ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ. Գառնիկ Ասատրյանի ընդհանուր խմբագրությամբ լույս են տեսել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի երիտասարդ դասախոսների և ասպիրանտների գիտական հոդվածների «Orientalia» ժողովածուի 9 և 10 պրակները: Հերթական համարներում զետեղված են արևելագիտության և, մասնավորապես, իրանագիտության տարբեր խնդիրների առնչվող գիտական հոդվածներ, որոնք ընդգրկում են լեզվաբանական, գրականագիտական, պատմական, ազգագրական ոլորտները: Տպագրվել են նաև օտարերկրյա գիտական կենտրոնների մի շարք երիտասարդ գիտնականների հոդվածներ:
Պրակների պատասխանատու, խմբագիր` Թադևոս Չարչյան
Պրակներում, համապատասխանաբար, ներկայացված են հետևյալ հեղինակներն ու հոդվածները.
9-րդ պրակ
ԱՀՄԱԴ ԱԼԻԶԱԴԵ
19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՂԱ ՄՈՀԱՄՄԱԴ ԽԱՆԻ ՄՂԱԾ ՊԱՅՔԱՐԸ
ՎԱՀԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ՊԱՐՍԿԵՐԵՆ ԲԱՌԵՐԻ ՈՒ ԲԱՌԱՐՄԱՏՆԵՐԻ ԻՄԱՍՏԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
ԱՐԱՄԱՅԻՍ ԲԱԴԱԼՅԱՆ
ԻՐԱՆԻ ԼՈՒՐԱԿԱՆ ՑԵՂԵՐԻ ԹԱՂՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՐՈՇ ԾԵՍԵՐ ԵՎ ԵՐԳԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ
ԷՍՄԱՅԻԼ ԷՅՆՈԼԼԱՀԶԱԴԵ
ՇԱՀՍԵՎԱՆ ՑԵՂԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ (Ընդհանուր ակնարկ)
ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՖՐԱՆՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԼՈԶԱՆՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ (1924 – 1935 թթ.)
ՍՈՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՐԱԲԵՐԵՆԻ fi’l mudari’ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎՈՒՄ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍԵՅՅԵԴ ՄՈՀՍԵՆ ՆՈՒՐԱՆԻ
ՄՈԼԱՎԻԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
ՄՈՀԱՄՄԱԴ-ՌԵԶԱ ՇԱՀԲԱԶԻ
«ՉԵՀԵԼ ՔԱՉԱԼՈՆ» ԾԵՍԸ ԲԱԽՏԻԱՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
ՎԱՀԻԴ ՌԱՇԻԴՎԱՇ
ԱԶԱՐԻՆԵՐ. ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԻՊԸ
ՖԱՐԻԲԱ ՌՈՔՆԻ
ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԱՐՓԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ
ՖՈՐՈՒՂԱԶԱՄ ՍՈՖԱԼԻ
ԿՆՈՋ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՋԱԼԱԼ ԱԼԵ ԱՀՄԱԴԻ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐՈՒՄ
ԱԼԻ ՖԱՐՇԻԴՖԱՌ
ՈՐՈՇ ԲՈՒՍԱՆՈՒՆՆԵՐԻ ԲԱՌԱԶՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱԶԱՆԴԱՐԱՆԻ ԽՈՍՎԱԾՔՆԵՐՈՒՄ
НЕЛЛИ БАЛАСАНЯН-ХАЧАТУРЯН
АХЛ АЛ-КИТАБ И ТОЛЕРАНТНОСТЬ ФАТИМИДОВ
САИД ДЖАЛАЛИ
УЧАСТИЕ ЕФРЕМ-ХАНА В ИРАНСКОЙ КОНСТИТУЦИОННОЙ РЕВОЛЮЦИИ 1905-1911 ГГ.
МАРИАМ ЭЛМАСЯН
ФОРМИРОВАНИЕ СИСТЕМЫ АДАБВА В КОНТЕКСТЕ ДЕДУКТИВНОЙ МОДЕЛИ ПОЗНАНИЯ
BEHRUZ RUDBARAKI-KOLARI
GĀLEŠES, THE SHEPHERDS OF GILAN (Elements of social structure, mode of life, and folk beliefs)
RUDIK YARALYAN
THE KURDISH JEWS IN ISRAEL
10-րդ պրակ
ՍԵՅՅԵԴ ՄԱՀԴԻ ԱՀՄԱԴԻ
ՄԱԶԱՆԴԱՐԱՆԻ ՏԵՂԱՆՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
ԹԵՐԵԶԱ ԱՄՐՅԱՆ
ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԲՈՒԺՈՒՄՆ ԸՍՏ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐԻ
ԿԱՐԻՆԵ ԱՔՄԱՔՉՅԱՆ
ՀՆԴԻՐԱՆՑԻՆԵՐԻ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ (Զոհը որպես տիեզերածնության սկիզբ և կարգ ու կանոնի երաշխիք)
ԱՍՏՂԻԿ ԳԵՂԱՄՅԱՆ
ՍԻՐԱՎԵՊԻ ԺԱՆՐԸ ՊԱՐՍԻՑ ԷՊԻԿԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
ԱՐԴԱՇԻՐ ԶՈԼՖԱՂԱՐԻ
ԱՎՐՈՄԱՆԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹԸ
ԱԲԱՍԱԼԻ ԷԲՐԱՀԻՄԻ
ԹԱԲԱՐԻՈՎ ԱՎԱՆԴՎԱԾ ՂՈՒՐԱՆԻ ՄԻ ՔԱՆԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
ՄԻՐ ՋԱՎԱԴ ՅԱԽՉԱԼԻ
ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՏԵՂԱՆՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
ՍԵՅՅԵԴ ՌԱՄԱԶԱՆ ՇՈՋԱՅԻ-ՔԻԱՍԱՐԻ
ՄԻ ՔԱՆԻ «ԱՄԻՐԻԱԿԱՆ» ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՅԻԴ ՋԱԼԱԼԻ
ԵՓՐԵՄ ԽԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԹԵՀՐԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ՆԱԶՄԻԵ) ՂԵԿԱՎԱՐ
ԲԵՀՌՈՒԶ ՌՈՒԴԲԱՐԱՔԻ
ԳԱԼԵՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ` ԵՂԱՆԱԿԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇ ՀԱՎԱՏԱԼԻՔԱՅԻՆ ԵԶՐԵՐ
ԷԲՐԱՀԻՄ ՍԱՖԱՐԻ
ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԳԻԼԱՆԵՐԵՆԻ ԷՇՔԵՎԱՐ ԲԱՐԲԱՌԻ ԲԱՅԱԿԱՆ ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՆԱԽԱԾԱՆՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ
ՍԱՅԻԴ ՍՈՐՈՒՇԶԱԴԵ
ՍԳՈ ԾԻՍԱԿԱՐԳԸ ԵՎ ՍԳՈ ԵՐԳԵՐԸ ԻՐԱՆԻ ՔԱԼՀՈՐ ՑԵՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ
ՇԱՀԼԱ ՀԱՍԱՆ ՔԱԼՀՈՐԻ
ԱՍՊԵՏՈՒԹՅԱՆԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ «ՇԱՀՆԱՄԵՈՒՄ»
ՀԱՄԵԴ ՖՈՐՈՒԶԱՆ
ՄԱՆՈՒՋԱՆԻ ԲԱՐԲԱՌՈՒՄ ԲԱՅԻ ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
ՕՖԵԼՅԱ ՖՐԱՆԳՅԱՆ
ՀԻՆԴԻ ԼԵԶՎԻՆ ԲՆՈՐՈՇ ԷՐԳԱՏԻՎՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
НЕЛЛИ БАЛАСАНЯН-ХАЧАТУРЯН
ИСМАИЛИТЫ КИТАЯ (Общий обзор современного состояния общины)
АЛЕКСАНДР КУЛЕМИН
КЕРАМИКА СО ШТАМПОВАННЫМ ОРНАМЕНТОМ ИЗ ГОРОДИЩА ХУЛЬБУК
АЛЬВИНА ОГАНЕСЯН
ТЕРМИНОЛОГИЧЕСКИЙ АППАРАТ СРЕДНЕВЕКОВОЙ ЕВРЕЙСКОЙ ГРАММАТИЧЕСКОЙ ТРАДИЦИИ


Շատ լավ է:
“ԱԶԱՐԻՆԵՐ. ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԻՊԸ” – այս հոդվածը ինչպե՞ս կարելի է ձեռք բերել:
Ինձ էլ է շատ հետաքրքիր “ԱԶԱՐԻՆԵՐ. ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԻՊԸ”, ինչպես նաև Արամայիս Բադալյանի հոդվածը` ԻՐԱՆԻ ԼՈՒՐԱԿԱՆ ՑԵՂԵՐԻ ԹԱՂՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱ ՑՈՒ ՑԻՉ ՈՐՈՇ ԾԵՍԵՐ ԵՎ ԵՐԳԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ, խնդրում եմ, եթե էլեկտրոնային տարբերակով կա ուղարկեք ինձ նույնպես mher_sahakyan@yahoo.com
Ընկերներ, համարներում զետեղված են բավական կարևոր հոդվածներ, ողջունելի է հետաքրքասիրությունը:
Կարող եք գալ Իրանագիտության ամբիոն` հոդվածներին առավել մանրամասն ծանոթանալու համար:
Մի քանի հոդվածներ, որոնք առավելապես կհետաքրքրեն բլոգի այցելուներին, կտեղադրենք ամբողջական տարբերակով:
Պարբերականի լույս ընծայումը համարում եմ Իրանագիտության ամբիոնի գիտական բուռն գործունեության հերթական արգասիքը, իսկ պարբերականը` երիտասարդ գիտնականների գիտելիքների հարուստ ժողովվածքը: Հիրավի, սա իսկական տոն է, գիտական տոն: Շնորհակալ եմ պարբերականի պատասխանատու Թադևոս Չարչյանին` աշխատանքն իրականացնելու համար. նվիրյալ գիտնականի գործունեությունն իսկապես արժանի է գովասանքի:
Շնորհավորում եմ պարբերականի բոլոր հեղինակներին:
Շնորհակալ եմ, Դիանա, շնորհակալ եմ նաև ժողովածուում Ձեր ներդրման համար: Իրականում ընդհանուր ներուժի և գիտական մթնոլորտի արգասիքն են պարբերականի հերթական համարները: Նաև բավական ոգևորիչ է ուսանողների հետաքրքրասիրությունը, ցանկացած գիտական միջոցառման նկատմամբ պասիոնար վերաբերմունքը նորանոր հաջողությունների սկիզբ է:
hargeli Tadevos xndrum enq texadrel naev Lurakan cexeri taxman araroxutiany veraberox hodvatsy, kani vor hamematabar sa norutiun e haikakan arevelagiturian mej…
Իսկ հնարավոր չէ արդյոք հոդվածների էլեկտրոնային տարբերակները տեղադրել ինչ-որ կայքում, թե հեղինակային կամ հրատարակչության իրավունքների հետ կապված խնդիրներ կան։
շուտով կլինի, արդեն «Իրան Նամե» պարբերականի մի մասը սքանավորվել է ու կդրվի կայքում, «Օրիենտալիան» շուտով
Էլեկտրոնային տարբերակներով կցանկանայի տեսնել նաև«Արաբագիտական ուսումնասիրություններ» ժողովածուի հատորները, և որպես տարբերակ կառաջարկեի այս կայքը` http://arabist.do.am:
Քանի որ խոսք գնաց էլեկտրոնային տարբերակների մասին, ուստի ձեզ եմ ներկայացնում “Իրանը և Կովկասը”(Iran and the Caucasus) պարբերականի 7-րդ հատորը: Ներառում է Գառնիկ Ասատրյանի, Ալեք. Խաչատրյանի, Մուշեղ Ասատրյանի, Վահե Բոյաջյանի, Միքայել Առաքելյանի, Վահրամ Պետրոսյանի և այլոց հոդվածները: Կարող եք ներբեռնել հետևելով այս հղումին` http://depositfiles.com/en/files/a9ogupi1s
Ներբեռնելուց հետո ապաարխիվացման ծածկագիր պահանջվելու դեպքում մուտքագրեք orient :