Հարգելի արեւելագետներ եւ այս բլոգի ընթերցող ուսանողներ,
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում արդեն կայացած ու տասնյակ շրջանավարտներ ունեցող ամառային դպրոցի նոր ուսումնական շրջանի համար ընդունելության անցկացման մասին հայտարարությունը: Վստահ եմ, որ այսօր շատերիս են անհրաժեշտ այն գիտելիքներն ու գործնական փորձն ու հմտությունները, որոնք կարելի է ձեռք բերել այդ դասընթացների շնորհիվ: Հաշվի առնելով այն, որ մեր տարածաշրջանն էլ մեծ մասամբ հենց այն արեւելքն է, որ մենք ենք ուսումնասիրում, ինչպես նաեւ այն, որ արեւելագիտություն ասվածը չպետք է սահմանափակվի միայն դասական պարսկերենին կամ արաբալեզու գրականության գոհարներին ծանոթանալով` վստահ եմ, որ ներկա քաղաքական անցուդարձերին լրջորեն անդրադառնալու ու դրանց գործունեության մեխանիզմներն ուսումնասիրելու համար եւս այս դասընթացն ու նրա ընթացքում ձեռք բերված նոր ծանոթությունները օգտակար կլինեն բոլորիս համար:
«ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
|| Երևան, հուլիսի 6 — օգոստոսի 7, 2010
|| Լրացված դիմումի փաթեթն ուղարկելու վերջնաժամկետը հունիսի երեսունն է։Դպրոցի նպատակն է քննել քարոզչության դասական ու ժամանակակից մեթոդները; ծանոթանալ քարոզչության ու հանրային կարծիքի ձևավորման ոլորտում միջազգային փորձին; ուսումնասիրել ինչպես զանազան հակամարտությունների ընթացքում իրագործված տեղեկատվական-հոգեբանական գործողությունները, այնպես էլ միջազգային կառույցների փորձը հասարակական կարծիքի ձևավորման ոլորտում։
Ուշադրության կենտրոնում կլինեն Հայաստանի տեղեկատվական-հոգեբանական անվտանգության խնդիրները, սպառնալիքներն ու մարտահրավերները։ Աշխատանք կտարվի վերլուծական կարողությունների, տեղեկատվության աղբյուրներին քննական մոտեցման ու ժամանակակից տեղեկատվական միջոցներն արդյունավետ օգտագործելու հմտությունների զարգացման ուղղությամբ:
Ուսումնասիրվող առարկաներն են.
* Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, քարոզչություն ու հակաքարոզչություն, հասարակական կարծիքի ձևավորում։
* Տարածաշրջանային հակամարտություններ. պատմաքաղաքական արմատներ, ներառյալ պատմական ժողովրդագրության և ռազմավարական աշխարհագրության հիմնահարցեր։ Տարածաշրջանի ներկա աշխարհառազմավարական իրավիճակ, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ։
* Ազգային ինքնությունը որպես հոգեբանական գործողությունների թիրախ։ Հայկական և օտար փորձի վերլուծություն։Դասընթացները վարում են առաջատար մասնագետներ և փորձագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։
ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՎՃԱՐ Է։
Մասնակիցներն ընտրվում են մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած դիմորդները։
Դասընթացը նախատեսված է 18–25 տարեկան անձանց՝ ԲՈՒՀ-երի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Ընտրելիս հաշվի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները, օտար լեզուների, հատկապես անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը։
— Դասերն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով։
— Մրցույթը շահած յուրաքանչյուր մասնակցի ներկայությունը և ակտիվ մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր են։
— Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ։
— Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 30-ը ներառյալ։== Ուշադրություն. դիմումին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրություն և լուսանկար։ ==
Լրացված փաստաթղթերի փաթեթը ուղարկել dproc@zharang.org էլ-փոստի հասցեով՝ մինչև հունիսի 30-ը ներառյալ։
Դիմումի ձևը կարելի է ներբեռնել (download) zharang.org կայքից. http://zharang.org/?p=76==
Դասընթացին մասնակցությունը կնպաստի ձեր մասնագիտական հմտությունների կատարելագործմանը և ապագա կարիերային։
===

