Arevelk.info » Ուսումնական

Orientalia XIII. ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ
Լույս է տեսել “Orientalia” շարքի XIII հատորը` ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, բ. գ. դոկտոր պրոֆեսոր ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ խմբագրությամբ:

Սույն հատորը նվիրվում է հայ արևելագիտության անխոնջ մշակ՝

Ուսուցչապետ ԼԱՈՒՐԱ ՇԵԽՈՅԱՆԻ ծննդյան 75-ամյակին:

Ստորև ներկայացվել են համարում զետեղված հոդվածների անվանումները.

MATTHIAS WEINREICH

NO HELP FOR EVIL AXT. AHRIMAN´S IMAGE AND THE ADVENT OF FRAŠAGIRD IN THE STORY OF

JŌIŠT Ī FRIYĀN

ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆ

ԹԱԼԻՇՍՏԱՆԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԻՄԱՍՏԱՅԻՆ ԵՎ ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ

ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՇՈՅԱՆ

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՅԱՇԱՐ ՔԵՄԱԼԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՐԱՖՖԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ  ԻՐԱՆՈՒՄ 1802-1816ԹԹ.

ԱՐՄԻՆ  ՔԵՇՄԻՐԻ

ՀԱՐԱՎԹԱԹԱԿԱՆ ԲԱՐԲԱՌՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ

ԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԵՇԻ ԲԱՐԲԱՌՈՒՄ

ԱՐԹՈՒՐ ԱԶԱՐՅԱՆ

ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԱՐԾԱՐԾՈՒՄՆԵՐԸ

PEYMAN MATIN

NEW RITUALS ENSUING FROM THE TEA

ԱՐՓԻՆԵ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

ՉԱՐԻ ԱՊՈԼՈԳԻԱՆ ՍՈՒՖԻԶՄՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՁԵՎԱՎՈՐՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐԸ

ՍԱՅԻԴ ՍՈՐՈՒՇԶԱԴԵ

ՔԵՐՄԱՆՇԱՀԻ ԲԱՐԲԱՌԻ ՏԵՂԸ ՔՐԴԱԿԱՆ ԲԱՐԲԱՌՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ԱՐՄԵՆ  ԺԱՄՀԱՐՅԱՆ

ԵԳԻՊՏԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ 1967-1970ԹԹ. (ՀՅՈՒԾԻՉ ՊԱՏԵՐԱԶՄ)

ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՇԱՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ  ԻՐԱՆԻ ԹՈՒՐՔՄԵՆՆԵՐԻ  ԿՐՈՆԱԿԱՆ  ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐՈՒՄ

ԿՈՒՐՈՇ ՍԱԼԱՐԻ

ՌԱՇԻԴ  ԱԴ-ԴԻՆ ՖԱԶԼԱԼԼԱՀԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԻԱՍ ԷԴ-ԴԻՆ ՄՈՀԱՄՄԱԴԻ   ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ARTHUR HAKOBYAN

FOREIGN DIRECT INVESTMENT IN THE ISLAMIC REPUBLIC OF IRAN. POLITICAL AND ECONOMIC IMPLICATIONS

ՄԱՐԻԱՄ ԱԼԹԱՖԻ

ԾԱՌԵՐՆ ՈՒ ԲՈՒՅՍԵՐԸ ՄԱԶԱՆԴԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐՈՒՄ

ՊԵՏՐՈՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՑԱՀԱՏԻԿՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՐՄԻՆ ՊԱՐՍԻՑ ԼԵԶՎՈՒՄ

ՍԵՅՅԵԴ ՄՈՀՍԵՆ ՆՈՒՐԱՆԻ

ԻՐԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳԻ  ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ՈՒ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ (1991-2005թթ.)

ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ  ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

ՂԱՐԱՉԱՂԱՅ ԽԱՆԸ ՍԵՖՅԱՆ ԻՐԱՆՈՒՄ

ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՇԱՀՆԱՄԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ  ՀԱՅ ԲԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՄԲ

ՀՈՋԱԹ ՆԻՔՆԱՖՍ

ԱՐԱՍԲԱՐԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՀՈՍԵՅՆ ԱՐԵՖ ՆԻԱ

ՀԱՐԶԱՆԻԻ ԲԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

ԷԲՐԱՀԻՄ ՅԱՂՈՒԲԻ

ՓՈՇԹԵՔՈՒՀԻ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԸ ՎԱԼԻՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

ԱԼԻ ԱՔԲԱՐ ՍՈՐՈՒՇ

ՍԵՖՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ

ՀՈՍԵՅՆ ՌԱԱՅԻ

ԻՐԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԵՋԼԻՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԶԱՆԴԱՐԱՆՈՒՄ

ՄՈՀԱՄՄԱԴ-ՌԵԶԱ ՇԱՀԲԱԶԻ

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԽՏԻԱՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

(Համառոտ ակնարկ)

Orientalia – ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոսների և ասպիրանտների գիտական հոդվածների ժողովածու, Պրակ 13, «Իրանագիտական Կովկասյան կենտրոն» հրատարակչություն, Երևան, 2011, 216 էջ:

Հատորի պատասխանատու` Դիանա Հովհաննիսյան

Հետհեղափոխական Եգիպտոսը ադապտացիոն մեխանիզմների որոնման ճանապարհին
2000-ական թվականներին Եգիպտոսն ապրում էր նախագահական կենտրոնացված պետության պայմաններում, երկրում ղեկավար դիրքեր ուներ «ամենակարող» «Ազգային Դեմոկրատական Կուսակցությունը», իրավապահ համակարգը ահ ու սարսափ էր տարածում աշխարհիկ, հակաիսլամիստական իշխանության դեմ ցանկացած բողոքի արտահայտման դեպքում:

Պարարտ հողի վրա ի հայտ եկող գաղափարները պետք է սպառեն իրենց, այդպես եղավ Նասրի ժամանակ, մինչև վեցօրյա պատերազմը երկիրը միավորող արաբական սոցիալիզմը մեծ արդյունքեր տվեց, սպառվելուց հետո եկավ Սադաթի իֆթիթահը, այն սկսեց ճեղքեր տալ սկսած այն օրվանից, երբ նախագահը անակնկալ այցով մեկնեց Իսրայել և նույնիսկ ելույթ ունեցավ Կնեսսետում: Եգիպտոսում սովորություն դարձավ, որ ամեն նախագահ իր հետ պետք է նոր գաղափար բերի, քաղաքական բոլորովին նոր կուրս ունենա, ինչը չուներ Սադաթին փոխարինած Մուբարաքը: Երկրում հաստատվեց աշխարհիկ, բանակի հեղինակության հիման վրա հաստատված հակաիսլամիստական կենտրոնաձիգ իշխանություն:

