Երևի շատերդ կհամաձայնվեք, որ ԵՊՀ ներկայիս կայքը արդեն վաղուց լուրջ փոփոխությունների կարիք է զգում: Օրերս ԵՊՀ կայքի Հարց/Պատասխան բաժնում այս հարցը բարձրացվել էր: Մեջբերում եմ կայքից`
Հարց.
Ե՞րբ է վերջապես ԵՊՀ կայքը պարունակելու օգտակար տեղեկություններ։ Շատ հաճելի կլիներ, որ հարցերն ու պատասխանները լինեին դասակարգված, եւ կոնկրետ թեմայի մասին տեղեկություններ ստանալու համար կայքի ընթերցողը (տվյալ դեպքում՝ ես) ստիպված չլիներ կարդալ բոլոր հարցերը։
Պատասխան.
ԵՊՀ Էլեկտրոնային լրատվամիջոցների բաժնի վարիչ Ռուբեն Աբրահամյան |
| 12.02.10
ԵՊՀ պաշտոնական կայքը ստեղծվել է 2006 թ-ին` այդ օրվա պահանջներից ելնելով: Բնականաբար անցյալ տարիների ընթացքում փոխվել են կայքի այցելուների ակնկալիքները կայքից, եւ այժմ իրականացվում են նոր կայքի ստեղծման աշխատանքները, որոնք կավարտվեն 2010 թ-ի վերջում: Նոր կայքը պարունակելու է առավել մանրամասն տեղեկատվություն ֆակուլտետների, ամբիոնների դասախոսների, նրանց գիտական աշխատանքների, լաբորատորիաներում եւ ամբիոններում կատարված գիտական հետազոտությունների, ինչպես նաեւ ուսումնական գործընթացի վերաբերյալ (դասացուցակ, կրեդիտների մասին տեղեկատվություն, մասնագիտություններ եւ մասնագիտացումներ): Եթե թվարկվածներում չեք տեսնում այն տեղեկությունը, որը հետաքրքրում է Ձեզ, ապա խնդրում ենք գրեք info@ysu.am էլեկտրոնային հասցեին Ձեր առաջարկությունները, թե ինչ կցանկանայիք գտնել մեր կայքում: Մեջբերման ավարտ:
Եթե ստեղծվելիք կայքի հետ կապված ունեք դիտողություններ կամ հետաքրքիր առաջարկներ, կոչ եմ անում դրանք ներկայացնել ԵՊՀ ղեկավարության ուշադրությանը: Կարծում եմ` ուսանողների, շրջանավարտների ու առհասարակ, բոլոր շահագրգիռ անձանց ներդրումը կարևոր է համալսարանի առջև ծառացած խնդիրների գնահատման ու լուծման համար: Հուսանք, որ նոր կայքը մոտ ապագայում պատրաստ կլինի ու կծառայի իր նպատակներին:


Verjapes!!!!!!!! Husov em mer spaseliqner@ kardaranan ev menq verjapes normal kayq kunenaq, vor@ kbavarari cankacac usanoxi hetaqrqrutyun@
Դա, իրոք, այնքան գեղեցիկ է, որ վերջին ուշադրություն էր դարձվում այս խնդիրը. Հույս ունեմ, որ հետագայում ամեն ինչ կլինի բոլոր իրավունքը.