Home » Առօրյա, Կատակ, Ուսանողական, Տեղական » Խախտելով ավանդույթները

Խախտելով ավանդույթները

PICT0617PICT0618PICT0616Պետք չի վախենալ :) :

Այս լուսանկարները բոլորովին էլ երկրորդ համաշխարհային պատերազմի համակենտրոնացման ճամբարներին չեն նվիրված: Վստահ եմ, որ նկարներին նայելուց հետո առաջին միտքն այն էր, որ նորից բողոքելու եմ :) : Այդուհանդերձ, այս անգամ խախտում եմ ավանդույթներն ու դրական նորությունների անդրադառնում :D

Արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքը նորոգում են: Եվ չնայած, ինչպես հայտնում են Արևելագիտության ֆակուլտետի միջանցքներում թափառող շշուկները, վերանորոգումը սկսել են վերևից, այսինքն Ռոմանոյից, նույնիսկ այդ հանգամանքը (ի դեպ, սա առաջին դեպքը չի խտրականության :) ))) չի խամրեցնում այն ուրախությունը, որ վերջապես նորմալ վերանորոգված շենքում ենք դաս անելու, իսկ ավելի ճիշտ անելու եք :) :  Չնայած, եթե արագ վերանորոգեն, հնարավոր է, որ մեր սերունդն էլ ականատես լինի մաքուր, գեղեցիկ ու վերանորոգված Արևելագիտության մասնաշենքի:

Երկար-բարակ չեմ գրելու: Պարզապես ուզում էի նշել, որ վերջապես ուրախ նորություններ էլ կան մեր ֆակուլտետում: Շնորհավորում եմ!!!

1 կարծիք >> " Խախտելով ավանդույթները "

  1. !!!! Պոզիտիվը ստացվեց!!!!

Թողնել կարծիք

*