Հակաիրանական ուժեր իրանական կառավարական շրջանակներում
Վերջին տասնամյակում Իրանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները հանգեցնում են այն մտքին, որ այս երկրի տարածքային ամբողջականությունը լուրջ վտանգի է ենթարկվում: Գաղտնիք չէ, որ վերջին հարյուրամյակի ընթացքում մեծ տերությունները Իրանը բաժանելու բազմաթիվ փորձեր են ձեռնարկել, որոնք բարեբախտաբար հաջողությամբ չեն պսակվել:
Հայտնի է, որ Իրանը բնակեցված է բազմաթիվ ժողովուրդներով և ցեղերով (լուրեր, բախտիարներ, ղաշղայցիներ և այլն): Բնական է, որ ցանկացած կայսրություն (իսկ Իրանը իրավամբ կարելի է կայսրություն համարել) բազմազգ է: Այս հանգամանքը լուրջ խաղաքարտ է դարձել մեծ տերությունների ձեռքին, որոնք, հրահրելով անջատողական դրսևորումները Իրանում, փորձում են խարխլել երկրի հիմքերը և մասնատել այն:
Իրանական Ատրպատական նահանգը Իրանից բաժանելու և Ադրբեջանին միացնելու բազմաթիվ փորձեր է կատարել դեռևս Խորհրդային Միությունը:
Պատահական չէ, որ 20-րդ դարի սկզբին կովկասյան թաթարների նոր «հայրենիքը» անվանվեց Ադրբեջան: Սա շատ խորամանկ ու մտածված քայլ էր, որը Իրանի համար վերածվեց մեծ գլխացավանքի:
Ինչպես արդեն նշեցինք, Իրանում վիճակը ապակայունացնելու համար օգտագործվում է ազգերի ու ցեղային միավորումների գործոնը: Եթե նախկինում, դա հաջողությամբ չէր պսակվում, ապա այժմ վիճակը բավական վտանգավոր է: Կապի միջոցների աննախադեպ զարգացումը լայն հնարավորություն է ստեղծում տեղեկատվական դաշտի համար: Ամեն օր Ատրպատական նահանգի թյուրքախոս բնակչությունը արբանյակային ալեհավաքների միջոցով դիտում է Ադրբեջանի Հանրապետության` հակահայկական ու հակաիրանական հաղորդումներով ողողված հեռուստաալիքները: Ինտերնետը լեցուն է հակաիրանական՝ պանթյուրքիստական կայքերով և բլոգներով: Նույնիպիսի իրավիճակ է տիրում նաև Իրանական Քուրդիստան նահանգում: Ավելորդ չէ նշել, թե որքան վտանգավոր են այս երևույթները Հայաստանի համար: Հայտնի է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Իրանը սերտ հարաբերություններ հաստատեց անդրկովկասյան հանրապետությունների և հատկապես Հայաստանի հետ: Ընդունված է ասել, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հենց Հայաստանը Իրանի հետ կապող կյանքի ճանապարհը փրկեց մեզ վերջնական շրջափակումից: Դա հեռու չէ իրականությունից: Իրանն այդ տարիներին մեզ մատակարարում էր վառելիքով և առաջին անհրաժեշտության սննդամթերքով: Իսկ Վրաստանի հետ կապող ճանապարհը չափազանց վտանգավոր էր և անվստահելի: Առավել սերտ էին հայ-իրանական հարաբերությունները նախագահ Ռաֆսանջանիի օրոք: Սակայն Խաթամիի կառավարման տարիներից սկսած Իրանի արտաքին քաղաքականությունը ենթարկվում է զգալի փոփոխությունների: Միշտ կշռադատված քաղաքականություն վարող Իրանը սկսեց այլ մոտեցումներ ցուցաբերել մեր երկրի հանդեպ: Վերջին անգամ նախագահի կարգավիճակով Հայաստան այցելած Մուհամմադ Խաթամին առանց որևէ առիթի ասաց, որ Ղարաբաղը դա ադրբեջանական տարածք է: Նույն բանը նա կրկնեց Բաքվում: Խոստովանենք, որ սա պատահականության արդյունք չի կարող լինել:
Խաթամիի նախագահության տարիներին գլուխ բարձրացրեցին պանթյուրքիստական ուժերը, որոնց նպատակը Իրանի կազմաքանդումն էր: Այդ ուժերը սկսեցին տեղ զբաղեցնել Իրանի տարբեր կառույցների միջին և ցածր օղակներում: Ահմադինեժադի նախագահության ժամանակ նրանք ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը: Հայաստանը այս ուժերի համար միշտ եղել է որպես “աչքի փուշ”, և նրանց նպատակը դարձավ փչացնել հայ-իրանական հարաբերությունները և ամեն կերպ խանգարել հայ-իրանական համատեղ ծրագրերի իրականացմանը: Ցավալին այն է որ իրանական վերնախավը կարծես չի նկատում այս գործընթացները: Որպես օրինակ նշենք Իրանի կրթության և գիտության նախարարության վերջին անհեթեթ որոշումը, ըստ որի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դիպլոմները չեղյալ են հայտարարվում Իրանում: Դրան հակառակ Իրանում ընդունվում են ոչ բարեկամ Ադրբեջանի դիպլոմները, իսկ բարեկամ Հայաստանը կարծես սկսում է իր տեղը զիջել: Բնավ չցանկանալով կոծկել մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների թերություններն ու արատները՝ նշենք, որ այնուամենայնիվ մեր ԲՈՒՀերի մակարդակը մի քանի գլուխ բարձր է նույն Բաքվի կամ միջինասիական երկրների համապատասխան հաստատությունների մակարդակից: Արդյունքում ստեղծվում է հետևյալ պատկերը. Ադրբեջանում և Թուրքիայում սովորող իրանցիները վարակվում են պանթյուրքիստական գաղափարներով (պետք է նշել, որ Բաքվում հատուկ արտոնություններ են տալիս հենց թյուրքախոս իրանցիներին) ու, վերադառնալով հայրենիք, դառնում են հինգերորդ շարասյուն իրենց երկրում: Իրանական քրդերն էլ գերադասում են ուսանել Թուրքիայի քրդաբնակ քաղաքների համալսարաններում, որտեղ նրանք իրենց հերթին վարակվում են քրդական ազգայնական գաղափարներով: Իսկ Հայաստանում սովորող իրանցիները չեն դառնում հակաիրանական գաղափարների կրող: Ահա այս պատճառով պանթյուրքիստական հինգերորդ հենասյունը ձգտում է ուսանողների հոսքը ուղղել Ադրբեջան և Թուրքիա: Այս գործընթացներին գումարվում են Իրանում վիճակի ապակայունացման փորձերը գունավոր հեղափոխությունների դասական սցենարով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ուժերն ու գործընթացները հովանավորվում են Իրանին թշնամի երկրների հատուկ ծառայությունների կողմից:
Հայաստանն իր հերթին պետք է դասեր քաղի բոլոր այս իրադարձություններից: Մենք նույպես ունենք մեր մեղքի բաժինը: Պետք է վերացվեն կամ նվազագույնի հասցվեն ԲՈՒՀերում կաշառակերությունը, հովանավորչությանը և այլ արատավոր երևույթները: Պետք է ակտիվ քաղաքականություն վարել Իրանի ուղղությամբ, ինչը, ցավոք, չի արվել: Հայաստանի նորանկախ հանրապետության պատմության ընթացքում Իրանի ուղղությամբ չի տարվել պատշաճ քաղաքականություն: Դրա հետևանքները մեր աչքի առջև են: Հարց է ծագում, արդյո՞ք ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Իրանը մեզ նույնպիսի աջակցություն ցույց կտա: Իհարկե ո՛չ: Մնում է միայն հուսալ, որ երեք հազար տարվա պատմություն ունեցող Իրանը ի վերջո կտեսնի իր առջև ծառացած իրական վտանգները և կկարողանա հաղթահարել դրանք: Այլապես Իրանի կործանումը ողբերգական հետևանքներ կունենա տարածաշրջանի երկրների և առաջին հերթին Հայաստանի համար:


Սաքո ջան: Մերսի, մեծ հետաքրքրությամբ կարդացի: Հետաքրքիր էր կարդալ թեմաների մասին, որոնց մասին տեղյակ ենք, բայց շատ հաճախ չենք հասցնում վերլուծել դրանք: Մի խոսքով սպասում ենք նոր վերլուծությունների:
Սոն ջան, կարծում եմ մոո ժամանակներս մի վերլուծություն էլ կպատրաստեմ:
Uzum em parzapes mi shat pokrik past nshel, Iranum bacardzakapes BOLOR, BOLOR erkrneric trvac diplomnere partadir entaka en vaveracman.
Hatuk discrimnacia haykakan diplomeri nkatmamab CHKA. Parzapes vaveracume mi partadir gorcentac, vor amenevin el bard che.u shat cicagheli!!! yes andzamb em tesel te ed amene vonc e arvum.(tevum e 4-5 amis). Nerkayacnum es diplomd, nshanakum en qez mi hamalsaran vortegh petk e 1 amis dasentac ancel, apa handznel qnnutyun(vor irakanum bard che) ev hastatum en diplome, im canotneric grete bolore ancel en asy chanaprhe ev bolori diplomnere Iranum arden vaver en. Yes chanchum em nuynisk anpisinerin voronk aranc diplome vveracenlu ashxatank en ancel Iranum !!!!!
Im achki araj eka mi Iranci vor berel er chem hishum fransiakan vor hamalsarani ir hastapor PhD-n ev na petk e ancner ays procese, bolori het havasar!!!!
Irakanum erevi dzer shac qaghaqakan patcarnerov en tenc chorom chorom haytararutyuner anum.
Հարգելի Քրիստինե, ես նույնպես ծատ լավ տեղեկացված եմ Իրանում տիրող բյուրոկրատական բարքերից: Իհարկե մի անգամ աթոռից նստել, վեր կենալու համար մարդ ընկնում է քածքծուկի մեջ: Իսկ եթե ասում են, որ հայկական դիպլոմները այլևս չեն ընդունում, դա նշանակում է, որ այդ դիպլոմները չեն անցնելու ձեր նշած վավերացման գործընթացի միջով: Ֆրանսիական համալսարանի օրինակը տեղին չեր, քանի որ Իրանի և արևմուտքի հարաբերություններ այնպիսի մակարդակի վրա են, որ իրանցիները թքած ունեն եվրոպական համալսարանների այսպես ասած պրեստիժի վրա: ԲԱցի դրանից ես հոդվածում նշել եմ, որ այս ամենի հիմնական պատճառը քաղաքականությունն է:
Շնորհակալ եմ հետաքրքիր նյութի համար:
Yes shat kuzenayi grel hayeren, bayc cavoq derevs chi stacvum indz mot kargavorel lezvi het kapvac khndirnere hamakargchi vra. incheve, nakh shnorhakalutyun hetaqrqir hodvaci hamar Sargis! Ayo, cavoq qaghaqakanutyune ir tate yerkaracnum e u hascnum amen tegh yev gitutyan bnagavarn el bacarutyun che! Sakayn uzum em asel yev vogevorel bolor mer usanoghnerin vor Hayastanum menq stanum enq artakarg krtutyun (kasharakerutyan yev ayl kargi terutyunnere toghac mi koghm). Usanoghe vor avartum e Yerevani Petakan Hamalsarane yev iroq yuracrel e ayn amboghj nyute usanoghakan tarinerin, nra hamalsaranakn diplome apahovum e ir M.A. Yevropakan bolor hamalsarannerum. Avelin nakhkinum 5 amya krtutyan hamakrgn angam apahovum e ayd usanoghi M.A. e Evropayum. Yete Irane aysor unenalov ir qaghaqakan nkatarumenre VOCH e asum hay usanoghin karcum em, vor hay usanoghe dranic aydqan el chi tuzhum. Verjiverjo, iranaget,mijin arevelqi yerkrneri masnaget darnalu hamar kan nayev urish hnaravorutyunner!!!
Սաք ջան, ավելացնեմ, որ եկող ուսումնական տարում միայն Թավրիզի համալսարանը 20 կրթաթոշակային տեղ է հատկացրել իրենց բաքվեցի եղբայրների համար, իսկ ամբողջ Իրանում ներկայումս գտնվող հայաստանցի ուսանողների թիվը կազմում է 3, որոնց նույնիսկ թոշակ չեն տալիս:
Ռոման, կրթաթոշակների մասին համալսարանի կայքում կամ այլ տեղ տեղեկություն կա՞, ի՞նչ ոլորտի ուսանողներ պետք է լինեն և այլն: Ընդհանրապես, այս հարցի շուրջ ամեն ինչի մասին ուրախ կլինեի տեղեկություններ ստանալ:
Ապրես, Սաք ջան: