
Ուրախ ենք հայտնել, որ լույս է տեսել բ.գ.թ., դոց. Ս. Տոնիկյանի (նախագահ), բ.գ.թ. Մ. Յավրումյանի, պ.գ.թ. Հ. Քոչարյանի, պ.գ.թ. Ա. Հարությունյանի խմբագրությամբ «Արաբագիտական ուսումնասիրություններ» (الدراسات العربية) ժողովածուի 4-րդ՝ Դ հատորը. Արաբագիտական ուսումնասիրություններ, հ. Դ, Երևան, 2010:
Ժողովածուի հոդվածները բաժանված են թեմատիկ՝ «Արաբագիտություն և իսլամագիտություն» և «Արաբական և սեմական լեզվաբանություն» սկզբունքով:
Ստորև ներկայացնում ենք «Արաբագիտական ուսումնասիրություններ» հոդվածների ժողովածուի բովանդակությունը.
ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՍԼԱՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Վարդազարյան Դ.
Ադաբ հասկացության գրական կողմը՝ դասական ընկալմամբ
Հովհաննիսյան Մ.
«Մաքրության եղբայրների ուղերձները» ժողովածուի առանձին ուղերձների կառուցվածքային առանձնահատկությունները
Հովսեփյան Վ.
Քարանձավի միֆոլոգեմը Ղուրանում
Իսրայելյան Ա.
Նավերն ու զենքերը Բահրի մամլուքների նավատորմում
Մկրտումյան Գ.
Երուսաղեմի նվաճումը Օմար Իբն ալ-Խատաբ խալիֆայի օրոք և Երուսաղեմի հայկական համայնքին տրված արաբական արտոնագրերը
Սարգսյան Լ.
Աբդուլհամիդյան ջարդերի և Ադանայի կոտորածների արձագանքները Սիրիայի արաբ մտավորականության շրջանում, հայ-արաբական հարաբերությունները
Թաջիրյան Ս.
Իբրահիմ Սադի՝ հայ գոհարավաճառ (17-րդ դար)
Տոնիկյան Ս.
Գինու արգելքը Ղուրանում
Ղոլամռեզա Մեհդի Ռավանջի
Հավատի (իման) հարցը՝ իբրև քալամի խնդիր
ԱՐԱԲԱԿԱՆ ԵՎ ՍԵՄԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Հարությունյան Լ.
Բառահարադրումը արաբական շարահյուսական համակարգում՝ ըստ գերադաս և ստորադաս բաղադրիչների հարաբերման
Հովհաննիսյան Ա.
Արաբական մետալեզվի ազդեցությունը Յոնահ իբն Ջանահի «Սեֆեռ Հառիկմա» տրակտատի վրա
Манукян М., Агабабян Г.
Местоимение “отсуствующего” лица HUWA как указатель наличия виртуального субъекта в составе глагольной словоформы
Մանվելյան Ս.
Մասորան որպես եբրայերենի նախաքերականական նկարագրությունների աղբյուր
Թառլոյան Ա.
Եբրայերենի տաղաչափական ձևերը Կորդովայում. Դունաշ Բեն Լաբրատ
Յավրումյան Մ.
Լեզվաբանական պատմական ու ժամանակակից գիտելիքը լեզվի նկարագրման տեխնոլոգիաների համադրման համատեքստում
TA‘ADDA ’ILA. անցողականությու՞ն, վալենտականությու՞ն, թե՞…


Այս ժողովածուն որտեղից կարող ենք ձեռք բերել?
Լավ կլիներ, եթե ժողովածուի էլեկտրոնային տարբերակը ինտերնետում տեղադրվեր: