Home » Գիտական, Լուրջ, Ուսումնական » Էրջան Սոնմեզ. «Գառնիկ Ասատրյանը հարգարժան գիտնական է…»

Էրջան Սոնմեզ. «Գառնիկ Ասատրյանը հարգարժան գիտնական է…»

Գառնիկ Ասատրյան

Գառնիկ Ասատրյանը հարգարժան գիտնական է

Աղբյուր՝

Ermeni ülkücünün Kürt nefreti (Հայ ազգայնականի քրդատյացությունը)

Ermeni Nasyonalistin Kürt Nefreti (Հայ նացիոնալիստի քրդատյացությունը)

‎      Քուրդ ռասիստները վաճառված զազաների միջոցով «հայկական թշնամություն» ‎են անում: Սա նոր բան չէ. արդեն քանի տարի է՝ անում են: Ինչևէ, ասում են, որ պարոն ‎Գառնիկ Ասատրյանը զազաներին հայ է համարում: Սա ամբողջովին սուտ է: Գ.Ասատրյանը ‎զազաներին ներկայացնում է, որպես հայերին բարեկամ և հարևան: Սա ճիշտ ‎բնորոշում է, հայտնի են հատկապես դերսիմցի զազաների և հայերի միջև եղած ‎բարեկամական հարաբերությունները: Ես չեմ հասկանում ոչ թե սեփական ժողովրդի ‎էթնիկական իքնությունը ժխտող, սեփական ազգի ազգային ունեցվածքը մեկ ուրիշ ‎ազգի նվիրաբերողներին, այլ Մ. Մալմըսանըժի (Մեհմեդ Փիրան, Մեհմեդ Թայֆուն), ‎Մ. Չեմի (Հուսեին Բայսյուլուն), Հ. Ըշըքի և սրանց նման ծախու գրչակներին, որոնք ‎տարիներ ի վեր չեն դադարում «հայկական թշնամություն» անել և Գ. Ասատրյանի ‎նման գիտնականներին էլ մեղադրում են «քրդական թշնամանքի» մեջ և անհիմն ‎զրպարտում են նրան: Այո՛, ես չեմ հասկանում այն, որ մի կողմից իրենց քուրդ ‎չհամարող, ավելին՝ իրենց դերսիմցի և զազա համարող որոշ մարդիկ վեր են կենում և ‎քուրդ ռասիստների և նրանց ձեռքին գործիք հանդիսացող զազաների հետ կաքավի ‎պար են բռնում, հայերին իրենց թշնամի հայտարարում և, իրենց կարդացածը ‎հասկանալ չկարողանալով, դիտավորյալ Գ.Ասատրյանի ասածները խեղաթյուրում ‎են և հավատում այն ստին, թե իբր Գ.Ասատրյանը «զազաներին հայ է համարում»: ‎Տարիներ առաջ Զիա Բարան անունով մեկը նման պնդումներ էր անում: Մինչդեռ ‎Գ.Ասատրյանը ինչպես որ զազաներին հայ չի համարում, այնպես էլ շատ լավ գիտի, ‎որ զազաները հայերից բավականին տարբերվող մի ժողովուրդ են: Տեսեք, թե այս ‎հոդվածում նա ինչ է ասում:‎
‎     Հայկական ազգայնական թերթ համարվող “Голос Армении”-ի թղթակից ‎Գայանե Սարմաքեշյանն ասում է. «Կարծում եմ՝ Միջին Անատոլիայում բնակվող ոչ ‎քիչ թվով զազաները նույնպես հայկական արմատներ ունեն» և Գ.Ասատրյանին ‎խնդրում է պարզաբանումներ տալ այս հարցի վերաբերյալ: (Այս հարցի ‎առաջադրումը հասկանալի է. և´ նման պնդումներ կան, և´ իրականում էլ զազայացած, ‎քրդացած, թրքացած հայեր կան: Հայ ազգայնականներն էլ, պահը չկորցնելով, նման ‎պնդումներ են անում): Իսկ Գ.Ասատրյանը իր պատասխանում նշում է, որ Արևմտյան ‎Հայաստանում գտնվող հայկական ունեցվածքի և հայ ազգային ինքնագիտակցության ‎մասին խոսողները ելնում են «…տուրիստական զբոսանքների արդյունքում ձեռքբերված մակերեսային տպավորություններից» և ավելացնում է. «Իսկ ինչ ‎վերաբերվում է մոտ հինգ միլիոն զազաներին, այստեղ իրականում եղած պատկերը, ‎հավատացե´ք, լրիվ այլ է: Ինչպես հայտնի է, մեր համալսարանի իրանագիտության ‎բաժնում զազաների վերաբերյալ ուսումնասիրությունները աշխարհում ընդունվում ‎են (…) Արյունակցական և գենետիկ արմատները էթնիկական ինքնության ‎վերջնական (կատեգորիկ) ցուցանիշներ չեն: Հիմնական (իսկական) էթնիկական ‎ցուցանիշը «ինքնության գիտակցությունն է»: Մի՞թե սա շատ պարզ բնորոշում չէ: ‎Մարդն ասում է, որ անգամ «արյունակցական և գենետիկ արմատները էթնիկ ‎ինքնության ցուցանիշներ չեն»: Մինչդեռ վերջին շրջանում մի՞թե քուրդ ռասիստների ‎նպատակը զազաների քուրդ լինելու վերաբերյալ փաստարկներից մեկը զազաների և ‎քրդերի «նույն գեներն» ունենալու հորինվածքը չէ: Գ.