Սույն թվականի մայիսի 31-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի «Արամ Տեր-Ղևոնդյան» գիտական սրահում մեկնարկեց «Հայեր և հրեաներ. Պատմական ընկալումների փոխակերպումները» խորագրով ներամբիոնային դասախոսությունների շարքը։ Դասախոսությունների շարքի հանդիսավոր բացումը կատարեց Արաբագիտության ամբիոնի վարիչ բ.գ.թ. դոցենտ Սոնա Տոնիկյանը։ Հայոց ցեղասպանություն և հրեական Հոլոքոստ արդիական հարցը ներկայացրեց ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Տիգրան Մաթոսյանը։ Հայ-հրեական հարաբերություններին և հայերի ու ամաղեկացիների նույնացման հարցին անդրադարձավ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս Ալվինա Հովհաննիսյանը, ով 2009թ. ավարտել է Շվեդիայում հրեագիտության եվրոպական ինստիտուտի մեկամյա ծրագիրը։ Ծրագրի համակարգող Արուսյակ Թառլոյանը ներկայացավ «Հրեական օրացույց. Ժամանակի պարբերացումը» թեմայի լուսաբանմամբ։
Սեմինարի մեկնարկին ներկա էր նաև Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելերը։


Սեմինարի դասախոսությունների փուլն ավարտված է. Մնում է ամփոփել արդյունքները, ի մի բերել տպավորությունները և… իհարկե դիտել իսրայելական ֆիլմ։ Այս ամենը միայն շաբաթ օրը 12:30-ից։
Հոյակապ դասախոսությունների շարք անցկացվեց, շնորհակալություն բոլոր դասախոսներին և մասնակիցներին։ Անհամբեր սպասում ենք ֆիլմին և արդյունքներին։
Այսօր սեմինարի փակումն էր։ Դեռ որոշ ժամանակ պիտի անցնի, որ իրական արդյունքներն ամբողջությամբ գիտակցվեն, սակայն երկու բան պարզ է արդեն հիմա՝ (ա) սա այս կարգի՝ արդիական կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ առաջին միջոցառումն էր ֆակուլտետի պատմության մեջ, (բ) առանց որևէ պաշտոնական կազմակերպական աջակցության նման միջոցառման կազմակերպումն այդպիսի որակով՝ աներևակայելի է։ Իսկ անձամբ ես պարզապես բավականություն ստաղա և ինձ համար շատ նոր բան իմացա։ Ափսոս, որ գործընկերներիցս շատերը չկարողացան նույնն անել…
Շնորհավորում եմ Արուսյակին և Ալվինային և բոլորիս այս հաջողության համար։
Կամ խեվրուտա, կամ մահ…
Ընկեր Հովհանիսյան իսկապես շատ լավ մեթոդ էր մասնակիցներին համախմբելու, միավորելու և ավելի կազմակերպված դարձնելու համար։
պրն. Կարաբեկյանին:շնորհակալություն աջակցության և ջերմ խոսքերի համար,
))
Նաիրային: Ուրախ եմ , որ խեվրուտայումաշխատելը Ձեզ դուր եկավ: Կա մեկ այլ, ավելի ուրախ արտահայտություն խեվրուտայի մասին Բաբելոնյան Թալմուդում “Two scholars sharpen one another” (BT Ta’anit7a) .
Այնպես որ փոխադարձաբար հղկվեցինք:)))
Նաիրա:
պրն. Կարաբեկյանին:Շնորհակալություն աջակցության և ջերմ խոսքերի համար:
))
Նաիրային: Ուրախ եմ , որ խեվրուտայումաշխատելը Ձեզ դուր եկավ: Կա մեկ այլ, ավելի ուրախ արտահայտություն խեվրուտայի մասին Բաբելոնյան Թալմուդում “Two scholars sharpen one another” (BT Ta’anit7a) .
Այնպես որ փոխադարձաբար հղկվեցինք:)))
Ամբողջովին համաձայն եմ Նառայի հետ: Խեվրուտայի գաղափարը հիանալի էր: Սա հնարավորություն տվեց ներառվել գործընթացի մեջ, գործուն մասնակցություն ունենել դասախոսությանը:
Two scholars sharpen one another” (BT Ta’anit7a) .