Arevelk.info » Կատակ
Բուշեհրի ատոմակայան
Օգոստոսի 21-ին` անցյալ շաբաթ օրը Բուշեհրի ատոմակայանը վերջապես սկսեց գործել: Անկեղծ ասած, ես ուրախ եմ
Ուրախանալու 2 հիմնական պատճառ եմ առաջարկում: Առաջինն այն է, որ վերջապես իրանական և ոչ միայն իրանական մամուլը ստիպված կլինի այլ քննարկելու նյութ գտնել, իսկ երկրորդը` այն, որ այլևս չեմ նյարդայնանա հայկական մամուլում առանց հ-ի գրվող “Բուշեր”-ից:
Նախորոք ներում եմ հայցում համաշխարհային նշանակություն ունեցող նման իրադարձությանը հումորով մոտենալուս համար: Հույս ունեմ, որ հատկապես շատ չեն նեղվի այն անձիք, ովքեր վերջին օրերին տառապում էին “մենք այլևս միակը չենք տարածաշրջանում” հիվանդությամբ: Առաջարկում եմ շատ չտխրել ու փորձել ձերբազատվել միակության կոմպլեքսից, համ էլ միգուցե միակը չենք, բայց առաջինն ենք…
Ձոն արևելա-ռոմանական սպորտաձևերին
Արդեն վաղուց ողջ աշխարհին հայտնի է, որ արևելյան ժողովուրդները հանգիստ բնավորություն ունեն, ուշանում են, սիրում են առավոտյան քնել, իսկ մենք` հայերս, եթե նկատել եք, մի այլ առանձնահատկություն ունենք. չենք սիրում սպորտով զնաղվել: ԵՊՀ-ի ղեկավարությունն էլ բնականաբար երկար մտորելուց հետո գիտակցեց, որ հայ արևելագետները էլ ավելի սպորտատյաց կլինեն (մի կողմից ազգությունը, մյուս կողմից էլ մասնագիտությունը կրկնակի ազդեցություն են թողնում` բարենպաստ պայմաններ ստեղծելով արևելագետների օրգանիզմում սպորտատյացության զարգացման համար), և, բնականաբար, որոշեց միջոցներ ձեռնարկել: Երկարատև և թեժ խորհրդատվություններից հետո որոշվեց, որ անհրաժեշտ է նախ և առաջ պայմաններ ստեղծել ուսանողների համար: Քանի որ շենքում ազատ դահլիճ չկար (սկզբում դիտարկվում էր Ֆիրդուսու անվան դահլիճը վերափոխել մարզադահլիճի, բայց կենտրոնական մասնաշենքի լուսավոր ուղեղներից մեկը հիշեց, որ Ֆիրդուսին մեծ բանաստեղծ է եղել, և ճիշտ չի լինի նրա անունով մարզադահլիճ հիմնել: Բացի այդ էլ, ոչ ոք չկարողացավ հիշել, թե ինչ սպորտաձևով էր զբաղվել Ֆիրդուսին, և այդ տարբերակը դուրս մղվեց հետագա քննարկումների շրջանակից), որոշվեց մարզաձողեր տեղադրել առաջին հարկի միջանցքում: Դա բավականին խելացի որոշում էր, քանի որ հեռու գնալ պետք չէր, միանգամից առաջին հարկում կարելի էր օգտվել այդ հարմարություններից, թե չէ մեկ էլ 2-3 հարկ պետք էր լինելու բարձրանալ…
Մի խոսքով ԵՊՀ-ի անհայտ, սակայն` խելացի, բարերարների ջանքերով արևելագետներն էլ մարզվելու համար համապատասխան պայմանների արժանացան:
Իսկ վերջում` հռետորիկ հարց   Մի՞թե ես սխալ եմ հասկացել նկարում պատկերված ձողերի նշանակությունը: Հարցին պատասխանելիս խնդրում եմ հաշվի առնել, որ դրանք բոլորովին էլ չեն արգելում ամեն տեսակի օտար-անծանոթ դասախանգարիչ անձանց ներթափանցմանը
Խախտելով ավանդույթները
Պետք չի վախենալ   :
Այս լուսանկարները բոլորովին էլ երկրորդ համաշխարհային պատերազմի համակենտրոնացման ճամբարներին չեն նվիրված: Վստահ եմ, որ նկարներին նայելուց հետո առաջին միտքն այն էր, որ նորից բողոքելու եմ   : Այդուհանդերձ, այս անգամ խախտում եմ ավանդույթներն ու դրական նորությունների անդրադառնում
Արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքը նորոգում են: Եվ չնայած, ինչպես հայտնում են Արևելագիտության ֆակուլտետի միջանցքներում թափառող շշուկները, վերանորոգումը սկսել են վերևից, այսինքն Ռոմանոյից, նույնիսկ այդ հանգամանքը (ի դեպ, սա առաջին դեպքը չի խտրականության  ))) չի խամրեցնում այն ուրախությունը, որ վերջապես նորմալ վերանորոգված շենքում ենք դաս անելու, իսկ ավելի ճիշտ անելու եք   :  Չնայած, եթե արագ վերանորոգեն, հնարավոր է, որ մեր սերունդն էլ ականատես լինի մաքուր, գեղեցիկ ու վերանորոգված Արևելագիտության մասնաշենքի:
Երկար-բարակ չեմ գրելու: Պարզապես ուզում էի նշել, որ վերջապես ուրախ նորություններ էլ կան մեր ֆակուլտետում: Շնորհավորում եմ!!!
Ուսանողները գիրք չեն կարդում
Բազմիցս լսել եմ այս նախադասությունը, թե դասախոսներից, թե պարզապես ծանոթներից, և թե անգամ ուսանողներից: Իրականում կարծում եմ, որ կարդացողը միշտ էլ կարդում է: Սակայն գիրք կարդալն էլ այնքան հեշտ չի: Ավելի ճիշտ հեշտ չի գտնել այն գիրքը, որն ուզում ես կարդալ: Հիմա ձեր գլխում ծագած առաջին միտքը գրադարաններին է վերաբերում, երևի: Ուրեմն եկեք անդրադառնանք գրադարաններին:
Մինչև վերջերս ինձ անընդհատ տանջում էր մի հարց` ինչու ԵՊՀ գրադարանի քարտարանում կան ինձ անհրաժեշտ գրքերը, սակայն ես դրանք ինչքան էլ պատվիրում եմ, միևնույնն է հիմնականում մերժում եմ ստանում: Վերջերս ստացա հարցիս պատասխանը: Ինչպես ՀՀ գրեթե բոլոր բնագավառներում, ԵՊՀ գրադարանում էլ գործում է հանրահայտ ԽԾԲ սկզբունքը: Պարզվում է, որ եթե ԵՊՀ-ի կենտրոնական շենքի ամենաստորին հարկում, փոշու ու կեղտի մեջ, այսինքն` գրապահոցում ԽԾԲ ունենաս, ցանկացած գիրք էլ կստանաս, և անգամ կարևոր չի գրադարանի տոմս ունես թե չէ: Չգիտեմ դուք ոնց, բայց ինձ Աստված էդ բարիքից (ԽԾԲ-ից, թե չէ տոմս ունեմ   ) չի տվել:
Հանուն գիտելիք ձեռք բերելու, սակայն, պետք էր առաջ շարժվել, և ես գնացի Ազգային գրադարան: Կարծում եմ մագիստրանտներին ու ասպիրանտներին բախտ է վիճակվել լինել Ազգային գրադարանի նախկին ընդհանուր ընթերցասրահում: Մի ամիս այնտեղ գնալ-գալուց հետո սեղանների պատճառով մաշկային հիվանդությունն անխուսափելի էր, և բնականաբար նորից բախտս չբերեց, ստիպված էի գնալ բժշկի: Սակայն հանուն գիտության ես պատրաստ էի անգամ առողջությունս զոհել, բայց էստեղ էլի բախտս չբերեց: Ազգային գրադարանում վերանորոգում սկսվեց, և ընթերցասրահը տեղափոխվեց ինչ-որ փոքրիկ մի սենյակ, որտեղ գրեթե  երբեք ոչ միայն նստելու տեղ չկա, այլ նաև` շնչելու օդ (չմտածեք թե ես հոռետես եմ, բոլորովին` սկզբում շատ էի ուրախացել, որ ընդհանուր ընթերցասրահը վերջապես կվերանորոգեն, սակայն վերանորոգումը ամիսներ շարունակ ձգձգվեց, վերջին անգամ ամիս ու կես առաջ եմ գնացել, դեռ չէին վերջացրել: Եթե չեմ սխալվում, աշխատանքները սկսվեցին անցած տարի ձմռանը, երևի «եվրոռեմոնտ» են անում   ):
Շարունակեմ գիտելիք ձեռք բերելու ուղիների մասին ոդիսականս: Կարճ ասած, հասա Գիտությունների Ակադեմիայի գրադարան, որի սպասարկման որակից ու ընթերցասրահներից երբեք չեմ բողոքել, սակայն ցավոք ամեն անգամ գիրք պատվիրելիս տառապում եմ, որովհետև գրադարանավարուհիները բարձրաձայն քննարկում են իրենց հարևանուհիների ու բարեկամուհիների չգիտես-ինչ դատապարտելի արարքները, ու եթե անգամ ամենավերջին նստարանի վրա ես տեղավորվում, միևնույնն է լսում ես նույն վաթսունն անց գրադարանավարուհու սիրելի նախադասությունը` «Էս երկիրը երկիր չի», իսկ մարտի մեկի հայտնի դեպքերից հետո նա բարձրաձայն աղաղակում էր. «Տեղնա էս խոզ ժողովրդին, պետքա իրար կոտորեին»: Մի խոսքով, բարեբախտաբար ամեն մի վաթսունամյա կնոջից օրինակ վերցնելու սովորություն չունեմ:
Եվ քանի որ խոսքը գնաց գրադարանավարուհիներից մի քանի հետաքրքիր դեպք պատմեմ.
ԵՊՀ գրադարանավարուհին, ձեռքում բռնած Կամյուի «Ժանտախտը» աղաղակում է ամբողջ ընթերցասրահով մեկ էս Կաֆկայի «Ժանտախտն» ով էր պատվիրել?
Ազգային գրադարանում Հերոդոտոս եմ պատվիրում, գրադարանավարուհին ուշադիր, լուրջ ու խորաթափանց դեմքի արտահայտությամբ զննում է պատվիրաթերթիկը ու ասում. «Իսկ հեղինակի ազգանունը ինչու չեք գրել»
Էլի Հանրայինի գրադարանավարուհիներից` գրքից էջ է պոկված, ասում եմ չկա, մի ժամ կռվում են, որ ես եմ պոկել, երևի ֆոկուսնիկ էի, աննկատ ու արագ պոկում, կտրում, կիսում էի հենց իրենց աչքի առաջ: Բաժնի վարիչի մոտ հրավիրվելուց հետո խոսում եմ նրա հետ: Ներողություն խնդրելուց հետո բաչնի վարիչը, որն ի դեպ քաղաքավարի ու բարեհամբույր կին էր, խնդրում է, որ եթե հանկարծ գտնեմ այդ գրքից (պարսկերենի քերականությանը վերաբերող գիրք էր), պոկված էջերը պատճենեմ, բերեմ իրենց մոտ, քանի որ գիրքը մի օրինակից էր, և գրադարանավարուհիները խնդիրներ կունենան: Հաջորդ շաբաթ գտնում եմ գիրքը, պատճենում այդ էջերը, տանում, տալիս գրադարանավարուհուն, որը, շնորհակալություն հայտնելու փոխարեն, զայրացած հրամայում է. «Ինչու առանձին, առանձին էջերով չեք պատճենել, այլ կողք կողքի, նորից կանեք, կբերեք»: Բնականաբար գիրքը մնաց առանց այդ չարաբաստիկ էջերի
Էլի ուսանողներից…..
Ու էլի կգրեմ ուսանողներից:
Էս անգամ՝ դասերի ժամանակ հնչած արտահայտություններ և հարցեր: Չգիտեմ էլ ինչպես որակեմ՝ ծիծաղելի, չմտածված,  զվարճալի. հա հենց էտ բառով կբնութագրեմ: Այսպես ուրեմն
Մի հատ շաաաատ “հետաքրքիր” առարկա ենք անցնում առանձնապես արևելագիտության հետ կապ չունեցող.փոխարենը ի՜նչ հարցեր են հնչում էդ դասերին….
-Կներեք, Աբորիգեն ցեղ հնում եղելա չէ՞:
-Իսկ Բրյուսելը ովա եղե՞լ:
-Պորտուգալիան կոչվելա գալլերի անունով որովհետև իրանք այնտեղ շատ էին, չէ՞:
-Հոներն ու հույները դրանք տարբեր բաներ ե՞ն:
Մի քիչ “արաբագիտական” ունիկալ հարցեր
Ուսանող-  Էն որ Զեմ-զեմ աղբյուրի ջուրը սուրբ է համարվել դեռևս Ջահիլիյայի շրջանից, դա Մուհամմեդն է սահմանել?
Ուսանող- Իսկ Սուննան ովա գրե՞լ:
Ուսանող- Իսկ բերբերները դրանք հին արաբներն ե՞ն:
Դասախոս- Արաբական արձակը հենց սկզբում գրվել է սաջով:
Ուսանող- Ամենասկզբու՞մ:
Դասախոս- Այո, ամենասկզբում:
Ուսանող՝ իրեն մեջտեղից պատռելով – Չե, ուզում եմ ասեմ հենց ամենասկզբու՞մ:
Հավատացնում եմ՝ այսպես մոտ 10 րոպե:
Դասախոս-Ո՞վ կարող է ասել՝ որն է Բիլադ աշ-Շամը:
Ուսանող-Դամասկոսը:
Դասախոս-Ո՞վ կարող է ասել՝ որն է  Ահլու Սուննան:
Ուսանող- Քրիստոնյաները:
Մի ամիս պարսկերեն սովորելուց հետո, ուսանող.
-Վա՜յյյ  էս ինչ նման են պարսկերենի տառերը արաբերենին:
Չէ, չկարծեք թե ես անմիտ հարցեր չեմ տալիս: Ու՞մ հետ չի պատահում:Ուղղակի իմ հարցերը ոչ ոք առնետորեն չի մտապահում որ հետո բլոգում գրի Ճ))))
Բեյրութի հայկական շունչը…
Մի քիչ կոտրելով և խախտելով ստեղծված ու նաև շատ սիրելի գիտական մթնոլորտը` ցանկացա երկու նկարով ցույց տալ, թե ինչքան տեսանելի են հայերի և լիբանանահայ համայնքի հետքերը Լիբանանում, մասնավորապես Բեյրութում: Լուսանկարել եմ 2008-ին. Բեյրութ, Անթիլիաս:
Ուսանողական արձանգրություններ
Հաստատ բոլորս էլ անհետաքրքիր առարկաների ընթացքում հետազոտել ենք սեղանի արձանագրությունները: Ես էլ որոշեցի մի փոքրիկ հետազոտություն անցկացնել: Ընթացքում պարզվեց, որ ես առաջինը չեմ, ով հետաքրքրվել է ուսանողական գրառումներով՝ ահավասիք. http://kampaduki.livejournal.com/956.html. Հա, հետազոտություն կատարեցի և արդյունքները ձեզ եմ ներկայացնում:
Ուսանողները գրելու, ստեղծագործելու այնպիսի պահանջ ունեն, որ գրում են համալսարանի պատերի, դռների վրա և նույնիսկ զուգարանում (էտ առանձին թեմայա): Մի քանիսը ֆոտոյով հնարավոր չի ներայացնել, ուստի չատի նման կգրեմ:
Սենց ուրեմն՝ մի դասասեղանին անգլերենով ծովափին կոչ էր արվում արթնանալ, կամ գրվածա “ABO+ անունս չեմ ասի= LOVE”, իսկ տակը քոմենթ՝ “Հեչիս ասես”: Կամ “Սիրում եմ քեզ” արտահայտության տակ ըստ երևույթին  մարտական տրամադրված մեկը գրելա “Ոտքերդ կփշրեմ, արա՜”  Տեսնես ինչի էլի: Մի լսարանում պատին “Քյարթու տղա 091-83-03-02”: Երևի իրա կարծիքով աղջիկները “քյարթու” որակական ածականը տեսնելուն պես խելապատառ իրան էին զանգելու: Մի դռան  վրա՝  “Օգնիր ինձ Աստված վաղը”, տակը կարմիրով “կամ էլ այսօր”, դրա տակ՝ “Եթե օգնության կարիք զգաս, դիմիր ինձ”, իսկ վերջում ուրիշ ձեռագրով՝ “Արի՜ հասի”:
Արաբագիտականը ֆորումա բացել ամենահարմար տեղում ՝ պատուհանների մոտ՝ պատին. Խնդրեմ.
Զզվում եմ համալսարանից!!!!!
Ամալյա-Բալիկ ջան ոնց եմ քեզ հասկանում
Անասուն երգիր  ա
Իսկ ես ոչ !
ԶԶվում եք մի եկեք
Համաձայն եմ
Համալսարանի բողոքի գիրքն եք բացել?
Ինչպես տեսաք՝ փորձ չարվեց դատապարտել ուսանողան արձանգրությունները, կամ կանխելու միջոցներ չառաջարկվեցին: Իհարկե, սա բացսական երևույթ է, բայց ինձ թվում է համալսարանում կանխելու կամ փոխելու ենթակա շատ ավելի կարևոր երևույթներ կան: Խորհուրդ կտայի հետևել “Why so serious?” հռետորական հարցադրմանը և ուսանողական արձանագրությունները դիտել որպես զվարճանքի առարկա: