հաղթանակած» տեսնելուց  ու  ԼՌԵԼՈՒՑ:  Մեր ֆակուլտետում տասնյակ որակյալ  ուսանողներ կան, որոնք հաստատակամորեն որոշել են մասնագիտական կյանքը կապել արևելագիտության հետ, և առաջին հերթին պետք ե նրանց հնարավորություն  տալ փորձ ու հմտություններ ձեռք բերելու, այլ ոչ թե ամեն տեղ իրենց մեջ քցող ակտիվիստներին: 

Ինչ եմ առաջարկու՞մ: Ստեղծել հաստատուն ինֆորմացիոն համակարգ, որը առանց խտրականությունների կզբաղվեր ինֆորմացիայի տարածմամբ,  իսկ որևէ  ծրագրին մասնակցելու համար  թեկնածուները ընտրվեին բաց մրցույթով՝ մյուս  բոլոր մասնակիցների առջև, որ ոսանողը  իմանա,  որ չի ընտրվել կոնկրետ գիտելիքների չտիրապետելու պատճառով, այլ ոչ թե, որ ԽԾԲ չունենալու պատճառով հայտնվել է ինֆորմացիոն բլոկադայում:

32 կարծիք >> " Ինֆորմացիոն բլոկադա "

  1. Robbie Raul says:

    Կարծում եմ որ Դեկանատների Հետ Մեկտեղ Այդ Հարցով պետք է Զբաղվի ՈւսԽարհուրդը , նամանավանդ երբ ինչ-որ մի խրագրի մասնակցության մասին է խոսքը գնում: Քանի ոչ այդտեղ ԲՈւՀ-ի պատվի հարցն է նաև:
    Ինձ համար Զարմանալի է, որ նման Դասակարգումներ գոյություն ունեն ըստ ձեր պնդման:
    Միգուցե և զարմանի է այն պարզ պատճառով , որ Մեր , այսինքն Պոլիտեխնինի ՈւսԽորհրդում նման Պատկերի երբեկ ոչոք չի հանդիպել:
    Կարծում եմ ,որ մեծ դեր այս հարցում ունի նաը ուսանողւ , քանի որ հետաքրքրություն արտահայտողների քանակը այս օրերին այնքան էլ մեծ չէ:
    Ամեն ուսանող Ին Դարդերով է տարված և ժամանակ էլ չի ունենուն ԲՈւՀ-ական առորյաին հետևելու:
    Սակայն եթե Այդ հետաքրքրությունը կա , Պետք է Ակտիվ լինել ամեն հարցում և կարծում եմ Խնդիրներ Չեն լինի:

  2. Mariam says:

    Ash jaaaaaaaaaaaan es inch texin nyut es grel!!!!!!!!!!Chem el imanum vortexic sksem.Nax ed animast karieristneri shoplik havaqatsu kochvox animast usxorhurdik@ voch mi groxi tarac funkcia el chi katarum baci sran nran jptaluc u shoplikutyun vor hetagayum araj gnan.Ed el heriq chi ed usxorhurdi andamikneric mekic egiptosi cragri masin ban harcrecinq nenc anmex jptac u asec vor ban chgiti vor akamayc havatacinq,bayc heto parzvec vor iranq meznic shut en grancvel.Isk en informacian vor@ mez inchpes du kaseir hasarak mahkanacunerisa hasnum menak iranc kazmakerpac animast mijocarumikneri masina,en el da ela iranc hamar shoplikutyun anelu dzev.Isk normal informacian parza vor menak iranc mej piti taracvi.Myus informacion axbyurneri masin chem el uzum xosam.