Երկրում տնտեսական ցուցանիշների բարելավմանը զուգահեռ աճեց բնակչության թիվը, ընդամենը երեք տասնամյակի ընթացքում այն գրեթե կրկնապատկվեց, ինչը բերեց աղքատության աճի, ավելացավ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների թիվը, ովքեր որպես կանոն գործազուրկ էին: Բողոքողների թիվն աճեց: Միաժամանակ ի հայտ եկան ինքնառեալիզացման նորանոր հնարավորություններ, սոցիալական ցանցերը, ինտեգրացիոն այլ գործիքները բացեցին աշխարհը եգիպտացիների համար:

Եգիպտոսը միավորող աշխարհիկ գաղափարները սպառված են, բողոքողները հալածված, իսկ հալածված բողոքող մուսուլմանը ելքը գտնում է աղոթքներում: Երկրում այսօր միայն մի գաղափար կա, որն ընդունակ է ապահովել Եգիպտոսի վերականգնումը, երկրի զարգացումն ու հետագա բարգավաճումը հնարավոր է միայն քաղաքական իսլամի պարագայում: Հաշվի առնելով, որ կրոնն այս դեպքում նաև ապրելակերպ է, քաղաքական իսլամը միակ բանաձևն է, որի շրջանակներում հնարավոր է լուծել անլուծելի թվացող ներքին և արտաքին խնդիրները: Սակայն այստեղ նոր խնդիր է առաջանում, թուրքական մոդելը կարող է օգտագործվել որպես փորձ, բայց ոչ որպես կրկնօրինակման առարկա, արաբական քաղաքական իսլամը նոր պետք է ձևավորվի, և այն ձևավորվելու է Եգիպտոսում: Իսկ ինչպիսին այն կարող է լինել, եթե ընդամենը մի քանի տարի առաջ իսլամիստների ծայրահեղական գաղափարները սարսափեցնում էին աշխարհին: Իսլամիստների տրանսֆորմացիան, որ նկատվում է վերջին տարիներին, ակնհայտ փաստ է, նրանց աշխարհիկացման միտումները կասկածի տեղիք չեն տալիս, սակայն ուր կգնա այս գործընթացը, որքան կաշխարհիկական նրանք, դժվար է ասել: Միաժամանակ խորհրդարանի ստորին պալատի վերջին ընտրություններում զգալի հաջողությունների հասած պահպանողական սալաֆիական «ան-Նուր» կուսակցության ֆոնի վրա Մուսուլման Եղբայրների «Արդարություն և Զարգացում»-ը ստանում է չափազանց մեղմ իսլամի, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուժի կարգավիճակ:

Պառլամենտական ընտրություններից հետո ձևավորվող նոր Եգիպտոսն ապրելու է քաղաքական իսլամի պայմաններում, որը դեռ ձևավորման փուլում է: Մեկուսացման քաղաքականություն վարելը Եգիպտոսի համար կործանարար կլինի, պետք է ադապտացվել արտաքին պահանջներին: Միաժամանակ սոցցանցերի առկայության պայմաններում խախտվում է ժողովուրդ-իշխանություն հարաբերությունների նախկին պատկերացումը, սոցցանցերով բողոքելը դառնում է ազգային սպորտաձև, բողոքը որպես կանոն կոնկրետ խնդրի շուրջ է բարձրացվում, սակայն դրանց քանակն ու արագությունը այնքան մեծ է, որ լուծում տվող մարմինները չեն հասցնում բողոքների ետևից, արդյունքում խախտվում է ժամանակային համաչափությունը բողոք-լուծում տիրույթում: Խնդիրը վերաբերում է ողջ աշխարհին, Հայաստանում կարելի է տեսնել, թե ինչպես մի խումբ բնապահպաններ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կարողացան այնպիսի աղմուկ բարձրացնել, որ նրանց պահանջը բավարարեց անձամբ վարչապետը: Պատճառն այն է, որ լուծում տվող մարմինները չեն հասցնում բողոք և պահանջ բարձրացողների արագությանը: Ամբողջ աշխարհում այս խնդիրը կա, յուրաքանչյուր երկիր իր մշակութային զինանոցից վերհանելու է այս խնդիրը լուծելու համար ադապտացիոն անհրաժեշտ մեխանիզմներ, իսկ ինչ է անելու արևելքը?:

Արաբական մշակութային հիմնասյուներից մեկը նախաիսլամական խաբարներն են,կարճ տեքստեր, որոնցով առանց ժամանակի և տարածության պարզաբանման որևէ կոնկրետ տեղեկատվություն է փոխանցվում: Խաբարային մտածելակերպը գործում է, այն ադապտացված է իսլամին և կազմում է արաբ մուսուլմանի մտածելակերպի հիմնասյուներից մեկը, խաբարները մի փոքր նման են sms –ներին, որոնցով մարդիկ միմյանց տեղեկատվություն էին փոխանցում դարեր առաջ, խաբարային մտածելակերպը կտա այն մեխանիզմը, որով Եգիպտոսը և արաբական մյուս երկրները կկարողանան հաղթահարել սոցցանցերի կողմից ի հայտ եկող ժամանակային արագության խնդիրները: Խաբարը կարող է կիրառվել անընդհանտ, ամեն տեղ, պաշտոնական փաստաթղթերից մինչև հումորային պատմություններ, այն կտա այդքան անհրաժեշտ արագ արձագանքը սոցցանցերում ի հայտ եկող բողոքներին, խաբարային տեքստի ժամանակակից դարձնելը արաբական երկրներին կարող է դարձնել միակը աշխարհում, որտեղ իշխանությունները և նախաձեռնողական խմբերը միմյանց հետ հակասություններ պարզապես չեն ունենա…

Հետմուբարաքյան Եգիպտոսն արտահերթ ընտրությունների նախաշեմին
Նոյեմբերի 28-ից հետմուբարաքյան Եգիպտոսում կսկսվի պառլամենտական ընտրությունների մի ամբողջ եռամսյակ:

Մուբարաքի նախագահության շրջանում Եգիպտոսում աշխարհիկ ընդդիմադիր հեղինակավոր որևէ ուժ գոյություն չուներ, միակ հետևողական ընդդիմությունը իսլամիստական արգելված «Մուսուլման Եղբայրներ» կազմակերպությունն էր: Երկրում տասնամյակներ շարունակվող ապօրինությունները, կոռուպցիայի բարձր մակարդակը, անարդարության ընդհանուր մթնոլորտը, որի դեմ շարքային եգիպտացին իրեն անզոր էր զգում և աշխարհիկ ընդդիմության բացակայությունն առաջացրեց աղոթողների քանակի ավելացում, մարդիկ արդարություն էին փորձում գտնել աղոթքներում: Այս ամենը հանգեցրեց իսլամիստների հանդեպ համակրանքի ավելացմանը:

