![]()
Մարտի 12-ին ժամը 10։30 տեղի ունեցավ Արևելագիտության ֆակուլտետի ՈԻԳԸ-ի շրջանակներում կազմակերպված «Մուսուլման, թե՞ մահմեդական» սեմինար-քննարկումը։
Մուսուլման, թե մահմեդական. Շատերի համար առաջին հայացքից կարևորություն չունեցող հարց, քանի որ այդ նույն շատերը որևէ տարբերություն չեն տեսնում այս երկու եզրերի միջև։ Սեմինարը կոչված էր պարզաբանելու, թե ո՞րն է այս եզրերի տարբերությունը, և որտեղ որ եզրը պետք է կիրառվի։
Մահմեդական եզրը օգտագործվել է նաև ռուսական և եվրոպական գրականության մեջ, սակայն եվրոպացի և ռուս մասնագետները հետագայում դուրս մղեցին այս եզրը շրջանառությունից։ Իսկ ի՞նչ պատկեր ենք տեսնում հայ իրականության մեջ։ Այստեղ վերը նշված եզրը շարունակում է օգտագործվել և Հայաստանում նոր զարգացող իսլամագիտությունը փորձում է այն փոխարինել մուսուլման եզրով։
Գիտական գրականության մեջ պետք է կիրառվի մուսուլման եզրը.
1. Իսլամում գոյություն ունի մի փոքրիկ ուղղություն, որի հետևորդները ապրում են այնպես, ինչպես ապրել է Մուհամմադ մարգարեն։ Այս ուղղությունը կոչվում է մահմեդականություն, իսկ դրա ներկայացուցիչը` մահմեդական։ Հետևաբար, մահմեդական ասելով, հասկանում ենք իսլամի այս փոքր ուղղության ներկայացուցչին։
2. Մահմեդական նշանակում է մուհամմադի հետևորդ։ Սակայն չէ՞ որ մուսուլմանը Մուհամմադի հետևորդը չէ, այլ Ալլահի, և նա Մուհամմադին չի աստվածացնում։ «Մուհամմադ-մահմեդական»-ը «Քրիստոս-քրիստոնյա» ձևի նմանությամբ է առաջացել։ Այն հակասում է իսլամի հիմնական դույթին, հետևաբար չի կարելի օգտագործել։
Յուրաքանչյուր գիտություն ունի իր գործիքները, և դրանք պետք է ճիշտ օգտագործել։

