Օգոստոսի 21-ին` անցյալ շաբաթ օրը Բուշեհրի ատոմակայանը վերջապես սկսեց գործել: Անկեղծ ասած, ես ուրախ եմ
Ուրախանալու 2 հիմնական պատճառ եմ առաջարկում: Առաջինն այն է, որ վերջապես իրանական և ոչ միայն իրանական մամուլը ստիպված կլինի այլ քննարկելու նյութ գտնել, իսկ երկրորդը` այն, որ այլևս չեմ նյարդայնանա հայկական մամուլում առանց հ-ի գրվող “Բուշեր”-ից:
Նախորոք ներում եմ հայցում համաշխարհային նշանակություն ունեցող նման իրադարձությանը հումորով մոտենալուս համար: Հույս ունեմ, որ հատկապես շատ չեն նեղվի այն անձիք, ովքեր վերջին օրերին տառապում էին “մենք այլևս միակը չենք տարածաշրջանում” հիվանդությամբ: Առաջարկում եմ շատ չտխրել ու փորձել ձերբազատվել միակության կոմպլեքսից, համ էլ միգուցե միակը չենք, բայց առաջինն ենք…


Ան ջան, շատ լավն էր մտքիդ թռիչքը:Բայց նկատել ես, որ մենք ամեն առումներով միշտ առաջինն ենք:
Արփին ջան, ճիշտն ասած չեմ նկատել, որ ամեն ինչում ենք առաջինը, բայց բաներ կան, որ իրոք մենք ենք առաջինն արել
Բարև Ան ջան: Ախր մենք իրոք ամեն ինչում ենք առաջինը: Դեռևս էն ժամանակ, որ դեռ Դարվինի տեսությունը չեին ժխտել, հայերը պնդում էին, որ առաջին կապիկ, որ մարդ է դարձել, էվոլուցիայի արդյունքում, հայ է եղել:Բա՞))))))