Մյուս կողմից, Եգիպտոսի բնակչության բացարձակ մեծամասնությունը ակնհայտորեն չէր ցանկանում ապրել կրոնապետական կարգերի պայմաններում, ինչը խիստ սահմանափակում էր «Մուսուլման Եղբայրների» հեղինակության հետագա աճը: Վերջին տարիներին, սակայն, իսլամիստները սկսում են փոխել իրենց մոտեցումները, աստիճանաբար աշխարհիկ տարրեր են հայտնվում նրանց գաղափարախոսության մեջ, իսկ հեղափոխությունից հետո այդ փոփոխություններն ավելի արագ ընթացք են ստանում: Արդեն 2011թ-ի ապրիլի 30-ին իսլամիստները ստեղծում են քաղաքական կուսակցություն` «Ազատություն և Արդարություն» անվամբ և անդամագրվելու համար հրավիրում են նույնիսկ քրիստոնյա ղպտիներին ու ցանկություն են հայտնում մասնակցել արտահերթ ընտրություններին, որոնք և տեղի են ունենալու նոյեմբեր-հունվար ամիսների ընթացքում` 3 փուլով:

Հարկ է նշել, որ եթե նույնիսկ իսլամիստները ստանձնեն երկրում իշխանությունը, ապա միջազգային հանրությունը և նույնիսկ Իսրայելը մտավախության լուրջ հիմքեր կարող են չունենալ, քանի որ իսլամիստների կողմից իսլամիզմից հեռանալն ուղիղ համեմատական է նրանց հեղինակության աճին թե Եգիպտոսում, թե միջազգային հանրության շրջանում, բայց չնայած նրանց «աշխարհիկացման» միտումներին, այնուամենայնիվ, իսլամիստական կուսակցության կողմից  ընտրություններում հաղթելու և պառլամենտում մեծամասնություն կազմելու հնարավորությունները մեծ չեն, նրանք կարող են լուրջ ներկայություն ապահովել օրենսդիր մարմնում, բայց ոչ ավելին:

Այս մասին նշում են նույնիսկ «Մուսուլման Եղբայրները»: Նոյեմբերի 15-ին Foreign Policy-ն հրապարակեց վերլուծաբան Մարկ Լինչի հոդվածը, որտեղ վերջինս նշում է, թե իսլամիստների նպատակը պառլամենտում ընդամենը 30-40%  ներկայություն ապահովելն է:

Հունվարին տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններից հետո երկրում իշխանությունը ժամանակավորապես ստանձնել է Ռազմական Գերագույն Խորհուրդը, որի կողմից իշխանությունը պահելու հնարավորությունների մասին վերջին ամիսներին շատ է խոսվել: Միջազգային հանրության շրջանում մտավախություն կա, որ զինվորականները չեն հանձնի իշխանությունը նոր, ընտրված քաղաքական ուժերին: Կարծում ենք զինվորականները չեն գնա նման քայլի, բանակի հեղինակությունը Եգիպտոսում չափազանց բարձր է և հեղինակազրկման հաշվին նրանք իշխանությունը չեն պահի իրենց ձեռքերում: Բացի այդ, համաձայն անցած շաբաթ հրապարակված սոցիոլոգիական հարցումների, վերջին 5  ամիսների ընթացքում Ռազմական Խորհրդի հեղինակությունն անկում է ապրել, ինչը լրացուցիչ ճնշում է զինվորականների վրա:

Այս ընտրություններն առաջինն են հեղափոխությունից հետո, ակնհայտ է, որ ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումը Եգիպտոսի համար շատ ավելի կարևոր է, քան դրանց արդյունքը: Հատկանշական է, որ ուղիղ մեկ տարի առաջ` 2010թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Եգիպտոսում անցկացվեցին խորհրդարանական հերթական ընտրություններ, որոնց ընթացքին «մասնակցում էին» քաղաքացիական հագուստով զինված մարդիկ: Թե ինչպես կհաջողվի ընդամենը մեկ տարի անց անցկացնել ազատ և արդար ընտրություններ, պարզ կդառնա ընդամենը երկու շաբաթից: Հաշվի առնելով Եգիպտոսի դերը տարածաշրջանում, կարծում ենք, որ այս ընտրությունների հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը շատ մեծ է լինելու:

«Զազա ժողովուրդը. պատմություն, լեզու, մշակույթ, ինքնութուն» խորագրով միջազգային գիտաժողով
Սույն թվականի հոկտեմբերի 28-30 –ը Երևանում, «Իրան և Կովկաս» միջազգային գիտական հանդեսի 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Զազա ժողովուրդը. պատմություն, լեզու, մշակույթ, ինքնութուն» խորագրով միջազգային գիտաժողովը` նվիրված ծագումով հայ, գերմանացի նշանավոր արևելագետ Կարլ Ֆրիդրիխ Անդրեասի (Բագրատունի) (1846-1930) 155-ամյակին: Երևան էին ժամանել շուրջ 30 գիտնականներ Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և այլն: Գիտաժողովի սկզբում իրենց խոսքով հանդես եկան Վիկտորիա Առաքելովան, «Իրան եւ Կովկաս» հանդեսի գլխավոր խմբագիր, կազմակերպող կոմիտեի նախագահ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, դոկտ., պրոֆ. Գառնիկ Ասատրյանը, դոկտ. Արա Պապյանը («Մոդուս Վիվենդի» կոնտրոնի նախագահ) «Ակադեմիական հավաքները որպես ազդու միջոց ժողովրդական դիվանագիտության մեջ» թեմայով, ապա դոկտ., պրոֆ. Ուվե Բլեզինը (Լեյդընի համալսարան) « «Իրան և Կովկաս» ամսագրի դերը և իրանական էթնիկական խմբերի ուսումնասիրությունը տարածաշրջանում» թեմաներով: Գիտական, պատմական, հասարակական եւ կրոնական կարևոր հարցեր քննարկեցին Վիկտորիա Առաքելովան (Հայաստան) «Ալևիները, շիաների ընդհատակը», Տիգրան Սարուխանյանը (Հայաստան) «Կառլ Ֆրիդրիխ Անդրեասը», «Զազայագիտություն», Հարրի Թրոմֆը(Ավստրալիա) «Մերձավոր Արևելքում կրոնաէթնիկական փոքրամասնությունների անդրադարձներ» ;, ամերիկացի երիտասարդ գիտնական Քրիս Քրաթիենը «Կոզան, Զեյթուն, Դերսիմ. վերաբնակեցում, էթնիկ կազմ և Օսմանյան պետության սահմանները», ռուս գիտնական Վիկտոր Նադեին-Ռայևսկին «Զազա ժողովուրդը Թուրքիայում, ինքնության հարցը», Վիկտորիա Առաքելովան և Քրիստինե Գրիգորյանը(Հայաստան) «Հալվորի վանքը. hայկական եկեղեցին և զազաների սրբավայրը» թեմաներով: Հանդես եկավ նաև Նադիրի Կունդաշ Ալդատմազը, ով թուրքերենով ներկայացրեց Դերսիմի շրջանի հավատամքների համակարգը եւ բազմաթիվ կրոնական եւ ազգագրական սովորություններ, որոնք կապված են Դերսիմի հնագույն ժողովուրդների, քրիստոնեության եւ մանավանդ հայության հետ: Գիտաժողովի ընթացում իրենց աշխատություններով հանդես եկան նաև Իբերհարդ Վերները (Գերմանիա), Նոդար Սուսակին (Ռուսաստան), Սերդար Յիլդիրիմը(Թուրքիա), Մունզուր Ջեսը (Գերմանիա), Ջեյհան Սուվարին եւ Իլիֆ Քանդան (Վանի համալսարան), Ջոննի Չոնգը(Նիդերլանդներ), Վարդան Ոսկանյանը(Հայաստան), Մեսուտ Կեսկինը (Գերմանիա), Ադրիանո Ռոսսին (Իտալիա), Բիլալ Զիլանը, Լորին Դեմիրելը, Նեզվաթ Անուկը (Թուրքիա) և ալյք: Հատուկ կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկան Գերմանիայից ժամանած նշանավոր երաժիշտ Ջեմիլ Քոչվիրին և Շիրակ Շահրիկյանը (Հայաստան):

Կոնֆերանսին ներկա էին նաև ԵՊՀ արևելագիտության ֆակոււլտետի իրանագիտության ամբիոնի մի խումբ ուսանողներ, ովքեր մեծ հետաքրքրությամբ հետևում էին ներկայցվող թեմաներին,ինչպես նաև ծանոթանում հյուրերի հետ:Կարևորելով զազայագիտությունը որպես առանցքային թեմա տարածաշրջանի համար, նրանք մեծ հետաքրքրվածությամբ հետևում էին անդամներից յուրաքանչյուրի մեկնաբանությանը կամ փաստերին: Նրանցից Մամե Ամիրյանը, կիսվելով իր տպավորություններով, ասաց. «Գիտաժողովի ժամանակ ծանոթացա մի քանի գիտանականների հետ, իսկ մեկի հետ անգամ ընկերացա, որը ազգությամբ քուրդ էր, անունը` Սերդար: Գիտաժողովի երկրորդ օրը ես, Սերդարը և մի զազա աղջիկ գնացինք Վերնիշաժ` հուշանվերներ գնելու: Գիտաժողովի ժամանակ ես հանդիպեցի նաև մեր` եզդիներիս հոգևոր առաջնորդ Շեյխ Տաիրին, որը եզդերենով ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին»: Իսկ Անի Հովակիմյանի տպավորությունը հետևյալն էր.«Կոնֆերանսը կազմակերպված էր բարձր մակարդակով: Երևում էր,որ արտերկրից ժամանած բոլոր հյուրերը և իհարկե Իրանագիտության ամբիոնի դոկտոր-պրոֆեսորների կազմը կոնֆերանսին պատրաստվել էին ուժերի գերագույն լարումով: Բավականին անմիջական մթնոլորտ էր ձևավորվել կոնֆերանսի մասնակիցների և լսողների միջև: Կոնֆերանը բավականին ուսուցողական էր,և ըստ իս, շատ կարևոր նվաճում`զազաներին որպես առանձին ժողովուրդ ճանաչելու հարցում: Ինձ վրա հատկապես մեծ տպավորություն գործեց Վիկտր Ռաևսկին, նրա հետ զրույցի ժամանակ նա մի քանի հետաքրքիր փաստեր ևս պատմեց, և բացի այդ նաև հնարաորություն եղավ խոսել Արցախյան հարցի մասին,որին նա բավականին հետաքրքիր մեկնաբանություններ տվեց:Շնորհակալություն կազմակերպիչներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք չէին խնայել կոնֆերանսի կայացման համար»: Երվանդ Աբրահամյանը և Հրաչ Մխիթարյանը ևս տպավորված էին.«Հուսով ենք, որ նմանատիպ գիտական հանդիպումները կկրեն շարունակական բնույթ,և մենք էլ` ուսանողներս, ներկա կգտնվենք դրանց ու կզարգացնենք մեր գիտելիքները»: Երվանդը հավելեց. «Ինձ ավելի շատ ոգևորել էր այն, որ նյութերը հիմնականում անգլերեն էին: Ոգևորիչ էր նաև կոնֆերանսին մասնակից գիտնականների հետ անհատական շփումը:Նրանց հետ մենք զրուցում էինք ոչ միայն զազա ժողովրդի մասին,այլև նրանց կյանքի, գիտական այլ աշխատանքների, Հաաստանից ստացած իրենց տպավորությունների մասին:Նրանցից ոմանք մեզ տվեցին իրենց ինտերնետային հասցեները,դա ոգեորիչ է» :

Բոլորս տպավորված էինք` Հայաստանում իր թեմատիկայով եզակի միջազգային կոնֆերանսից, և հպարտ, որ մեր ամբիոնի աշխատակիցների ջանքերով այս եռօրյա միջոցառումը իրական դարձավ:Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ինչպես նաև ARMACAD-ին, որը մեզ համար ինֆորմացիայի աղբյուր է հանդիսանում: Մաղթում ենք ստեղծագործական և աշխատանքային նորանոր հաջողություններ:

Մոսկվայի (16.03.1921) և Կարսի (13.10.1921) պայմանագրերի իրավաքաղաքական հետևանքները Հայաստանի համար
1921թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով գծվեց ներկայիս հայ-թուրքական սահմանը և Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին. Հայաստանի տարածքը գրեթե կիսով չափ կրճատվեց: Այս պայմանագրերը կնքվեցին մի իրավիճակում, երբ Անդրկովկասում բոլշևիկա-քեմալական համագործակցության արդյունքում կործանվեց Հայաստանի Հանրապետությունը և նրա տարածքը բաժանվեց ՌՍՖՍՀ-ի ու Թուրքիայի միջև:

