Հայտարարություն

Հարգելի ընկերներ,
Արևելագիտությանը՝ ինչպես գիտության յուրաքանչյուր այլ ճյուղի, հատուկ է սեփական եզրաբանությունը կամ մետալեզուն։ Տվյալ լեզվին չտիրապետելը հղի է տարատեսակ խնդիրներով ու կարող է սպառնալ գիտության այդ ճյուղով զբաղվողի հետագա գիտական առաջընթացին։ Հայերենով արևելագիտական գրականությանում ու վերլուծական հոդվածներում հաճախ ենք հանդիպում «Մահմեդական» եզրին, որի օգտագործումը սխալ է։ Ճիշտ տարբերակն է «Մուսուլման» եզրը։ Մարտի 12-ին ժամը 10:30 Արևելագիտության ֆակուլտետի 332 լսարանում տեղի կունենա դասախոսություն-քննարկում` «Մուսուլման, թե՞ մահմեդական» թեմայով: Հանդիպման ժամանակ հատկապես կքննարկվի թե որտեղից է գալիս տվյալ սխալ եզրի օգտագործումը, որոնք են այս երկու եզրերի տարբերությունները, ինչու պետք է օգտագործել «Մուսուլման» տարբերակը և այլն։ Սիրով հրավիրում ենք բոլոր հետաքրքրվողներին ու վստահ ենք, որ սույն հանդիպումը ուսուցողական կլինի նաև լրագրողների համար։


Ինչու՞ է “մահմեդականը” սխալ։
Եկեք քննարկմանը, և ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։
Մու՛շ, լավ պատասխան էր չէ՞։)։)։)։)։) Նառա, իսկ եթե մարդը Ամերիկայու՞մ է։)։)։)։)։)
Բոլոր Ամերիկայում գտնվողները
թող կարդան «Քուրդ են արդյոք եզդիները 1» նյութի վերջին մոտ 20 մեկնաբանությունները: Այդպես կծանոթանան բոլոր թեր և դեմ կարծիքներին ու ճիշտ եզրահանգում կանեն
Կարծում եմ, վաղվա քննարկումը շատ տարբեր չի լինելու:
կ ն ե ր ե ր ե ք .. պիտի գրեի «կողմ և դեմ կարծիներին»
Եթե Ամերիկայում է, այդ դեպքում քննարկումից հետո այստեղ կտեղադրեմ արդյունքները։
երևում է իմ հարազատ ֆակուլտետում ավելի կարևոր թեմա չի մնացել…. և իսլամը, և մահմեդականությունը, և մուսուլմանը կամ մուսուլմանությունը նույն երևույթի տարբեր նեկայացումներն են, երբեմն էլ տարբեր տարողունակությամբ. ինչ կարիք կա այդքան խորանալու,……
եթե միայն սկսնակների համար, ընդամենը այդ տերմինների ստուգաբանությունը և ծագումնաբանությունը բացատրել. այսքանը…