Home » Կատակ, Ուսանողական » Ուսանողական արձանգրություններ

Ուսանողական արձանգրություններ

Էլի որ....Հաստատ բոլորս էլ անհետաքրքիր առարկաների ընթացքում հետազոտել ենք սեղանի արձանագրությունները: Ես էլ որոշեցի մի փոքրիկ հետազոտություն անցկացնել: Ընթացքում պարզվեց, որ ես առաջինը չեմ, ով հետաքրքրվել է ուսանողական գրառումներով՝ ահավասիք. http://kampaduki.livejournal.com/956.html. Հա, հետազոտություն կատարեցի և արդյունքները ձեզ եմ ներկայացնում:

Ուսանողները գրելու, ստեղծագործելու այնպիսի պահանջ ունեն, որ գրում են համալսարանի պատերի, դռների վրա և նույնիսկ զուգարանում (էտ առանձին թեմայա): Մի քանիսը ֆոտոյով հնարավոր չի ներայացնել, ուստի չատի նման կգրեմ:

Ամենլավը վերջի բարեմաղթանքնա երևումա?Սենց ուրեմն՝ մի դասասեղանին անգլերենով ծովափին կոչ էր արվում արթնանալ, կամ գրվածա “ABO+ անունս չեմ ասի= LOVE”, իսկ տակը քոմենթ՝ “Հեչիս ասես”: Կամ “Սիրում եմ քեզ” արտահայտության տակ ըստ երևույթին  մարտական տրամադրված մեկը գրելա “Ոտքերդ կփշրեմ, արա՜”  Տեսնես ինչի էլի: Մի լսարանում պատին “Քյարթու տղա 091-83-03-02”: Երևի իրա կարծիքով աղջիկները “քյարթու” որակական ածականը տեսնելուն պես խելապատառ իրան էին զանգելու: Մի դռան  վրա՝  “Օգնիր ինձ Աստված վաղը”, տակը կարմիրով “կամ էլ այսօր”, դրա տակ՝ “Եթե օգնության կարիք զգաս, դիմիր ինձ”, իսկ վերջում ուրիշ ձեռագրով՝ “Արի՜ հասի”:

Արաբագիտականը ֆորումա բացել ամենահարմար տեղում ՝ պատուհանների մոտ՝ պատին. Խնդրեմ.

Զզվում եմ համալսարանից!!!!!

Ամալյա-Բալիկ ջան ոնց եմ քեզ հասկանում

Անասուն երգիր  ա

Տեսնես նմանա?Իսկ ես ոչ !

ԶԶվում եք մի եկեք

Համաձայն եմ

Համալսարանի բողոքի գիրքն եք բացել?

Ինչպես տեսաք՝ փորձ չարվեց դատապարտել ուսանողան արձանգրությունները, կամ կանխելու միջոցներ չառաջարկվեցին: Իհարկե, սա բացսական երևույթ է, բայց ինձ թվում է համալսարանում կանխելու կամ փոխելու ենթակա շատ ավելի կարևոր երևույթներ կան: Խորհուրդ կտայի հետևել “Why so serious?” հռետորական հարցադրմանը և ուսանողական արձանագրությունները դիտել որպես զվարճանքի առարկա:Միայն այստեղ Versafe-ն, adibas-ը և Եղեռնի հուշարձանը մեկ հարթության մեջ

5 կարծիք >> " Ուսանողական արձանգրություններ "

  1. Առաջին հարկի ռոմանոյի լսարանների դռների վրայի գրածներից հետո ինձ վաղուց արդեն ոչ մի բան չի զարմացնում :)

  2. Անն ջան դրան էլ կանդրադառնանք!!!

  3. Mariam says:

    Ash asem vor nor baner em haytnaberel mer harkum!!!!!!!!!!!:)))

  4. Nelli Davtyan says:

    Աշխեն ջան, դու երջանիկ ես, եթե աչքովդ չեն ընկել Կիրառականի լսարանների սեղաններին տեղ գտած արտահայտությունները…….
    Ինչ ասեմ, ես տեսել եմ ու ամաչում եմ, որ հանկարծ ակամա կարդում եմ, ու ամենադաժանը գիտես որնա, որ դրանք մեծամասամբ աղջիկների կողմից են գրվում…

  5. Մետաքսյա says:

    “Why So Serious?” ?????…. Չէ որ միգուցե մի 100 տարի հետո մարդիկ այցելեն ԵՊՀ շենքը` հատուկ ինքնարտահայտման այս նմուշները տեսնելու… :D

Թողնել կարծիք

*