Հարգելի գործընկերներ,
2010 թվականի մարտի 16-ին ժամը 17.40 արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա ֆակուլտետի դասախոսների և ասպիրանտների խորհրդակցական հավաք-քննարկում։ Գիտակցելով ֆակուլտետում ժամանակի պահանջներին համահունչ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը՝ խնդրում ենք այս հանդիպման ժամանակ հանդես գալ գործնական առաջարկներով։ Ընդ որում, քանի որ այս հանդիպումը նմանակարգ հանդիպումներից առաջինն է, ու առաջարկները իրականություն դարձնելու բավարար ռեսուրս հնարավոր է ֆակուլտետում գոյություն չունենան, ապա բոլոր առաջարկ ներկայացնողները պետք է պարտավորվեն, որ տվյալ առաջարկի իրականացման հետ կապված գործունեությանը կունենան անմիջական մասնակցություն։ Հետևաբար բոլոր հնչող առաջարկները պետք է լինեն խիստ իրատեսական, որոնց իրականացումը հիմք կձևավորի հետագա քայլեր ձեռնարկելու համար։ Այսու խնդրում ենք բոլոր դասախոսներին ներկա գտնվել այս հանդիպմանը ու հանդես գալ առաջարկներով միայն այն դեպքում, երբ հենց իրենք հավատացած են, որ իրենց ակտիվ մասնակցությամբ տվյալ առաջարկի մեջ պարունակվող խնդրի լուծումը կդառնա իրականություն։ Հակառակ պարագայում, յուրաքանչյուրը կարող է մասնակցել հանդիպմանը՝ որպես ունկնդիր։
Շնորհակալություն։


Խաչիկ ջան լավ բան եք մտածել,կմասնակցեմ երևի որպես ունկնդիր, հուսով եմ կհնչեն կենսական նշանակություն ունեցող առաջարկներ ֆակուլտետը այդ լճացած վիճակից գոնե մի փոքր հանելու համար…
Էհ Լիլիթ ջան, դուք դեռ դժգոհում եք, որ լիճ է…
Ես էլ ԳԱԱ մասին կարող եմ ասել, որ Մեռյալ ծովը գլուխը քարովն է տվել..