  3. Մետաքսյա says:

    Աշխաեն ու Մարիամ ջան, լիովին ներկայացրել եք մեր ֆակուլտետում տիրող իրավիճակը, մերսի…
    Շատ զզվելի ա, որ միջեցառումների համար ուսխորհուրդին հատկացված գումարը (իսկ դուք գտեի՞ք, որ այդպիսի բան գոյություն ունի) ծախսվում ա “մի խումբ մարդկանց” թանկարժեք հաճույքները հոգալու համար… Ուրեմն էլ ինչու պիտի ձեզ կամ ինձ տեղյակ պահեն դրա մասին…
    Ուզում եմ ասեմ, որ ծանոթ եմ մի քանի այլ ֆակուլտետների (հատկապես քիմիայի ֆակուլտետի) ուսխորհրդի գործունեությանը.. նրանք հոյակապ համակարգված աշխատանք են տանում, ֆակուլտետում հարգված են թե ուսանողների թե դասախոսների կողմից… Գիտեմ, որ համալասարանից հատկացված գումարով տարվա ընթացքում մի շարք էքսկուրսիաներ են կազմակերպել` փորձելով հնարավորինս շատ քանակով ուսանողներ ներգրավվել …
    Մի ամոթալի փաստ էլ մեր ֆակուլտետի ուսխորհրդի մասին… Մեր կուրսի ուսխորհրդի անդամը երկար ժամանակ մեզնից թաքուն էր պահել իր` այդ խմբի հետ առնչությունը.. Երևի ամաչում էր … Ճիշտն ասած չգիտեմ` ծիծաղեմ թե տխրեմ…

  4. Մետաքսյա says:

    Հա, մոռացա ասեի, մեր ուսխորհրդի նախագահը համատեղում է ուսումն ու աշխատանքը… այնպես որ տարօրինակ չի, որ շատերը նրան չեն էլ ճանաչում… տարօրինակ չի, բայց ահավոր ա!!!

  5. Էրեխեք, էս վեց ամիս ա ինչ ԵՊՀ-ում եմ սովորում, ու վեց ամիս ա փորձում եմ հասկանալ ինչի համար ա էդ ուսխորհուրդ կոչվածը ու ինչ ա ինքը անում, եթե իհարկե ինչ որ բան անում ա ընդհանրապես: Մինչև հիմա չեմ հասկացել թե իրանք ինչ են անում… ինչ որ շաբաթը մեկ նիստի են գնում, որը անիմաստ ա, որտև նստում անիմաստ խոսում են, թողում գնում… Իմ խորին համոզմամբ էդ ուսխորհուրդը ոչ մի բանի պետք չի, ինչ որ անիմաստ խմբավորում ա… Ինչ ուզում ա լինի, ես ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ չեմ դառնալու էդ համակարգի անդամ…
    Ես որ տեսնում են մեր կուրսից ովքեր են ուսխորհրդի անդամ, էդ արդեն հերիք ա… մարդիկ ովքեր գաղափար չունեն համալսարան կոչվածից, դրա ենթակառուցվածքային համակարգից ու խնդիրներից… էնքան որ իրանց մեջ են գցում…

    Մի խոսքով, եզակի բացառություններով, լրիվ դատարկ հասարակություն ա մեր ուսխորհուրդը… Ես մտածում եմ ինչ որ ոչ պաշտոնական մարմին ստեղծելու մասին (ասենք ասոցիացիայի կամ ֆակուլտետի society-ի տիպի), որտեղ կլինեն մտածելու, վերլուծելու ու աշխատելու ունակ ուսանողներ, մարդիկ, որոնք կգործեն ի շահ ուսանողության, կրթության, գիտության ու վեհ գաղափարների…

    Մյուս տարի անպայման ուզում եմ գիտխորհրդի անդամ դառնալ, հույսով եմ էնտեղ վիճակը գոնե մի քիիիիիիիիչ ավելի բարվոք ա… այսինքն, չգիտեմ… :-( վերջրվերջո էդ էլ ա ԵՊՀ-ի կառույց…

  6. Shat shnorhakal em meknabanutyunneri hamar, bayc asem vor im npataky voch te uskhorhrdin qnnadateln er, aly dzer ognutyamb parzely te vor marminne partavor mez informacion blokadayic hanel ev inchu e teranum ayd gortsum ev kam inchpes durs ganq ays iravijakic.
    Shat kcankanayi lsel dzer karciqnery ays harcadrumneri shurj.
    Harganqnerov ev latinadar grelu hamar neroxutyunnerov!!

  7. Mariam says:

    Sona jan es el arden 3 tari klini inch sovorum em hamalsaranum u eli usxorhrdi imast@ che haskacel u che el haskana u indz petq el chi:)Mi angam vorosheci gnam iranc nisteric mekin u asem vor 5rope heto durs eka u el kyanqum nman sxal chem ani(de ed jamanak der 1 in kursum ei sovorum,nerelia:))Isk inch verabervuma ed gumarayin harcerin Metaqsya jan asem vor shat zarmaca,arajin angam ei lsum bayc de liovin hnaravora.

  8. SonaTonikyan says:

    Kartsum em lutsman chanaparhnerits mek@ bolor usanoghnerin partadir el. hastsenerov apaheln e, vorits heto partadrel@ ambionnerin u dekanatnerin informatsian mailov pokhantsel. Ed mekhanizmi batsakayutyun@ mez el a khangarum informatsian tegh hastsnelu gortsum. Inch verabervum a uskhorhrdin, mi kani tari sharunak hatuk usanoghnerin khndrum em vor ed @ntrutyunnerin aveli lurj veraberven u chtoghnen vor ed khorhurdner@ karierayi kentron darnan, bayts vonts vor te anogut a. Seminarneri het kapvats el, inchkan haskatsa Shahen Karamanukyani varats seminarits heto uskhorhurd@ chi karoghanum nist gumari vor metsahogabar voroshi te usanoghnerin eli seminar petk a te che. Mi gutse arants byurokratakan instantsianeri ughaki normal ysanoghnerov voroshek u kazmakerpek? Hnaravor temaneri tsutsak@ 3-rd kursi usanoghneri mot ka, dzer arajarknern avelatsrek, orn u tegh@ voroshenk, hamapataskhan masnagetner hravirenk. Mi khoskov zbaghvenk minchev uskhorhurdn ira karevor gortserits azatvi.

  9. Mariam says:

    Shat lav arajaka.Menq nman tarberakov ashxatel enq mer ambioni dasaxosneri het himnakanum grakanutyan ein poxancum mez,ham araga ham el ardyunavet.
    Vorpes hajoxvac orinak karox em berel Armacad@.Ete texekutyun@ haytararutyan tesqov pakcvi vstahabar voch bolor usanoxner@ kkardan.
    (Bayc karierayi kentron@ shat lav er asvac @nker Tonikyan,lriv bnutagruma iranc:))

  10. Իմ կարծիքով էս գործում պետք ա գոնե մի քանի հոգի ոչ ուսանող ևս շահագրգռված լինեն, ավելի կայուն ենթակառուցվածք ապահովելու համար: Ուրախ եմ, որ այդպիսիք կան: Շնորհակալ եմ…
    Էլ. փոստը միգուցե հարցի մասնակի լուծում տա, բայց ուսխորհրդի հետ կապված խնդիրները մնում են անհույս. Ասեմ, որ ոչ մի ընտրության մասին խոսք չի կարող գնալ, քանզի ուսխորհրդի անդամ կարող է դառնալ ցանկացած ուսանող, ինչ որ թղթի կտորի վրա անուն ազգանուն գրելով… ու բոլորովին էլ պարտադիր չի, որ տվյալ ուսանողը գաղափար ունենա համալսարանից ու ուսխորհրդից:

    Իսկ ինչ եք կարծում, որտեղից պետք է սկսվի/սկսել մեյլով ինֆորմացիայի տարածման գործընթացը?

    Ուսանողներին սեմինար ՊԵՏՔ Ա: Միանշանակ պետք ա: Կփորձենք մոտ ապագայում այդ հարցը քննարկել, թեմաները առանձնացնել, որոշել: Անպայման դա կանենք:

  11. Hargeli Ynker Tonikyan
    Shat shnorhakalutyun arajarkneri hamar.Hamozvac em inchqan shat usanogh yndgrkvac lini, aydqan hajox kkazmakerpvi voreve mijocarum!es arden khndreci 3rd kusecinerin indz het el kisvel et cucakov.Mot apagayum hastat mez mi nor dasaxosutyune spasvum!:))

  12. Մետաքսյա says:

    Սոնա ջան, իմ խորին համոզմամբ որևէ նոր ասոցիացիան ոչ միայն չի օգնի, այլ նաև կխանգարի..
    Ես խորհուրդ եմ տալիս քեզ,ավելի ճիշտ` խնդրում եմ մտնել ուսխորհրդի մեջ, ինչը համոզված եմ ամենա ամենաշատը 2 տարուց քեզ ուսխորհրդի նախագահ դառնալու հնարավորություն կտա.. Քո նման խելացի, եռանդուն, աշխույժ, ինֆորմացված աղջնակը (քեզ անձամբ չեմ ճանաչում, բայց ձեռագիրդ հո գիտեմ :D ) հենց այն դրական ազդակն է, որ պիտի փոխի թե մեր ֆակուլտետում ուսխորհրդի դրվածքը, թե դրա հանդեպ վերաբերմունքը, ու նաև նոր ուսանողներին (ես արդեն ավարտում եմ) հնարավորություն կտա իրենց 4 տարվա ընթացքում լինել տեղեկացված, պաշտպանված, ունենալ հետաքրքիր միջոցառումներ (այն, որ համալսարանը ֆակուլտետային միջոցառումների համար գումար է հատկացնում, ես հաստատ գիտեմ).. Համոզված եմ, որ հոգատար ուխ նախագահի շնորհիվ ֆակուլտետի ուսանողության ձայնը լսելի կդառնա դեկանատում ու կենտրոնական մարմինների մոտ, ինչպես նաև կբարձրանա տարբեր ծրագրերում ուսանողների ընգրկվածությունը` արդար հիմունքներով.. Ես ինքս այլ ֆակուլտետներում ականատես եմ եղել ու լինում ուսխորհրդի նման դրական գործունեությանը, ինչը ամեն կերպ սատարվում է ընդհանուր ուսխորհրդի կողմից, ու ինչպես արդեն ասացի, հենց քեզ եմ տենում նման պաշտոնում Սոնա ջան :D :D
    Good Luck

  13. Երկրորդ կուրսում ԵՊՀ որոշ ներկայացուցչական մարմիններ- (կներեք` չեմ հիշում ովքեր էին), եկան մեր լսարան և խնդրեցին բոլորիս մեր էլ. փոստի հասցեները և անուն-ազգանունները գրել և հանձնել իրենց, որպեսզի նրանք այդպիսով մեզ տեղեկացնեն համալսարանում տեղի ունեցող միջոցառումների, գիտական ժողովների մասին, սակայն մինչև օրս (արդեն անցել է չորս տարի) ԵՊՀ-ից ոչ մի նամակ չեմ ստացել, և ճիշտն ասած կասակածում եմ, որ մեր ներկայիս \ուսխորհուրդը\ բարեխղճորեն կտարածի ինֆորմացիան: Չորս տարի սովորեցի, և այդպես էլ չիմացա, թե էդ ոնց են ընտրում ուսխորհրդի անդամ, և չգիտեմ էլ` ով էր մեր կուրսի ներկայացուցչական մարմինը ուսխորհրդում: Ուրախ եմ, որ գոնե հիմա կազմակերպվում են ուսանողական սեմինարներ և լսում են ուսանողների խոսքը: Ուսխորհուրդը պետք է հիմնովին վերակազմել: Եվ դա հնարավոր է: Եթե ուսխորհրդի նախագահը բարեխղճորեն չի կատարում իր պարտականությունը, ապա պետք է դիմել ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանին, վստահ եմ, որ նա մի բան կանի: Եվ որպես օրինակ կարող եմ բերել ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհուրդը, որը ավերակներից նորից ոտքի կանգնացրեց ներկայից ՈՒԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանը, իսկ նրան հաջորդողները ջանք չեն խնայում իրենց ուսխորհրդի պատիվը բարձր պահելու հանար: Վստահ եմ, որ մեր ֆակուլտետում ևս կան նման ուսանողներ, ովքեր կարող են վերակառուցել ուսխորհուրդը: Պետք է միայն գործել:-)

  14. Mushegh says:

    stex usxorhrdi harc chi. inchqan usanoxakan kazmakerputyunnery shat linen enqan lav. voch mi Colak kam Karlen chi ogni, inchqan el lav xekavaren. petqa mrcakcutyun u bazmakarcutyun xraxusel. menak et kara vorak u cankali ardyunq ta

  15. ani.davtyan says:

    Metaqsya jan hamadzayn em qez het, vor nor asocicaciayi gaxapar@ chi prki, Sona jan kprki miayn, vor qo nman mardik shat linen usxorhrdum. Es andzamb usxorhrdi kamavor em, sovorum em arajin kursum Sonayi het mektegh. @nker Tonikyani het liovin hamadzayn em, vor usxorhurd@ byurokratacvac e u vor karieristnern el bavakanin shat en. Bayc petq chi moranal, vor usxorhrdum kan naev aynpisi mardik, ovqer bavakanin gorc en katarum, chisht e qich en, bayc kan. Mer arevelagitutyan usxorhurd@ ays verjin 1 tarin e sksel nor-nor ir ashxatanqner@ katarel. chisht e cavali e, bayc past e. aynpes, vor amen inch miangamic chi linum. arden progress er, vor mez` arajin kursecineris septemberin bajanecin CD-ner, vortegh zeteghvac er credit-ayin hamakargi masin ev grquykner, vor@ patmum er hamalsarani karucvacqi masin. Hajord mijocarum@, vor katarvec arevelagitutyan fakulteti stugman grquykneri handznumn er Oshakanum u dekann andzamb handznec ayd stugman grquykner@ U Sona jan bavakanin lav ancav arajin angamva hamar, ari chmerjenq. Hamadzayn em, aysorva usxorhurd@ BAVAKANIN mec terutyunner uni, bayc mi mtaceq, vor dra dem chen payqarum, es krkin em asum usxorhrdum kan mardik, tekuz qich, ovqer mtacum en usanoghakan kyanqin verabervogh harcerin. Hajord mijocarum@, vor@ kazmakerpvelu e usxorhrdi koghmic, arevelqi orern en linelu, vori gaxapar@ arajin kursecinern ein arajarkel. Aynpes, vor amen inch der arjevum e, hamenayn deps menq amen inch kanenq, vor karieristneri kentronic usxorhurd@ vercvi usanoxutyan harcerov zbaghvov xorhrdi! Naev lav kliner, vor usxorhurd@ hamagorcakcer gitxorhrdi het, inchn im imanalov bavakanin tuyl e!

  16. Raquel Welch says:

    …Shat tsavali, bayc mievnuyn jamanak aktual tema e… himnakanum hamadzayn em bolori het….@nker Tonikyan@, inchpes misht – iravaci e… tjishtn asats, lav teghyak linelov fakultetum tirogh iravijakin mi qich anhaskanali em gtnum dzer zarmanqy…Erexeq, erb dzer Dekany voch miayn vochinch chi anum fakulteti gitakan ev akademiakan zargacman hamar, ayl sarqel e ayn mi busabanakan aygi (baris ev bun, ev poxaberakan imastov) ev erb vor gumarnery, voronq karogh en tsarayel gitutyan zargacman hamar – gnum en Tsaghik koveri ker gnelun – ..duq el inchi vra eq zarmanum? Us. Xorhurdy hangist togheq…erbeq chi ashxatel ev chi ashxati…kan organner, voronq jamanaki yntacqum pttum en… hamareq, vor da drancic mekn e…
    ..havatacats em , vor, ete duq cankanaq inch vor mi gitakan mijocarum, seminar kam handipum kazmakerpel – hangist karogh eq aranc tarber us.xorhurdneri ev avel pakas glxacavanqneri da anel…Inchu eq pordzum meghavorin gtnel? Dzez hetaqrqir e – inqerd pordzeq anel! ..hamandzayn chem ayn karciqi het, vor inchqan shat mard – aydqan lav…voch…ay henc stegh e, vor voraky – qanakic karevor e!
    Pordzeq anel, kazmakerpel inch vor mi ban..teghyak paheq dzer dasaxosnerin – vstah em , vor kstanaq irenc ajakcutyuny… areq, isk ay erb us.xorhurdy ev ayl nmanatip marminnery kpordzen dzez xangarel – ay , et jamanak kboghoqeq! ha, moraca asem – inchvor mi ban kazmakerpeluc – anpayman zgushacreq ev dekanin ev dekani teghakalin- irenq chen sirum , erb fakultetum gitutyuna zarganum!!!
    Huysov em , vor shutov aystegh kkardam dzer hajoghvats qayleri masin!

  17. Joxovurd jan Shahen Karamanukyani varac seminar@ UG@n er kazmakerpel @nker Tonikyani ajakcutyamb, de iharke usxorhurd@ dranic heto ir ankap seminarnerov glux chi cavacnum, iskinch veraberum e ed cucakin, xndrum em DUK el arajarkek Cer temaner@ u ekeq kazmakerpenq,,,, Shat hetaqrqir e linum,,,,

  18. Նառա ջան,

    պրն. Կարամանուկյանի վարած սեմինարը իրոք շատ հետաքրքիր անցավ ու կարծում եմ, նմանատիպ նախաձեռնությունները էապես խթանում են կրթական մակարդակի բարձրացմանը: Որպեսզի սեմինարների հարցը նորից աչքաթող չարվի, մյուս շաբաթ հանդիպում կկազմակերպենք, թեմաները քննարկելու համար: Ամենայն հավանականությամբ ընկեր Տոնիկյանի ասած “3-rd kursi usanoghner”-ը հենց քեզ էր վերաբերվում :D , նենց որ Նառ ջան, երեքշաբթի էդ առաջարկված թեմաները` նորմալ A4 ֆորմատի թղթի վրա տպած բերես համալսարան! Դրանց կավելացնենք նորերը, հետո կեսը կջնջենք, հետո կմտածենք, հետո կավելացնենք, հետո էլի կջնջենք ու բայ նեքսթ ուիք կունենանք գոնե մի քանի պատրաստ թեմա:

  19. Son jan temaner@ klinen, spasum enk Cer arajarknerin,,,, GREL_JNJELU pah@ shat lavner…

  20. Եթե ուսխորհուրդը, որը ստեղծել են մեզ նման ուսանողները, բյուրորկատացված է, ապա չի բացառվում, որ նոր ստեղծվող ասոցացիան ևս ժամանակի ընթացքում կբյուրոկրատացվի, ուստի նորը ստեղծելու փոխարեն ավելի ճիշտ է հինը շենացնել: Եթե որևէ կազմակերպություն ցանկանում է հասնել հաջողության, պետք է ունենա առաքելություն և նպատակներ, իսկ այդ նպատակներին հասնելու համար պետք է “խելքը գլխին” լիդեր,” ՈՒՄ ՀԵՏևԻՑ ԴՈՒՔ ԿԳՆԱՔ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՄԻԱՅՆԱԿ ԵՐԲԵՔ ՉԵՔ ԳՆԱ”: Եվ եթե որևէ մեկին թվում է, որ ինքը տարբերվում է “կարիերիստներից”, ապա դա պետք է ցույց տալ գործով:
    Ի դեպ, ես եղել եմ մեր ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ և շատ գոհ եմ կատարած աշխատանքից:

  21. HARDELI BOLOR!!!!!!!!!!!
    SHAT CAVUM EM VOR PASTOREN CHKAROXACA MTQERS JISHT ARTAHAYTEM` ELNELOV DZER COMMNETNERIC!!IM NPATAKY CHER QNNADATEL USKHORHURDY!!!AMENEVIN!!!ES PARZAPES DZER OGNUTYAMB CANKANUM EI PARZEL TE INCHU ENQ MENQ HAYTNVEL INFORMACION BLOKADAYUM EV OV PETQE MEZ MIJOCARUMNERI MASIN INFORMACIAYOV APAHOVER U CHI ANUM!!SHAT KXNDREI AYS TEMAYOV COMMNETNER GREL, ISK ETE URISH TEMANEROV AVELACUMNER UNEQ SPASUM EM DZEZ http://www.facebook.com/?ref=home#!/arevelk?ref=ts

    Hargeli Raquel Welch,
    shnorhakalutyun ditarkumneri hamar, sakayn indz tvume mi qich indz jisht chaskacaq. Iharke erb menq voreve mijocarum kazmakerpenq anshusht da kanenq aranc uskhorhrdi, bayc chem boghoqum vor nranq passiv en, ayl vor usanoghnerin irenq hasnogh informacian chen hascneum!!
    Hargeli Ani Berberyan
    Shat kxndrei vor greiq um eq dimum dzer meknabanutyuny…
    knereq latinatari hamar

  22. arevelkadmin says:

    http://www.arevelk.info բլոգում բոլոր հայերեն մեկնաբանությունները պետք է գրել միայն հայատառ։

    http://www.arevelk.info բլոգի ադմինիստրացիա։

  23. Հարգելի Աշխեն,
    Վերը նշված մեկնաբանությանս մեջ նոր ասոցացիա ստեղծելու անրհրաժեշտությունը նպատակահարմար չգտնելու և լիդերի կարևորության մասին հատվածը ուղված է հարգելի Մուշեղին, “կարիերիստների” հատվածը ուղված է հարգելի Մարիամին, իսկ ՈւԳԸ-ին վերաբորող մասը ուղված է հարգելի Անի Դավթյանին:

  24. Mariam says:

    Hargeli Ani
    Es iravunq unem artahaytelu sepakan karciqs.Past@ vor karirestner shat kan mer usxorhrdum shaterin e haytni u gracs el amenevin el ayspes asac America haytnberel cher.Isk duq el karox eq hamadzayn linel kam chlinel,da arden dzer xndirn e.Isk karieristneric tarbervelu hamar, inchpes duq eq grel, es voch mi ban anelu kariq chunem,qani vor apagayum hamalsaranum ashxatanqi ancnelu voch mi huyser chem paypayum:).Es vercnum em hamalsaranic ayn,inch indz petq e.U da indz liovin bavakanacnum e.

  25. Հարգելի Մարիամ,
    Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչու են ուսխորհրդի անդամներին որակում որպես կարիերիստներ: Միթե ուսխորհրդի անդամ լինելը ապահովում է լավ կարիերա? Սա մի կառույց է, որտեղ ուսանողներին տրված է հնարավորություն իրենց դրսևորել հասարակության մեջ: Նույն հնարավորությունը տալիս են նաև համալսարանից դուրս այլ հասարակական կառույցները: Ուսխորհուրդը ուսանողին չի ապահովում աշխատանքով ոչ ԵՊՀ-ում, ոչ էլ այլ տեղ))))
    p.s. Բոլորն էլ համալսարանից վերցնում են այն, ինչ իրենց պետք է: Ոչ ոք հարևանի համար գլուխ չի ցավացնում:
    Այսքանը: Շնորհակալություն:

  26. Mariam says:

    Hargeli Ani
    Usxorhurdi pashtonakan funkcianer@ es shat lav gitem,xosq@ ays parapanc karuyci vorosh andamneri ayspes asac taqun nkrtumnei masin en.U patmutyun@ cucy e talis vor shat depqerum nranq mec hajoxutyunner en unenum.Inchevice, aysqanov ksahamanapakvem u arden shat hogneci dra masin xoseluc.Astvac iranc het!!!
    Isk vor meznic voch mek hamalsaran iranc harevani apahov u barekecik apagayi hamar dasi chi galis da erevi bolor@ gitakcum en.

  27. Hargeli Mariam, de lav e Mar mi qich shat pashtonakan er, ov ov es vor hamacayn em qo het, mer isk porcic gitenq,,, Tox anen inch uzum en vax@ myus or mi SARQOVI pashton kshahen u kerjankanan, astvac iranc het,,, isk menq hamalsaranum gitenq inchi enq haytnvel,, karcum em sa bavakan e…

  28. Բլոգում բոլոր հայերեն մեկնաբանությունները պետք է գրել միայն հայատառ։ Եկեք չանտեսենք սա։ Նախորդ լատինատառ մեկնաբանությունների համար էլ սորրի։

  29. Anahit says:

    Հարգելի Արևելագիտության ուսանողներ, Դուք ուսանողներդ եք ինձ ընտրել և ես չեմ էլ զարմանում ամպագոռգոր բառեր լսել այն ուսանողներից, որոնք ոչինչ չանելով պահանջում են ամեն ինչ…Խիստ կասկածում եմ, որ ձեզանից որևիցե մեկը մասնակցած լինի, կամ ցանկություն ունենցած լինի մասնակցել Ուխ-ի նիստերին կամ ՈւԽ-ից վերցրած լինի կիսամյակի, ամսվա մշակված ծրագիրը… Ինչ վերաբերվում է ֆակուլտետի Ուխ-ի հատկացված գումարին, այն կենտրոնական ՈՒխ-ի վերահսկողությամբ և ռեկտորատի թույլտվությամբ ծախսվում է միայն ֆակուլտետի պահանջների համար: Դուք մոռանալով որ ֆալուկլտետը մինչ իմ ղեկավարելը արժանահիշատակ միջոցառումներ չի անցկացրել:Եթե կան հետաքրքրվողներ, թե ինչպես է մշկվում և կազմակերպվում ֆակուլտետում տարվող աշխատանքները(առանց որևիցե աջակցության)խնդրեմ….
    Ու եթե կան ուսանողներ որոնք կարող են աշխատել ավելի լավ, խնդրեմ, միայն ուրախ կլինեմ…
    Քննադատել կարող է յուրաքնչյուրը… աշխատել ցանկանալ կամ աշխատանք ծավալել` շատ քչերը…
    Հարգանքներով Ուխ նախագահ Ա. Նալբանդյան

  30. A says:

    “ֆալուկլտետը մինչ իմ ղեկավարելը արժանահիշատակ միջոցառումներ չի անցկացրել”-կխնդրեի մանրամասնել այդ միջոցառումների ցանկը:

  31. Հարգելի Անահիտ,
    Շատ շնորհակալություն մեկնաբանության համար:
    Սակայնևեթ Դուք, ինչպես մեկնաբանողների մեծամասնությունը, հոդվածի հարցադրումը մի փոքր այլ ուղղվածությունից եք դիտարկում: Նորից կրկնվելով ասեմ, որ ամենևին էլ փորձ չէր արվել ՈՒԽի ամբողջ գործենեությունը քննադատել, այլ դեպի ինֆորմացիայի «թերի» տարածման խնդինը ուշադրություն հրավիրել , որին, ի դեպ դուք բոլորովին չանդրադարձաք :Մի՞թե ուսանողն է մեղավոր, որ տեղյակ չէ ձեր կազմակերպած «արժանահիշատակ միջոցառումներից» և մասնագիտական հնարավոր ծրագրերից : Բացի այդ կարծում եմ, որ նույն նիստերին մասնակցելու ցանկությունն էլ ինֆորմացիայի պակասից է: Ի՞նչ եք կարծում եթե մի քանի հայտարարություն փակցնեիք ասենք «էսինչ օրը կկայանա ՈՒԽ նիստ, կքննարկվի էսինչ թեման, բոլոր հետաքրքրվողները կարող են մասնակցեն նիստին» Համոզված եմ, որ ոչՈԻԽական մասնակիցներ անպայման կլինեին: Կցանկանայի, որ առավել ուսանողակենտրոն դիրքորոշմամբ մոտենայիք հարցնին ,,,,,
    Հարգանքներով

  32. I strictly recommend not to hold back until you get big sum of money to order all you need! You should take the business loans or consolidation loans and feel comfortable

Թողնել կարծիք

*