Home » Ուսումնական » Տեղանունների նույնանունությունը չի խոսում դրանց նույնականության մասին

Տեղանունների նույնանունությունը չի խոսում դրանց նույնականության մասին

Ūjān – տեղանուն Իրանի Թեհրան, Սավե, Ղազվին, Բիրջենդ շահրեստաններում և Հայաստանի Արագածոտնի մարզում։ Սակայն Իրանի և Հայաստանի «Ուջանների» նույնանունությունը չի խոսում դրանց նույնականության մասին։ Դրանք ծագումնաբանական ու իմաստային առումով միանգամայն տարբեր են։

Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Ուջանի մշտական բնակչությունը՝ 2758, իսկ առկա բնակչությունը 2510 հոգի է: Բնականունը վկայվել է Վժան, Ուժժան ձևերով և մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Հիշատակվում է Հովհ. Դրաստխանակերտցու մոտ (10 –րդ դար): Հայերեն «Վժանը», ըստ երևույթին, հանգում է միջին իրանական Vēžān ձևին. հայերենում շեշտակիր դիրքում -ē- (հյ. –է–) դառնում է –ի– (հմմտ. սէր–սիրոյ), ինչի հետևանքով այն փոխակերպվել է Վիժան –ի, որն էլ ավելի ուշ՝ Վժան–ի։ Միջին իրանական (պարթևերեն կամ միջին մարական) vēž- ձևը < հին իրանական *waij- «թափել, հոսել» արմատից է, որից հայերենում ունենք նաև վիժել բառը։ Ժամանակակից Ուջանը «Վժան» ձևի զարգացման արդյունք է։ Տեղանունը, ըստ ամենայնի, կապված է տեղանքում «գահվիժող, ուժեղ թափվող ջրի» գոյության հետ։

Իսկ ինչպե՞ս է մեկնաբանվում Իրանի Ūjān տեղանունը։ Այս տեղանվան հիմքում ընկած է ūjā- «ծփի» բուսանունը, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ վերոնշված տեղանքներում այդ ծառատեսակը առատ է։

16 կարծիք >> " Տեղանունների նույնանունությունը չի խոսում դրանց նույնականության մասին "

  1. Սամվել Կարաբեկյան says:

    Շատ հետաքրքիր և օգտակար տեղեկատվություն էր։ Շնորհակալությու՛ն։ Կարծում եմ, այդպիսի նյութերի տեղադրումը բլոգում անհրաժեշտություն է՝ նույնիսկ կարելի է մի առանձին շարք ստեղծել։

  2. Հարգելի պրն. Կարաբեկյան, ես նույնպես շնորհակալ եմ և համակարծիք Ձեզ հետ։

  3. Բավականին հետաքրքիր էր։ Շնորհակալություն։

  4. Մի խնդրանք, եթե կարելի է, սեւագրում Ձեր կողմից գրված վերնագիրն այս գրառման համար ավելացնեք` “Տեղանունների նույնանունությունը չի խոսում դրանց նույնականության մասին”

    Շնորհակալություն նյութի համար:

  5. Սիրելի Գևորգ, գիտեմ, որ ուզում ես նյութն ավելի կատարյալ տեսնես, ուրեմն՝ անպայման կավելացնեմ։
    Շնորհակալություն։

  6. Չափազանց հետաքրքիր բառահոդված է, շնորհակալություն հեղինակին` Հասմիկ Կիրակոսյանին, ով, ի դեպ, ունի տեղանվանագիտությանը նվիրված բազում ուսումնասիրություններ:

  7. Շնորհակալ եմ, սիրելի Թադևոս։

  8. Շատ հետաքրքիր էր: Հրատարակված կա՞ն այդ ուսումնասիրությունները:

  9. Դրանք առավել մանրամասն մշակման ու հրատարակման փուլում են, ինչքանով, որ ինձ իրավունք եմ վերապահում արտահայտվել Հասմիկ Կիրակոսյանի ուսումնասիրությունների վերաբերյալ:

  10. Ընկ. Կիրակոսյան շատ հետաքրքիր հոդված էր….ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ……..

  11. Սիրելի Վահե, «Իրան–նամե»–ի վերջին համարում կարող ես կարդալ Իրանի տեղանվանական համակարգում *hvar- արմատի գործածության մասին հոդվածը, իսկ մնացած նյութերը, ինչպես նշում է հարգարժան Թ. Չարչյանը, մշակման և հրատարակման փուլում են։

  12. Շնորհակալություն, անպայման կկարդամ:

  13. Վարդան Ոսկանյան says:

    Ի դեպ, Մեծ Հայքի տարածքում բացի քննարկվող բնականունից «Վժան» ձևով մի քանի տեղանուններ էլ են վկայված։ Դրանցից, թերևս, ամենահայտնին Մանանաղիի Վժան (բյուզանդական աղբյուրների Βίζανα) բնակավայրն է՝ Եփրատի վտակ Վժան գետից ոչ շատ հեռու։ Այս Վժանը նաև «Վազան» տարբերակով հանդիպում է http://akunq.net/am/2010/03/02/%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A3%D5%AB-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BC/ հասցեում տեղակայված Էրզրումի վիլայեթի գյուղերի ցանկում։

    Մանանաղիի Վժանը Մեծ Հայքի քարտեզի վրա. http://img205.imageshack.us/img205/240/vzhanvizana.jpg

  14. Շնորհակալություն, նյութն առավել հարստացնելու համար։

  15. marine says:

    How Eastern Studies are serving to our country’s foreign policy? Are you folloing current events in middle east and how your studies help you to analise events and do conclusions?
    I am expecting an answer from Vardan or Hasmik, the best Farsi language specialists in Armenia. (I miss you)

  16. Some time ago, I did need to buy a house for my organization but I did not earn enough money and couldn’t order anything. Thank God my fellow suggested to try to take the credit loans from creditors. Thence, I acted that and used to be happy with my secured loan.

Թողնել կարծիք

*