Հայաստանի սահմանների ճակատագիրը նախ որոշվեց 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության ու ՌՍՖՍՀ-ի միջև կնքված «բարեկամության ու եղբայրության» մասին պայմանագրով: Պայմանագրի 1-ին հոդվածը արդեն ջնջում է առանց այդ էլ տերությունների կողմից չվավերացված Սևրի պայմանագիրը (Հայաստանը վավերացրել էր) և գծում Հայաստանի հետ  ներկայիս սահմանները. «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սկզբունքորեն համաձայնվում է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտեր, եթե Պայմանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք: Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը համաձայնվում է չճանաչել Թուրքիային վերաբերվող և այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող նրա ազգային կառավարության կողմից չճանաչված որևէ միջազգային ակտ: Թուրքիա հասկացության տակ սույն պայմանագրում հասկացվում են այն տերիտորիաները, որոնք մտցված են 1920 թվականի հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել և հռչակել է օսմանայն դեպուտատների Պալատը և հաղորդել է մամուլին ու բոլոր պետություններին: Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը որոշվում է այն գծով, որն սկսվելով Սև ծովի ափին գտնվող Սարպ գյուղից, անցնում է Խեդիսմեթա սարի վրայով, հետո առաջանում է Շավշետ սարի և Կաննի-դաղ սարի ջրաբաժան գծի ուղղությամբ, այնուհետև շարժվում է Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ՝ Արփաչայ և Արաքս գետերի հնահունով՝ մինչև Ստորին Կարասուի գետաբերանը»:

Պայմանագրի 3-րդ հոդվածով որոշվում է Նախիջևանի ճակատագիրը: Թուրքիան և Ռուսաստանն առանց Հայաստանի մասնակցության և համաձայնության որոշում են հանձնել Նախիջևանը Ադրբեջանի խնամակալությանը` Հայաստանին ներգրավելով ընդամենը սահմանների վերջնական ճշգրտման գործընթացի մեջ. «Երկու պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը՝ սույն Պայմանագրի 1-ին հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության (դրույթը բացահայտորեն ուղղված է Հայաստանի դեմ): Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակներից կազմված հանձնաժողովը կշտկի Նախիջևանի տերիտորիայի եռանկյունի կազմող արևելքում Արաքսի հնահունի և Արևմուտքում Դաղնա– Վելի-դաղ – Բագարզիք – Քյոմուրլու-դաղ լեռների վրայով անցնող գծի միջև պարփակված տերիտորիայի սահմանագիծը, որն սկսվում է Քյոմուրլու-դաղ սարից, հետո անցնում է Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ կայարանը և վերջանում է Քարասուի և Արաքսի տրամախաչման տեղում»:

Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածը բացահայտորեն, իրավաբանորեն ամրագրում է այս, ինչպես նաև հետագայում կնքված Կարսի պայմանագրի` Հայաստանի համար պարտադրված լինելը. «Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց»:

1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքվեց բարեկամության պայմանագիր մի կողմից Հայկական ԽՍՀ-ի, Ադրբեջանական ԽՍՀ-ի ու Վրացական ԽՍՀ-ի, մյուս կողմից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև` ՌՍՖԽՀ-ի մասնակցությամբ: Կարսի պայմանագիրը ըստ էության Մոսկվայի պայմանագրի դրույթների ու կետերի հաստատումն էր արդեն անդրկովկասյան հանրապետությունների ֆորմալ մասնակցությամբ: Պայմանագրի 1-ին և 2-րդ հոդվածով չեղյալ

են համարվում Սևրի և Ալեքսանդրապոլի պայմանագրերը: Հենց նույն 1-ին հոդվածում իրավաբանորեն կրկին ամրագրվում է Մոսկվայի պայմանագրի պարտադրված լինելը. «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները վերացված և ուժից զուրկ են համարում այն պայմանագրերը, որոնք կնքվել են ներկայումս պայմանավորվող կողմերի տերիտորիայի կազմի մեջ մտնող տերիտորիայում առաջներում իրենց սուվերեն իրավունքները կենսագործող պետությունների միջև, և որոնք վերաբերում են վերոհիշյալ տերիտորիաներին, վերացված և ուժից զուրկ են համարվում նաև երրորդ տերությունների կողմից կնքված և Անդրկովկասյան հանրապետություններին վերաբերող պայմանագրերը: Համարվում է որոշված,որ սույն հոդվածը չի վերաբերում 1921 (1337) թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրին»: Հոդված 2-ի համաձայն

Հայաստանը ըստ էության հրաժարվում է Սևրի պայմանագրից. «Պայմանավորվող կողմերը համաձայնվում են չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտ, եթե կողմերից մեկին ուժով են հարկադրում այն ընդունել: Այդ պատճառով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները համաձայնվում են չճանաչել որևէ միջազգային ակտ, որը վերաբերում է Թուրքիային և ճանաչված չէ այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող Ազգային կառավարության կողմից…»:

Պայմանագրի 3-րդ հոդվածը թերևս կարելի է համարել զավեշտալի (Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները, ընդունելով, որ կապիտուլյացիաների ռեժիմը համատեղելի չէ որևէ երկրի ազատ ազգային զարգացման, ինչպես նաև նրա սուվերեն իրավունքների լիակատար իրագործման հետ, գտնում են, որ այդ ռեժիմին առնչվող բոլոր ֆունկցիաներն ու իրավունքները կորցրել են իրենց ուժը և համարվում են վերացված), որովհետև նախկինում կապիտուլյացիաների ռեժիմից անդրկովկասյան 3 հանրապետություններն չեն էլ օգտվել, պարզապես այդ պետությունները գոյություն էլ չունեին, կամ քաղաքական ի՞նչ կշիռ պետք է ունենային,

որ Թուրքիայի հետ կնքեին նմանատիպ պայմանագրեր, սա պարզապես Մոսկվայի պայմանագրի 7-րդ հոդվածի մեխանիկական կրկնությունն է: 5-րդ հոդվածով վերջնականապես ամրագրվեց Նախիջևանի կարգավիճակը. «Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո»:

Կարսի պայմանագրի 15-րդ հոդվածը բավականին ուշագրավ է. «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել մյուս կողմի քաղաքացիների լիակատար ներում այն հանցանքների և զանցանքների համար, որոնք բխել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործողություններից»: Այս հոդվածը այդքան էլ հստակ ձևակերպված չէ, սակայն կարելի է եզրակացնել, որ այն ուղղված էր թե՛ 1915թ. ցեղասպանության, թե՛ 1920թ. աշնանը թուրքական արշավի հետևանքով մոտ 150-200 հազ.

հայ խաղաղ բնակչության ոչնչացման պատասխանատվությունից խուսափելուն:

Ե՛վ Մոսկվայի, և՛ Կարսի պայմանագրերի կետերի մեծ մասը ներկայումս չեն գործում. սույն պայմանագրերի միակ ու ծանր իրավաքաղաքական հետևանքը եղավ Հայաստանի տարածքների կորուստը և ներկայիս հայ-թուրքական սահմանը, որը ցավոք հաստատվեց նաև 1923թ. Լոզանի պայմանագրով: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը միջազգային իրավունքի կոպիտ խախտում էին, քանի որ նախ կնքվել էին այդ պահի դրությամբ միջազգայնորեն չճանաչված երկու սուբյեկտների միջև և այդ պայմանգրերով որոշվել էր երրորդ պետության` Հայաստանի սահմանները: Միջազգային իրավունքի տեսակետից

այս պայմանագրերը ենթակա են վիճարկման ու անվավեր են, սակայն թե ինչքանով է դա իրական ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակում և ինչ հնարավոր քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, դժվար է ասել:

Մոսկվայի և Կարսի պայմանագրերի տեքստերը պրոֆեսոր Ջ. Կիրակոսյանի «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923) /Երևան, 1972/¦  գրքից:

Արելագիտության ինստիտուտը հրավիրում է
Երկու հայտարարություն լեզվաբանությամբ և պատմությամբ հետաքրքրվողների համար:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ

1.2011 Թ. ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ ԺԱՄԸ 13:00-ԻՆ ԶԵԿՈՒՑՈՒՄՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԴՈԿՏՈՐ ԻԼՅԱ ՅԱԿՈՒԲՈՎԻՉԸ (ԱՆԳԼԻԱ) `

“ՀԻՆ ՊԱՐՍԿԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ԱՔԵՄԵՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ” ԹԵՄԱՅՈՎ:

2.2011 Թ. ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ԺԱՄԸ 13-ԻՆ ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՈՒՄ (11-ՐԴ ՀԱՐԿ) ԶԵԿՈՒՑՈՒՄՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԼԵՅԴԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԴՈԿՏՈՐ ՀՐԱՉ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ (ՀՈԼԱՆԴԻԱ)`

“ՀԱՅԵՐԵՆԸ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱԼԵԶՎԻ ՏՐՈՀՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ” ԹԵՄԱՅՈՎ:

ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Երևան, Մարշալ Բաղրամյան 24գ,58.33.82,

www.orient.sci.am

Արմակադը բացառիկ նվեր է
Իմ ուղեղում ոչ մի կերպ չեն տեղավորվում այն մարդկանց գործերը, որոնք ուղղված են տարբեր հնարավորություններ փակելուն, զարգացմանը միտված կառույցները ոչնչացնելուն, տոտալ հսկողության սահմանմանը, անգրագիտության եւ կոռուպցիայի խրախուսմանը, քաղաքացիական ակտիվության եւ անհատական զարգացման, ինքնարտահայտման պայմանների սահմանափակմանը:

Բարեբախտաբար, այս ծանր նկարագրությունը մեր իրականության միակ արտացոլանք չէ:

Ինձ ավելի ու ավելի են շրջապատում անձինք, որոնք կրթություն են ստացել արտասահմանյան լավագույն բուհերում կամ հաճախակի մասնակցում են տարբեր ամառային դպրոցների, տարբեր ծրագրերի: Վերջին շրջանում նաեւ Արցախն է միանում միջազգային կրթական տարբեր ծրագրերի՝, թեև ոչ բավարար չափով:

Այս համատեքստում մեծապես կարեւոր է կրթական, գիտական, ուսումնական ծրագրերի մասին ինֆորմացիայի փոխանակությունը, դրանց հասանելիության ապահովումը: Դեռեւս մի քանի տարի առաջ կային լուրջ բարդություններ ակադեմիական տարաբնույթ ինֆորմացիայի ստացման համար: Շատ հաճախ այդ ինֆորմացիան մնում էր ինչ-ինչ հաստատություններում` այդպես էլ անհասանելի դառնալով լայն շրջանակներին, իսկ տարբեր ծրագրերի լավագույն դեպքում մասնակցում էին ինֆորմացիան ստացողի ծանոթ-բարեկամները, այլ ոչ թե արժանավորները: Այս անառողջ մթնոլորտն առկա էր հատկապես հետազոտական դրամաշնորհային  ծրագրերի պարագայում:

2007թ. հունիսի 21-ին ստեղծվեց «Ակադեմիական  համագործակցության եւ օժանդակության  հայկական ԱՐՄԱԿԱԴ  ասոցիացիան», որն իր առջեւ խնդիր դրեց լայն հանրության սեփականությունը դարձնել ուսումնական ծրագրերի, կրթաթոշակների, դրամաշնորհների, գիտական, համալսարանական կյանքում կատարվող իրադարձությունների մասին ինֆորմացիան: Էլեկտրոնային փոստերի ցանկով, սոցիալական կայքերով, armacad.info լրատվական կայքի միջոցով Արմակադն ամեն օր տարածում է հսկայական տեղեկատվություն: Շնորհիվ Արմակադի՝ այսօր բազմաթիվ ուսանողներ սովորում են արտասահմանյան լավագույն բուհերում, տարեկան հարյուրավոր երիտասարդներ մասնակցում են ամառային դպրոցների եւ այլ կարճաժամկետ ծրագրերի, հետազոտողներն ու հասարակական կազմակերպությունները հնարավորություն են ունենում մասնակցել տարբեր դրամաշնորհների համար հայտարարվող մրցույթներին:

Արմակադը բացառիկ նվեր է հատկապես սահմանափակ ֆինանսներով գիտնականի համար: Եթե ցանկանում ես, օրինակ, մեկշաբաթյա հետազոտություն կատարել Հաագայում, ապա պատմիր այդ մասին Արմակադ ցանցի անդամներին, եւ վստահաբար կստանաս գիտական-ճամփորդական դրամաշնորհների մասին ինֆորմացիա, Հաագայում վստահաբար կգտնվի մեկը, որ քեզ կհյուրընկալի հետազոտությանդ ժամանակաշրջանում, քո ոլորտի մի շարք մասնագետներ էլ կտան արժեքավոր խորհրդատվություն:

Հավատամքը՝ ծառայել գիտությանը, ճանաչելի դարձնել Հայաստանը միջազգային գիտական եւ համալսարանական շրջանակներին, ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդների համար:

Ապշելու բան է, բայց այս ամենը նախաձեռնել է մեկ հոգի, բանասիրական գիտությունների թեկնածու, իրանագետ Խաչիկ Գեւորգյանը, որին այնուհետեւ միացել են տարբեր անձինք: Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենը կատարվում է առանց որեւէ ֆինանսավորման, անշահախնդիր, սոսկ էնտուզիազմի շնորհիվ:

Ու Ստեփանակերտից մինչեւ Փարիզ, Երեւանից մինչեւ Լոնդոն ու ԱՄՆ-ի տարբեր համալսարաններ Արմակադը դասախոսությունների միջոցով պատմում է իր գործունեության մասին՝ նոր հնարավորություններ պարգեւելով ուսանողներին եւ մեծացնելով իր ցանցը:

Օգտագործելով իր սոցիալական կապիտալը՝ տարբեր երկրների առաջատար համալսարանների, գիտական կենտրոնների դասախոսների, ուսանողների եւ հետազոտողների հետ կապը, Արմակադը դարձել է բրենդ, որը պատիվ կբերեր յուրաքանչյուր հասարակության: Պատկերացնում եմ՝ ինչպիսի նոր ծավալներ կարող էր ընդգրկել գիտական այս ցանցի գործունեությունը, եթե ամեն ինչ չմնար մի խումբ նվիրյալների ուսերին եւ հնարավոր լիներ վարձատրվող աշխատակիցներ ներգրավել:

Արմակադը նաեւ պատգամ է: Պատգամ՝ կիսվելու, ստեղծելու հնարավորություններ, ծառայելու գիտությանն ու կրթությանը՝ ապահովելով արդյունավետություն եւ շարունակական զարգացման հիմք:

Արմակադն այսօր տոնում է իր ծննդյան 4-ամյակը: Շնորհավոր ծնունդդ, Արմակադ, շնորհավո’ր տոնդ, հայ ուսանող ու գիտնական, որ ունես Արմակադի նման աջակից, շնորհավոր բոլոր նրանց տոնը, ովքեր ստեղծում են հնարավորություններ:

Հեղինակ՝ Հայկ Խանումյան՝ «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ

Աղբյուր՝ www.mediamax.am

ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ. «Ասիայի հին և նոր լեզուներ» մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածու
2011թ. հունիսի 20-ին ՀՀ ԳԱԱ Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում գործող ԲՈՀ–ի 019 մասնագիտական խորհրդի նիստում «Ասիայի հին և նոր լեզուներ» մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի ասպիրանտ Վահե Գրիգորի Առաքելյանը պաշտպանեց իր ատենախոսությունը՝ «Հայերենի և պարսկերենի բառակազմական և դարձվածաբանական ընդհանրությունները» թեմայով:

Դեռևս 1940-ական թվականներին ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հ. Աճառյանը ցավով նշել է, որ հայերենի ոճերի, ասացվածքների, շարադասության և համաձայնության վրա պարսկերենի ազդեցության մասին ուսումնասիրությունները բացակայում են:

Հայերենի և պարսկերենի ընդհանրությունների մասին հետազոտական աշխատանքները մինչ այժմ հիմնականում ուղղված են եղել դրանց ծագումնաբանական խնդիրների բացահայտմանն ու բառամթերքի ընդհանրությունների ուսումնասիրությանը. երկու դրացի ժողովրդի համար միանգամայն բնական համարվող բառակազմական և դարձվածաբանական ընդհանրությունների հարցը նվազ ուշադրության է արժանացել:

Խնդրո առարկա ատենախոսության նպատակն է եղել հայերենի ու պարսկերենի բառարմատների, կայուն բառակապակցությունների, դարձվածքների, ասացվածքների ու թևավոր խոսքերի, ինչպես նաև  այլ  արտահայտչաձևերի համադրման միջոցով ցույց տալ ծագումնաբանական առանձնահատկություններով օժտված երկու լեզվի բացառիկ  նմանությունները` կարևորելով նաև երկու ժողովրդի դրացիության գործոնն այդ եզակի ընդհանրությունների հարցում:

Բազմաթիվ ընդհանրությունների կողքին Վ. Առաքելյանն ատենախոսության մեջ  հատուկ տեղ է հատկացրել նաև իրանահայ բարբառների` պարսկերենից կրած ազդեցությանը: Համեմատության համար ներկայացրել է իրանահայ բարբառներում գոյություն ունեցող այնպիսի  դարձվածքներ, որոնք, պարսկերենի հետ ընդհանուր լինելով հանդերձ, տեղ չեն գտել հայերեն գրական և խոսակցական լեզվում: Դրանք առավելապես պարսկերեն այն դարձվածքներն ու իդիոմներն են, որոնք  իրանահայ բարբառներում օգտագործվում են բառացի թարգմանությամբ:

Ներկայացված փաստերով և օրինակներով Վահե Առաքելյանն իր ատենախոսության մեջ խնդիր էր դրել ապացուցելու, որ պարսկերենի ազդեցությունը մեծ է նաև հայոց լեզվի ոճերի, ասացվածքների, բառերի տարբեր առումների, շարադասության և համաձայնության վրա:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ԱՐՄԱԿԱ՛Դ
Այս տարի՝ հունիսի 21-ին լրանում է ARMACAD ( Armenian Association for Academic Partnership and Support)-ի 4 տարին: ԵՊՀ առաջին կամ երկրորդ կուրսի ուսանող էի, երբ առաջին անգամ լսեցի ARMACAD բառը: Եկա տուն ու փորձեցի հասկանալ ՝ ինչ է այն իրենից ներկայացնում: Գրանցվեցի: Պարզվեց այն է, ինչ պետք է ցանկացած մարդու, ում հետաքրքրում է, թե ինչ է կատարվում գիտական աշխարհում, ինչ գիտաժողովներ, հանդիպումներ, scholarship-եր են լինելու և այլն, և այլն: Այո՛,  այս ամենի մասին Ձեզ կարող է տեղեկացնել մի ցանց՝ ՀՀ միակ գիտական ցանցը՝ ARMACAD -ը:  ARMACAD–ը նպատակ ունի նպաստել տնտեսության, մշակույթի, կրթության և այլն զարգացմանը: ARMACAD –ի մասին ավելի մանրամասն կարող եք տեսնել այստեղ:  Միացե’ք ARMACAD-ին և դուք կլինեք ամենատեղեկացվածը:

Ծնունդդ շնորհավոր, ԱՐՄԱԿԱ՛Դ:

P.S. ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցը, լինելով ՀՀ –ում միակը, առ այսօր աշխատում է կամավորների ջանքերի շնորհիվ, այն և ոչ մի ֆինանսավորում ՉՈՒՆԻ:

Մուսուլման Եղբայրները 2010թ-ի Եգիպտոսի պառլամենտական ընտրություններում
Երկար տարիներ Մուբարաքի կողմից ղեկավարվող Եգիպտոսը արևմտյան երկրների, մասնավորապես ԱՄՆ կողմից դիտարկվում էր որպես տարածաշրջանում իսլամիստական տրամադրությունները կանխող պետություն: Իշխող կուսակցությունը նախագահի գլխավորությամբ այս հանգամանքը միշտ օգտագործում էր և ստանալով իր դաշնակիցների լուռ աջակցությունը, ճնշումների էր ենթարկում Մուսուլման Եղբայրներին: Այդպես եղավ նաև 2010թ-ի նոյեմբեր-դեկտեմբերին անցկացված ընտրությունների ժամանակ, միայն թե այս անգամ մի կողմից Եգիպտոսի իշխանությունները շատ կոպիտ խախտումներ իրականացրեցին, մյուս կողմից էլ նրա արևմտյան դաշնակիցները առանձնապես ջերմ չընդունեցին անցկացված ընտրությունները: Արևմուտքի քաղաքականության փոփոխությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Մուսուլման Եղբայրներն արդեն հրաժարվել էին իսլամիստական բազմաթիվ նպատակներից, ծայրահեղական գաղափարները լուրջ վերափոխումների էին ենթարկվել` որոշակիորեն մղվելով հետին պլան, հետևաբար իսլամիստներն այնպիսի վտանգ չէին ներկայացնում, ինչ տարիներ առաջ, ինչը միջազգային հանրությանը թույլ տվեց բացահայտ խոսել իշխանությունների բռնությունների մասին: Մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Կրոուլին հայտարարեց. “Մենք հիասթափված ենք ստացվող տեղեկություններից այն մասին, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնություններ են իրականացվել, կատարվել են ձերբակալություններ:”[1]

Իշխանությունների ճնշումները, որի արդյունքում իսլամիստները Վերին պալատի ընտրություններում ոչ մի տեղ չկարողացան զբաղեցնել, շարունակվեցին նաև այս ընտրությունների ընթացքում, որի արդյունքը եղավ այն, որ Մուսուլման Եղբայրները նախկին 88 տեղի փոխարեն կարողացան ստանալ ընդամենը 1-ը: ՄԵ-երը և Վաֆդը ընտրությունների առաջին փուլից հետո, որը կայացավ նոյեմբերի 28-ին, հրաժարվեցին մասնակցել երկրորդ փուլին:[2] 2007թ-ին տեղի էին ունեցել սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում ընտրությունների օրինականության նկատմամբ հատուկ վերահսկողություն այլևս չէր սահմանվում:[3] Եգիպտոսի իշխանությունները մերժեցին ԱՄՆ առաջարկը միջազգային դիտորդներին ընտրություններին հետևել թույլատրելու հարցում, ասելով, որ քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող տեղական կառույցները կարող են կատարել նրանց գործառույթները: 2010թ-ի հոկտեմբերի 27-ին ձերբակալվեց Մուսուլման Եղբայրների 70 համակիր, այն բանի համար, որ կրոնական բնույթի պաստառներ էին փակցնում[4], միաժամանակ արգելափակվեցին 12 արբանյակային հեռաուստաալիքներ, որոնք, ըստ իշխանությունների, կրոնական անհանդուրժողականություն էին սերմանում:[5]

Բնականաբար ընտրությունները անցել էին աննախադեպ հսկողության տակ, ինչը առաջացրեց ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավապաշտպան մի շարք կառույցների քննադատությունը: Եգիպտացի իրավապաշտպան Բահա ադ-Դին Հասանը հայտարարեց, որ միջազգային և տեղական, բայց ընդդիմադիր դիտորդների բացակայության պայմաններում ամեն տեղամասում իշխող կուսակցության կողմնակիցները ազատ էին իրենց գործողությունների մեջ:[6] Human Rights Watch  կազմակերպության ներկայացուցիչ Ջո Սթորքը հայտարարեց, որ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ ամբողջ երկրով մեկ, նույնիսկ ընտրատեղամասերը փակվել են ժամանակից շուտ:[7] Ամերիկյան և բրիտանական լրատվամիջոցները քննադատության էին ենթարկում Եգիպտոսի իշխանություններին ընտրությունների ընթացքում խախտումներ կատարելու կապակցությամբ, BBC-ն նույնիսկ առաջարկեց եգիպտացիներին թեժ գծի միջոցով իրենց հայտնել խախտումների մասին:[8]

Իսկ 123 տեղական հասարակական կազմակերպությունները, որոնք միավորվել էին ընտրություններին հետևելու համար, հայտարարեցին, որ ընտրատեղամասերում տեղի են ունեցել աննախադեպ խախտումներ, ընդհուպ մինչև զենքով սպառնացել են ընտրողներին, կատարվել են ձերբակալություններ, սպանվել է 16 մարդ և այլն:[9]

Այս ամենը ՄԵ-երի ռեֆորմիստներին դրդեց ավելի շատ խոսել կուսակցություն ստեղծելու մասին, քանի որ նման ճնշումները իշխանությունների կողմից հիմնականում Եղբայրների իսլամիստական բնույթով էին արդարացվում, բացի այդ էլ, շոշափելով աշխարհիկ խնդիրներ, Եղբայրները իրենց կողմն էին գրավում շատ շատերի, հատկապես հաշվի առնելով,  որ աշխարհիկ հեղինակավոր և բավականաչափ ուժեղ ընդդիմություն Եգիպտոսում չկար: Կուսակցություն ստեղծելը դիտարկվեց որպես երկրի քաղաքական դաշտում իրենց տեղը վերագտնելու միակ ճանապարհը:

Ահա այս պայմաններում սկսվեց 2011թ-ի Եգիպտական հեղափոխությունը, ինչը իսլամիստներին դրդեց էլ ավելի հրաժարվել ծայրահեղական գաղափարներից` փորձելով ինտեգրվել երկրում նորովի ձևավորվող քաղաքական դաշտի պայմաններին:

[1] http://www.reuters.com/article/2010/11/30/us-egypt-election-usa-idUSTRE6AT0HH20101130 17.04.2011թ.

[2] http://www.bbc.co.uk/news/world-middle-east-11935368 20.04.2011թ.

[3] http://www.guardian.co.uk/world/2010/nov/29/egyptian-opposition-alleges-election-fraud

[4] Օգտագործվում էր ավանդական “الإسلام هو الحال”“Լուծումն իսլամն է” կարգախոսը, որի հետ միասին հաճախ կիրառվում էր “معا سنغير” “Միասին կփոխենք” կարգախոսը, պաստառի օրինակն այստեղ` http://www.almasryalyoum.com/en/node/220449

[5] http://ru.euronews.net/2010/10/27/egypt-arrests-70-opposition-members-before-vote 20.04.2011թ.

[6] http://www.guardian.co.uk/world/2010/nov/29/egyptian-opposition-alleges-election-fraud 20.04.2011թ.

[7] http://www.guardian.co.uk/world/2010/nov/29/egyptian-opposition-alleges-election-fraud 20.04.2011թ.

[8] http://www.bbc.co.uk/news/world-middle-east-11860568 20.04.2011թ.

[9] http://english.ahram.org.eg/NewsContent/1/5/1012/Egypt/Egypt-Elections-/Egyptian-elections-rigged,-says-Alliance.aspx 20.04.2011թ.