Ասատրյանը շեշտում է, որ ‎ազգ լինելը և նույն էթնիկ արմատից (նույն ռասայից) լինելը նույն բանը չէ: Գ.Ասատրյանը, որ արյունակցական ու գենետիկ արմատները ‎նույն ռասային պատկանելը չի համարում նույն ազգին պատկանել, պնդում է. ‎‎«Հիմնական էթնիկական ցուցանիշը ինքնության գիտակցությունն է»: Սա ‎բավականին պարզ բնորոշում է: Շեշտվում է, որ զազաները իրենց քուրդ կամ հայ չեն ‎համարում, այլ առանձին մի ժողովուրդ են ճանաչում: Բացի այս, ասվել է նաև պարոն ‎Մալմըսանըժին կատաղեցրած հետևյալ արտահայտությունը. «Զազա ժողովրդի և ‎հայ ժողովրդի մասին չեմ կարողանում մտածել առանձին-առանձին… Զազաստանն ‎ու Հայաստանը մեր ընդհանուր հայրենիքն է»:‎
Գ.Ասատրյանը շատ լավ գիտի, որ զազաները քուրդ չեն, և զազաերենն էլ քրդերեն չի ‎համարվում: այդ մասին նա հաճախակի է խոսում: Սրանում ոչ մի վատ բան չկա: ‎Գ.Ասատրյանը գիտնական է, իրանագետ-լեզվաբան: Այս հանգամանքը քուրդ ‎ազգայնականների և նրանց գործիք զազա դավաճանների դուրը չի գալիս: ‎Գ.Ասատրյանը, զազաներին քուրդ չհամարելով, իբր քրդերին երկպառակտում է, ‎անգամ եզդիներին քուրդ չի համարում և այլն, և այլն: Իրականում չեմ կարծում, թե ‎Գ.Ասատրյանը նման խնդիր ունի: Նա ֆիքսում և ընկալում է փաստերը, ինչպես որ ‎կա և կոչում է դրանք իրենց իսկական անուններով: Քրդերը հենց իրենք են ‎եզդիներին ու քըզըլբաշներին (ալեվիներին) առանձնացնում իրենցից` նրանց քուրդ ‎չհամարելով: Այո՛, այդ մասին վկայում է ոչ միայն առօրյա կյանքը, այլև պատմական ‎գրավոր փաստերը: Քրդերի պատմագիր Շերեֆխանի «Շերեֆնամե»-ում ‎քըզըլբաշները ոչ միայն որպես թուրք չեն ներկայացվում, այլ հակառակը, ‎Շերեֆխանը դրանց որակում է, որպես Իրանի շահերի ագենտներ: Եվ նորից հենց ‎իրենք քրդերն էին, որ եզդիներին ջարդերի էին ենթարկում այն աստիճան, որ դրանք ‎կարելի է որակել նույնիսկ որպես ցեղասպանություն: Իրենց քուրդ չհամարող ‎եզդիներին թշնամի հայտարարողները նույնպես քուրդ ազգայնականներն ու ‎ռասիստներն են: Եթե եզդիները իրենց քուրդ չեն համարում, քրդերը պարտավոր են ‎հարգել նրանց ընտրությունը և իրենց մեջ փնտրեն դրա պատճառները: ‎
‎      Եզդիները մեծ մասամբ քրդերեն են խոսում, բայց իրենք իրենց քուրդ չեն համարում: ‎Ինչո՞ւ: Ալեվի քրդերը քրդերեն են խոսում, բայց նրանց մեծ մասն իրեն քուրդ չի ‎համարում կամ էլ խուսափում է քրդերի հետ շփումից: Մի՞թե կարիք չկա, որ սրա ‎պատճառները պարզվեն: Զազաների լեզուն այլ է, և քրդերի հետ էլ շփվում են երրորդ ‎լեզվով: Լեզվաբանները զազաերենը գիտականորեն առանձնացնում են քրդերենից: ‎Զազաներն ասում են. «Մենք քրդերենը չենք հասկանում», քրդերն էլ, թե. «Մենք ‎զազաերենը չենք հասկանում», բայց, ինչքան էլ զարմանալի է, քուրդ ‎ազգայնականներն ու նրանց զազա (ներեցեք, kırmanc ասելը ավելի ճիշտ է) ‎ստորաքարշները «զազաերեն չկա» ասելով իրենց երգն են երգում և անընդհատ ‎կրկնում են «զազաերենը ամբողջությամբ քրդերեն է, զազաները ամենահին քրդերն ‎են» անհեթեթությունները: Քուրդ ազգայնականները թուրք ազգայնականների ‎հետքերով են գնում: Ինչպես ասում են` վատ օրինակը վարակիչ է: Քուրդ ‎ազգայնականներն էլ թուրք ռասիստների ժխտողական սկզբունքներն են ‎ընդօրինակում:‎

Հեղինակ՝ Էրջան Սոնմեզ (Ercan Sönmez)

Լուսանկարը՝ Անաստասիա Եգոնյանի

1 կարծիք >> " Էրջան Սոնմեզ. «Գառնիկ Ասատրյանը հարգարժան գիտնական է…» "

  1. Light says:

    http://rel” rel=”nofollow”>Даже не знаю…

    Ссылки как то странно отображаются…

Թողնել կարծիք

*