«Արա հլը ըստէ արի, արա քո հետ եմ, արա,ախպեր ջան» և բազմաթիվ նման այլ բառակապակցություններ ու արտահայտություններ ենք լսում ամենուր եվ ցանկացած բնագավառում: Սկսած բակային, վերջացրած պաշտոնական եվ ակադեմիական այրերի միջավայրից: Եվ եթե ինչ-որ մեկին էլ «պատահաբար» կամ «սխալմամբ» հարցնես, թե ի՞նչ է նշանակում «արա»-ն, ապա դրան կա շատ հեշտ և ընդունված պատասխան. «Դե տղամարդուն դիմելու ձև ա, էլի»: Այո՛, դիմելաձև է, շատ ճի՛շտ է, բայց ի՞նչ է նշանակում. ինչ-որ բան պետք է նշանակի՞, թե` ոչ:
Ես ինքս էլ չգիտեի` ինչ էր նշանակում, բաց ցանկությունս շատ մեծ էր իմանալ բուն իմաստը: Եվ իմացա: Երկար պրպտանքներից հետո, այս բառի բացատրությունը հայտնաբերեցի մեծանուն հայ գիտնական, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի «Քննություն Գողթան գավառի և Հայերեն Գավառական բառարան» աշխատություններում: Ստորև ներկայացնում եմ «ԱՐԱ» բառի տուգաբանությունը.
Արա-նշանակում է «այ տղա»: Սա ծագել է պարսկերեն [ay geda]-«ով մուրացկան» ձևից: Այս ձևը անցնելով Ատրպատականի թուրքերի մեջ [ay gyada]-«այ տղա» (անարգական), որի տարածվաց [ada]-«ադա» ձևը ընդհանուր առմամբ տարածվաց է Կովկասի հայության շրջանում: Վերջապես, ըստ Աճառյանի, այս ձևն էլ, ենթարկվելով լեզվական և հնչյունական փոփոխությունների, դարձել է ներկայիս «ԱՐԱ» բառը: Այս ձայնափոխությունը (հնչյունական և լեզվական) հետաքրքիր է նրանով, որ հատուկ է նաև հին հայերենին (ավելի մանրամասն տե՛ս, Հր.Աճառյան, «Հայերեն Գավառական բառարան», Էմինյան ազգագրական ժողովածու, հատոր 9, Թիֆլիս 1913թ):
Եվ հիմա, երբ արդեն գիտենք, թե ինչ է նշանակում «ԱՐԱ»-ն, որտեղից է ներթափանցել մեր իրականություն և լեզվական ու հնչյունական ինչ զարգացումներ է ունեցել, արժի՞ որ իրար «ԱՐԱ»-յով դիմենք: Մտածեք ինքներդ, հարգելիներս, մեր գրական հայերենը շատ գեղեցիկ և ճկուն լեզու է ու մեզ տալիս է բազմաթիվ հնարավորություններ և տարբերակներ «ԱՐԱ»-ի փոխարեն: Ուրեմն ինչու՞ չօգտվենք դրանցից:
Home » Ուսումնական » «ԱՐԱ» ԲԱՌԻ ՄԻ ՓՈՔՐ ԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Հարգելի Ահարոն,
իսկ այդ դեպքում ինչօես կստուգաբանեք Արա անունը, որը տարածված է հայության մեջ
Հարգելի Վրեժուհի Արա անձնանունը բացարձակապես կապ չունի վերոնշյալ “Արա” բառ-ի հետ:Անձնանւնների ստուգաբանությամբ չեմ զբաղվում,բայց ձեզ խոսք եմ տալիս առաջիկայում,հենց ժամանակ ունենամ,անպայման Արա անունն էլ կստուգաբանեմ:
Խնդրեմ vrezuhi ջան, Ձեզ եմ ներկայացնում Արա անձնանվան հակիրճ ստուգաբանությունը.
Ըստ պատմահահայր Մ.Խորենացու` Արան հին հայկական դիցաբանական անուններից է: Արան գարնան, բուսականության, երկրագործության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն է եղել, որի պաշտամունքը առկա էր նաև խեթերի ,ուրարտացիների, հայերի և փոքրասիական այլ ժողովուրդների մեջ: Ըստ Գ.Ղափանցյանի “Chetto-armenaiaca” աշխատության` կապ կա մեր Արայի և Խեթական Ara բույսերի աստվացության մեջ: Գիտնականներից ոմանք էլ նույնություն են նկատել Արայի և հունական պատերազմի ու ռազմի աստված Արեսի միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստված): Այս նույն կարծիքին է նաև Գ.Ղափանցյանը իր “Хетские боги у армяни” աշխատության մեջ: Այնուհետեև, շարունակելով և զարգացնելով իր միտքը, Գ.Ղափանցյանը նշում է, որ Արա անունը ծագում է աքքադա-շումերական լեզուներից և նշանակում է “անտառ” , “ար” և այլն: Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ “արա” մասնիկը նշում է Արա աստծուն, այսինքն տվյալ տարածքը պատկանում է Արա աստծուն կամ նվիրված է նրան: Օրինակ Արահեզ, Արագեճ գյուղանունները, Արաժին լեռնանունը, Արա լեռը և այլն:
Հարգելի Vrezuhi, եթե այսքանը Ձեզ չի բավականացնում և դեռևս Ձեր համար պարզ չէ, որ վերոնշյալ “արա” բառը և Արա անձնանունը իրաի հետ բացարձակապես կապ չունեն, ապա կարող եք վերցնել նշված գրականությունը, ինչպես նաև Կ.Գ Դուրգարյանի “Անվանագիրք” աշխատությունը և ավելի մանրամասն ուսումնասիրել հետևյալ բառը և անձնանունը:
Շնորհակալություն հետաքրքիր ինֆորացիայի համար
Շնորհակալություն նաև Ձեզ ուշադրության համար:
Հարգելի Ահարոն,
բոլորովին համաձայն չեմ շարադրված տեսակետին: Սկզբունքորեն համաձայն չեմ նաև մեծն Աճառյանին:
Փորձեմ շատ համառոտ ներկայացնել իմ կարծիքը:
Արան (Արը) Աստծո անունն է ու նաև հայ տղամարդու անձնանուն է (այստեղ կարող ենք հիշել, օրինակ, Արա Գեղեցիկ արքային): Արա-ն որպես ոչ հատուկ անուն նշանակել է նաև արիական(հայկական) ցեղին, տոհմին, ժողովրդին պատկանող տղամարդ (որպես պարզագույն օրինակ հիշենք ածականը): Այսեղից` արա-ն հայ տղային, տղամարդուն դիմելու ձև է: Իսկ -ը պարզապես նշանակում է` տղա (հայ տղա)կամ տղամարդ (հայ տղամարդ) արի այստեղ:
Այսպիսով, դիմելաձևը որևէ կապ չունի ամեն տեսակ գյադա-գյուդաների հետ: Ավելին, այն մեզ տանում է դեպի մեր արմատները, հիշեցնում, որ մենք բոլորս արա-արիներ ենք ու դրանով նաև , որ արժանի լինենք այդ ազնվական կոչմանը:
Քանի որ շարադրածս տեքստը արտապատկերվել է թերություններով, ստիպված այն տեղադրում եմ երկրորդ անգամ:
Հարգելի Ահարոն,
բոլորովին համաձայն չեմ շարադրված տեսակետին: Սկզբունքորեն համաձայն չեմ նաև մեծն Աճառյանին:
Փորձեմ շատ համառոտ ներկայացնել իմ կարծիքը:
Արան (Արը) Աստծո անունն է ու նաև հայ տղամարդու անձնանուն է (այստեղ կարող ենք հիշել, օրինակ, Արա Գեղեցիկ արքային): Արա-ն որպես ոչ հատուկ անուն նշանակել է նաև արիական(հայկական) ցեղին, տոհմին, ժողովրդին պատկանող տղամարդ (որպես պարզագույն օրինակ հիշենք արական ածականը): Այսեղից` արա-ն հայ տղային, տղամարդուն դիմելու ձև է: Իսկ արա, արի այստեղ-ը պարզապես նշանակում է` տղա (հայ տղա)կամ տղամարդ (հայ տղամարդ) արի այստեղ:
Այսպիսով, արա դիմելաձևը որևէ կապ չունի ամեն տեսակ գյադա-գյուդաների հետ: Ավելին, այն մեզ տանում է դեպի մեր արմատները, հիշեցնում, որ մենք բոլորս արա-արիներ ենք ու դրանով նաև պահանջում, որ արժանի լինենք այդ ազնվական կոչմանը:
Հարգելի Արա.
Ձեր իրավունքն է համաձայն լինել անվանի գիտնականի հետ, թե ոչ: Սակայն,ճշմարտության հետ ստիպված եք համակերպվել:Իսկ եթե ուզում եք ավելի մանրամասն տեղեկեւթյուններ իմանաք “արա” բառի և անձնանվան մասի, ես նշել եմ գրականությունը, կարող եք Դուք ել օգտվել: Իսկ ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված “արա-արիներին”, մի հարց եմ ուզում Ձեզ տալ. գիտեք, թե որոնք են արիական ցեղերը և ինչ է նշանակում “արիա” բառը: Միանգամից ասեմ, որ արիական ամենևին էլ չի նշանակում հայկական, ինչպես, որ Դուք եք նշել:
Հագելի Ահարոն,
սա կարծես այն դեպքն է, երբ իրար համոզել չենք կարող: Մնանք մեր կարծիքներին:
Ինչպես կուզեք, հարգելի Արա: Բայց եթե ցանկանաք, ես կարող եմ Ձեզ ասել, թե իրականում ինչ է նշանակում և որտեղից է առաջացել “արիա” տերմինը և որոնք են արիական ցեղերը, եթե ցանկանաք…
հրեական <> միտք
ինչքան պետք է կեղծեք ուրիշի պատմությունները?
Շնորհակալություն հետաքրքիր լուսաբանման համար: Սակայն ինչ լեզվաբանական օրինաչափությամբ ես բացատրում ay geda – ada անցման ժամանակ g-ի կորուստը, և ընդհանրապես, կուզենայի տեսնել այս անցման օրինաչափությունը նմանատիպ այլ օրինակների համատեքստում:
Անպայման քեզ ավելի մանրամասն կբացատրեմ այդ անցումը և կբերեմ նմանատիպ օրինակներ: Այստեղ դրանց այդքան էլ մանրամասն չեմ անդրադարձել` կարծելով, որ դրա կարիքը չի լինի, բայց հիմա մի քիչ կընդլայնեմ նյութը: Շնորհակալություն ուշադրության համար:
Ահարոն ջան, նախ ապրես, որ սկսել էս էստեղ գրել, երկրորդն էլ, իրոք, մարդ ես էլի, մի քիչ ավելի մանրամասն գրի անցման մասին: Արիացիների թեմայով վեճերի հետ գործ չունես առայժմ, ժամանակ ես միայն վատնելու:
Բարև Գև ջան: Հա կմանրամասնեմ, ուղղակի էս երկու օրը մի քիչ զբաղված եմ, երևի վաղը կամ մյուս օր կգրեմ, լավ ես?
Եղավ, ուղղակի հետաքրքիր ա: Կսպասեմ:
Լավ եմ, շնորհակալություն: Էդ արդեն ուրիշ տեղ կխոսենք` Արևելք ինֆոյում թողնելով միայն զուտ թեմային առնչվող մեկնաբանությունները:
Ճիշտն ասած ինձ համար զարմանալի էր սկզում մի փոքր քո կողմից արված նման պրիմիտիվ հարցադրումը, Գևորգ, քանզի դու փորձ ել ես տալ մի հարց, որին անդրադառնալ ես նույնիսկ հարկ չէի համարել` մտածելով, որ arevelk.info-ի ընթերցող զանգվածը պետք է, որ ունենա որոշակի բագաժ լեզվաբանական շատ հասարակ մի քանի երևույթների մասին, որոնք կոչվում են պարզախոսություն կամ արագախոսություն, առնմանում կամ տարնմանում և այլն: Ինչքան գիտեմ` լեզվաբանության ներածության դասընթացը մեզ մոտ` համալսարանում, դրված է առաջին կուրսում: Բայց ինչպես կասեր պրն. Չարչյանը, ունենք այն ինչ ունենք:
Ուստի ես հիմա կփորձեմ ay geda (gyada) բառում g-ի կորստի խնդրին մոտենալ մի քանի ասպեկտով.
1) Եթե հաշվի առնենք, որ ay geda ձևը իր կիրառման օջախում պետք է, որ ունեցած լիներ այն տարածվածությունը, որն ունի “արա” ձևը այժմ Արարատյան դաշտավայրում, ապա դժվար թե բարձր ոճից զուրկ, այսպես կոչված քուչեբազարային տերմինը պահպանվեր այն տեսքով, ինչից մենք այսօր բխեցնում ենք ”արա” եզրը: Այսինքն արագ խոսքի արդյունքում g-ն, որ ընկած է երկու y-երի միջև հանգիստ կարող էր կորչել: Ինչպես օրինակ այսօր սլավոնական լեզուներում մենք նկատում ենք բանավոր խոսքում ինտերկոնսոնանտ դիրքերում т-ի կամ з-ի կորուստ (օր.`честный – чесный, праздный – празный և այլն ):
2) “խնդրահարույց” g-ի կորուստը ստուգաբանելիս տարբերակներից մեկը իմ կարծիքով թյուրքական լեզվաբանությանը դիմելն է, որը տալիս է անցումային հետևյալ մի տարբերակ` g<ğ<y (բառավերջում հիմնականում a), ինչի արդյունքում կունենանք ayyada<ada<ara: Թյուրքական այս անցումային կանոնի կիրառումը պատճառաբանված է նրանով, որ բառը հայերեն է անցել հավանաբար Ատրպատականով, իսկ այս տարածքի բնակիչները թեև ծագմամբ իրանցիներ են, բ այց առանձնանում են թուրքախոսությամբ:
3) Գևորգ, և երրորդ, իսկ ինքդ ինչպես կբացատրեիր հայկական որոշ բառբառներում (Ագուլիսի, Խոյի, Կարնո ևն) առկա “այտա” կամ “ատա” ձևերը, որոնք հանդես են գալիս որպես “այ տղա”-ի բարբառատարբերակներ: Թե՞ ծանոթ չես հայ բարբառագիտությանը:
Որպեսզի քո համար խնդիրը պարզ ու լուսավորված լինի ես քեզ խորհուրդ կտայի կարդալ ակադեմիկոս Կորշի հոդվածներից մեկը`«Следы диалектического ротацизма в среднеперсидском языке» ( Вост. Древности, т. II, вып. 3, стр. 11—21): Կարդալով հոդվածը` կհասկանաս նաև d<r անցման տրամաբանությունը, որը պարսկենում նկատվում է դեռ վաղ ժամանակներից: