Home » Առօրյա » Սուրբ Վալենտինի տոնն արաբական երկրներում

Սուրբ Վալենտինի տոնն արաբական երկրներում

Շուրջ արդեն 16 դար է ինչ գոյություն ունի Սբ. Վալենտինի տոնը և 4 դար ինչ այն պաշտոնապես նշվում է աշխարհի մի շարք երկրներում` մասնավորապես արևմուտքում: Արաբական աշխարհ այս տոնը ներթափանցել է վերջերս և հիմնականում լայն արձագանք ստացել երիտասարդների շրջանում:

  Բուն թեմային անցնելուց առաջ մի փոքր անդրադառնանք այս տոնի նախապատմությանը: Ինչպես և մի շարք քրիստոնեական տոներ, այս տոնի արմատները նույնպես ծագում են դեռևս հեթանոսական ժամանակներից: Հեթանոս հռոմեացիների մոտ գոյություն ուներ Սիրո տոն, որը նրանք նշում էին փետրվարի 14-ին: Ներկայիս Սբ. Վալենտինի տոնը ծագել է հռոմեացի կայսր Կլավդիոսի ժամանակներից: Նա մտցրեց սահմանափակումներ ամուսնության ոլորտում, քանի որ շատ երիտասարդներ ամուսնանում էին, որպեսզի ազատվեն զինվորական ծառայությունից: Քրիստոնյա հոգևորական  Վալենտինը որոշեց անտեսել այդ օրենքը և գաղտնի մի քանի ամուսնական արարողություն անցկացրեց: Բնականաբար, նրան ձերբակալեցին և մահապատժի ենթարկեցին: Հետագայում` 469թ. , Գելասիուս կայսրը փետրվարի 14-ը հայտարարեց Սբ. Վալենտինի օր, ինչը և հնարավորություն տվեց հեթանոսական տոնը փոխարինել քրիստոնեականով:

 Սա Սբ. Վալենտինի տոնի հետ կապված վարկածներից մեկն էր: Իսկ այժմ անդրադառնանք մեր բուն թեմային: Իսլամական աշխարհն ընդհանուր առմամբ սուր քննադատությունների է ենթարկում այս տոնը` անվանելով այն << այլասերվածների տոն>> : Այդ պատճառով մի շարք արաբական երկրներում այս տոնին բացասաբար են վերաբերվում և բացի դրանից անթույլատրելի են համարում, որպեսզի արևմուտքի սովորույթները ներթափանցեն արաբական աշխարհ: Ամբողջ աշխարհում միայն Սաուդյան Արաբիայում է պաշտոնապես արգելված Սբ. Վալենտինի նշումը: Սաուդյան Արաբիան ոչ միայն արգելել է Սբ. Վալենտինի տոնը, , այլև մեծ տուգանքներ սահմանել օրենքը խախտողների համար: Այդ օրը Սաուդյան Արաբիայում արգելվում է վաճառել սրտիկներ, սիրային բացիկներ, փափուկ խաղալիք արջուկներ: Անգամ ծաղիկների խանութում այդ օրն արգելվում է վաճառել ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԵՐ: Մի խոսքով այն ինչ խորհրդանշում է այս տոնը, դժվար կլինի գտնել այդ օրը Սաուդյան Արաբիայի խանութներում: Այդ պատճառով շատ բնակիչներ այս տոնը նշում են մի քանի օր առաջ` փետրվարի 11-ին կամ 12-ին: Ջաբիրա ալ-Հաքիմը գլխավորում է առաքինության ներդրման և մեղքի կանխարգելման Սաուդյան Արաբիայի կոմիտեն: Նրա կարծիքով այս տիպի քայքայիչ արևմտյան սովորույթները <<բթացնում են>> Սաուդյան Արաբիայի նոր սերնդի ուղեղները: Բացի Սաուդյան Արաբիայից ԱՄԷ-ի մի քանի էմիրություններ էլ են արգելել այս տոնը: Սբ. Վալենտինի տոնն առավել տարածված է մաղրիբի երկրներում, ինչպես նաև Լիբանանում և Սիրիայում, որտեղ ոչ միայն խանութներում վաճառում են այս տոնը խորհրդանշող իրեր, այլև մարդիկ զարդարում են խանութները, տները Սբ. Վալենտինի օրը խորհրդանշող ամենագլխավոր իրով` սրտիկներով:

Նշումներ` , ,

3 կարծիք >> " Սուրբ Վալենտինի տոնն արաբական երկրներում "

  1. Սերգեյ Ավագյան says:

    Սուրբ Վալենտինի տոնն ինչպես եղել է հեթանոսական, այնպես էլ մնացել է հեթանոսական:Այն որպես սիրահարների տոն չի ընդունում ոչ մի քրիստոնեական ուղղություն:Նույնիսկ կաթոլիկները պնդում են, որ այս Վալենտինը ոչ մի կապ չունի իրենց Սուրբ Վալենտինի հետ: Իսկ մեր եկեղեցին այն ընդհանրապես մերժում է, քանզի մենք ունենք առավել կարևոր սիրո հովանավոր` Սուրբ Սարգիսը:Կարծում եմ, յուրաքանչյուր իրեն հարգող առաքելական եկեղեցու հետևորդ իրավունք չունի նշելու այդ տոնը:Գտնում եմ, որ մեր եկեղեցու առաջին խնդիրներից մեկը պետք է լինի նման կասկածելի տոնի արգելումը երիտասարդության շրջանում:
    Համենայն դեպս, շնորհակալություն ձեզ հարգելի Անի, որ նման կարևոր հարցի մասին որոշեցիք խոսել:

  2. Անի ջան: Շնորհակալություն: Շատ հետաքրքիր թեմա ես շոշափել: Ես ինքս զարմացած էի այն շուքից, որով տոնում էին Վալենտինի օրը Եգիպտոսում: Այդքան շատ խանութներ, այդքան նվերներ,փուչիկներ և խանդավառություն ես Հայաստանում երբևէ չէի տեսել: Այնպիսի տպավորություն էր, որ մուսուլմանական երկրում չեմ գտնվում իրականում:

  3. ani.davtyan says:

    Շատ-շատ շնորհակալ եմ արձագանքների համար: Ինչ վերաբերում է Վալենտինի տոնին արևմուտքում, ապա համաձայն եմ Սերգեյի հետ, որ այն մերժվում քրիստոնյա հոգևորականների կողմից: Եվ բացի դրանից պատմության մեջ գոյություն է ունեցել մի քանի Վալենտին, և մինչև օրս էլ դժվար է ասել, թե, որ Վալենտինի անվան հետ է կապված այս տոնի անվանումը:
    Սոնա ջան քեզ էլ շնորհակալություն տպավորություններդ կիսվելու համար: :)

Թողնել կարծիք

*