Հարգելի ընկերներ,
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերությունը կազմակերպում է Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական գիտաժողով:
Գիտաժողովը տեղի կունենա սույն թվականի հունիսի 29-ին և 30-ին: Հայտերի և մինչև 5 համակարգչային էջ ծավալով հիմնադրույթների ներկայացման վերջնաժամկետն է հունիսի 20-ը: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է : Խմբագրական կոլեգիայի հավանությանը արժանացած հոդվածները հետագայում լույս կտեսնեն առանձին ժողովածուի տեսքով: Հարցերի դեպքում կարող եք գրել orientalstudies.sssysu@gmail.com էլ.հասցեով:

