Home » Առօրյա, Կատակ, Ուսումնական » Ձոն արևելա-ռոմանական սպորտաձևերին

Ձոն արևելա-ռոմանական սպորտաձևերին

PICT0619Արդեն վաղուց ողջ աշխարհին հայտնի է, որ արևելյան ժողովուրդները հանգիստ բնավորություն ունեն, ուշանում են, սիրում են առավոտյան քնել, իսկ մենք` հայերս, եթե նկատել եք, մի այլ առանձնահատկություն ունենք. չենք սիրում սպորտով զնաղվել: ԵՊՀ-ի ղեկավարությունն էլ բնականաբար երկար մտորելուց հետո գիտակցեց, որ հայ արևելագետները էլ ավելի սպորտատյաց կլինեն (մի կողմից ազգությունը, մյուս կողմից էլ մասնագիտությունը կրկնակի ազդեցություն են թողնում` բարենպաստ պայմաններ ստեղծելով արևելագետների օրգանիզմում սպորտատյացության զարգացման համար), և, բնականաբար, որոշեց միջոցներ ձեռնարկել: Երկարատև և թեժ խորհրդատվություններից հետո որոշվեց, որ անհրաժեշտ է նախ և առաջ պայմաններ ստեղծել ուսանողների համար: Քանի որ շենքում ազատ դահլիճ չկար (սկզբում դիտարկվում էր Ֆիրդուսու անվան դահլիճը վերափոխել մարզադահլիճի, բայց կենտրոնական մասնաշենքի լուսավոր ուղեղներից մեկը հիշեց, որ Ֆիրդուսին մեծ բանաստեղծ է եղել, և ճիշտ չի լինի նրա անունով մարզադահլիճ հիմնել: Բացի այդ էլ, ոչ ոք չկարողացավ հիշել, թե ինչ սպորտաձևով էր զբաղվել Ֆիրդուսին, և այդ տարբերակը դուրս մղվեց հետագա քննարկումների շրջանակից), որոշվեց մարզաձողեր տեղադրել առաջին հարկի միջանցքում: Դա բավականին խելացի որոշում էր, քանի որ հեռու գնալ պետք չէր, միանգամից առաջին հարկում կարելի էր օգտվել այդ հարմարություններից, թե չէ մեկ էլ 2-3 հարկ պետք էր լինելու բարձրանալ…

Մի խոսքով ԵՊՀ-ի անհայտ, սակայն` խելացի, բարերարների ջանքերով արևելագետներն էլ մարզվելու համար համապատասխան պայմանների արժանացան:

Իսկ վերջում` հռետորիկ հարց :) Մի՞թե ես սխալ եմ հասկացել նկարում պատկերված ձողերի նշանակությունը: Հարցին պատասխանելիս խնդրում եմ հաշվի առնել, որ դրանք բոլորովին էլ չեն արգելում ամեն տեսակի օտար-անծանոթ դասախանգարիչ անձանց ներթափանցմանը :)

8 կարծիք >> " Ձոն արևելա-ռոմանական սպորտաձևերին "

  1. …..հա հաաաա :D … էս ընդամենը մասնաշենքի երթևությունը դանդաղեցնելու ու խցանումներ առաջացնելու նպատակով ա… չէ՞ որ չնայած մեր մասնաշենքը “մի քիչ” մաշվել ա, բայց պիտի ժամանակին համընթաց քայլի: Մասնաշենքի առաջին հարկը նման ա մեծ քաղաքի կենտրոնի, որտեղ հանդիպում են մտավոր տարբեր կատեգորիաների պատկանող անձինք…
    Իսկ ավելի լուրջ… Աննա ջան ՀՈՅԱԿԱՊ ես գրել… «բարենպաստ պայմաններ ստեղծելով արևելագետների օրգանիզմում սպորտատյացության զարգացման համար»… շաաաատ լավն էր :D :D

  2. Վարդգես says:

    Աննա ջան, աննկարագրելի լավն էր քո գրածը: Օժտված էր բարձր հումորի նրբազգացությամբ, ու հիմա ես ամաչում եմ, որ չեմ կարողանում հայերենի հարուստ գանձարանից ամենաարժանի բառերը գտնել` գրածդ հավուր պատշաճի գովեստի արժանացնելու համար:
    Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Մետաքսյային, որի համառ պնդումներից հետո միայն տեղի տվեցի և մտա արևելք.ինֆո` անձամբ տեղեկանալու այն գրվածքին, որը Մետաքսյայի հավաստմամբ ևս մեկ անգամ ապացուցում է Աննա Փամբուխչյանի անգերազանցելի հումորային մտահորիզոնը: Ես երկուսիդ էլ շնորհակալություն եմ հայտնում: Աննա, քեզ, որ այսքան շատ “ցե” վիտամին պարգևեցիր ինձ (Մետաքսյան վկան էր այն էքստատիկ և ուժասպառ անող ծիծաղին, որի մեջ ես հայտնվեցի կարդալու ընթացքում ու երկար ժամանակ չէի կարողանում շարունակել կարդալ, մինչև որ վերջին անգամ հավաքեցի բոլոր ուժերս և հևասպառ ավարտին հասցրեցի ընթերցանությունս), Մետաքս ջան, քեզ, որ բերեցիր ինձ դեպի այս վիտամինային հանքը:
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

  3. Երեխեք ջան, շատ-շատ ապրեք!!!! Հիշեցի հին ֆոթուվվաթային օրերը :) Ես էլ եմ հիմա կչկչում :) Ապրեք ախիներ ջան :)

  4. Հա.. էս Վարդգեսը հեռախոսի մեջ էնքաաան ծիծաղեց, 5 րոպեի նյութը 20 րոպեում հազիվ կարդաց.. :D Իսկական ֆաթայի հումոր ա Ան ջան, երանի ֆութուվվայի մի կուրս էլ անցնեինք…

  5. Դե հույսեր կան, որ երկար սպասված գիտնականը կժամանի մայիսին ու մի քիչ էլ կուրախանանք :)

  6. Աննա ջան հրաշալի հումորի զգացում ունես…Շատ դուրս եկավ ու իսկապես ես էլ մի լավ ծիծաղեցի, հետո էլ կարդացի Վարդգեսի մեկնաբանությունը, պատկերացրի նրան քահ-քահ ծիծաղելիս ու նորից բարի ժպիտ հայտնվեց դեմքիս…Աննա ջան, կսպասենք նորանոր հոդվածների…
    Ժողովուրդ , ֆոթովվաթի դասեր լինելու դեպքում, ինձ էլ տեղյակ կպահեք…

  7. Շնորհակալություն Աննա ջան, փորձում եմ խայտառակ չլինել էլի :) ))))

Թողնել կարծիք

*