Arevelk.info » Առօրյա

Արմակադը բացառիկ նվեր է
Իմ ուղեղում ոչ մի կերպ չեն տեղավորվում այն մարդկանց գործերը, որոնք ուղղված են տարբեր հնարավորություններ փակելուն, զարգացմանը միտված կառույցները ոչնչացնելուն, տոտալ հսկողության սահմանմանը, անգրագիտության եւ կոռուպցիայի խրախուսմանը, քաղաքացիական ակտիվության եւ անհատական զարգացման, ինքնարտահայտման պայմանների սահմանափակմանը:

Բարեբախտաբար, այս ծանր նկարագրությունը մեր իրականության միակ արտացոլանք չէ:

Ինձ ավելի ու ավելի են շրջապատում անձինք, որոնք կրթություն են ստացել արտասահմանյան լավագույն բուհերում կամ հաճախակի մասնակցում են տարբեր ամառային դպրոցների, տարբեր ծրագրերի: Վերջին շրջանում նաեւ Արցախն է միանում միջազգային կրթական տարբեր ծրագրերի՝, թեև ոչ բավարար չափով:

Այս համատեքստում մեծապես կարեւոր է կրթական, գիտական, ուսումնական ծրագրերի մասին ինֆորմացիայի փոխանակությունը, դրանց հասանելիության ապահովումը: Դեռեւս մի քանի տարի առաջ կային լուրջ բարդություններ ակադեմիական տարաբնույթ ինֆորմացիայի ստացման համար: Շատ հաճախ այդ ինֆորմացիան մնում էր ինչ-ինչ հաստատություններում` այդպես էլ անհասանելի դառնալով լայն շրջանակներին, իսկ տարբեր ծրագրերի լավագույն դեպքում մասնակցում էին ինֆորմացիան ստացողի ծանոթ-բարեկամները, այլ ոչ թե արժանավորները: Այս անառողջ մթնոլորտն առկա էր հատկապես հետազոտական դրամաշնորհային  ծրագրերի պարագայում:

2007թ. հունիսի 21-ին ստեղծվեց «Ակադեմիական  համագործակցության եւ օժանդակության  հայկական ԱՐՄԱԿԱԴ  ասոցիացիան», որն իր առջեւ խնդիր դրեց լայն հանրության սեփականությունը դարձնել ուսումնական ծրագրերի, կրթաթոշակների, դրամաշնորհների, գիտական, համալսարանական կյանքում կատարվող իրադարձությունների մասին ինֆորմացիան: Էլեկտրոնային փոստերի ցանկով, սոցիալական կայքերով, armacad.info լրատվական կայքի միջոցով Արմակադն ամեն օր տարածում է հսկայական տեղեկատվություն: Շնորհիվ Արմակադի՝ այսօր բազմաթիվ ուսանողներ սովորում են արտասահմանյան լավագույն բուհերում, տարեկան հարյուրավոր երիտասարդներ մասնակցում են ամառային դպրոցների եւ այլ կարճաժամկետ ծրագրերի, հետազոտողներն ու հասարակական կազմակերպությունները հնարավորություն են ունենում մասնակցել տարբեր դրամաշնորհների համար հայտարարվող մրցույթներին:

Արմակադը բացառիկ նվեր է հատկապես սահմանափակ ֆինանսներով գիտնականի համար: Եթե ցանկանում ես, օրինակ, մեկշաբաթյա հետազոտություն կատարել Հաագայում, ապա պատմիր այդ մասին Արմակադ ցանցի անդամներին, եւ վստահաբար կստանաս գիտական-ճամփորդական դրամաշնորհների մասին ինֆորմացիա, Հաագայում վստահաբար կգտնվի մեկը, որ քեզ կհյուրընկալի հետազոտությանդ ժամանակաշրջանում, քո ոլորտի մի շարք մասնագետներ էլ կտան արժեքավոր խորհրդատվություն:

Հավատամքը՝ ծառայել գիտությանը, ճանաչելի դարձնել Հայաստանը միջազգային գիտական եւ համալսարանական շրջանակներին, ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդների համար:

Ապշելու բան է, բայց այս ամենը նախաձեռնել է մեկ հոգի, բանասիրական գիտությունների թեկնածու, իրանագետ Խաչիկ Գեւորգյանը, որին այնուհետեւ միացել են տարբեր անձինք: Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենը կատարվում է առանց որեւէ ֆինանսավորման, անշահախնդիր, սոսկ էնտուզիազմի շնորհիվ:

Ու Ստեփանակերտից մինչեւ Փարիզ, Երեւանից մինչեւ Լոնդոն ու ԱՄՆ-ի տարբեր համալսարաններ Արմակադը դասախոսությունների միջոցով պատմում է իր գործունեության մասին՝ նոր հնարավորություններ պարգեւելով ուսանողներին եւ մեծացնելով իր ցանցը:

Օգտագործելով իր սոցիալական կապիտալը՝ տարբեր երկրների առաջատար համալսարանների, գիտական կենտրոնների դասախոսների, ուսանողների եւ հետազոտողների հետ կապը, Արմակադը դարձել է բրենդ, որը պատիվ կբերեր յուրաքանչյուր հասարակության: Պատկերացնում եմ՝ ինչպիսի նոր ծավալներ կարող էր ընդգրկել գիտական այս ցանցի գործունեությունը, եթե ամեն ինչ չմնար մի խումբ նվիրյալների ուսերին եւ հնարավոր լիներ վարձատրվող աշխատակիցներ ներգրավել:

Արմակադը նաեւ պատգամ է: Պատգամ՝ կիսվելու, ստեղծելու հնարավորություններ, ծառայելու գիտությանն ու կրթությանը՝ ապահովելով արդյունավետություն եւ շարունակական զարգացման հիմք:

Արմակադն այսօր տոնում է իր ծննդյան 4-ամյակը: Շնորհավոր ծնունդդ, Արմակադ, շնորհավո’ր տոնդ, հայ ուսանող ու գիտնական, որ ունես Արմակադի նման աջակից, շնորհավոր բոլոր նրանց տոնը, ովքեր ստեղծում են հնարավորություններ:

Հեղինակ՝ Հայկ Խանումյան՝ «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ

Աղբյուր՝ www.mediamax.am

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ԱՐՄԱԿԱ՛Դ
Այս տարի՝ հունիսի 21-ին լրանում է ARMACAD ( Armenian Association for Academic Partnership and Support)-ի 4 տարին: ԵՊՀ առաջին կամ երկրորդ կուրսի ուսանող էի, երբ առաջին անգամ լսեցի ARMACAD բառը: Եկա տուն ու փորձեցի հասկանալ ՝ ինչ է այն իրենից ներկայացնում: Գրանցվեցի: Պարզվեց այն է, ինչ պետք է ցանկացած մարդու, ում հետաքրքրում է, թե ինչ է կատարվում գիտական աշխարհում, ինչ գիտաժողովներ, հանդիպումներ, scholarship-եր են լինելու և այլն, և այլն: Այո՛,  այս ամենի մասին Ձեզ կարող է տեղեկացնել մի ցանց՝ ՀՀ միակ գիտական ցանցը՝ ARMACAD -ը:  ARMACAD–ը նպատակ ունի նպաստել տնտեսության, մշակույթի, կրթության և այլն զարգացմանը: ARMACAD –ի մասին ավելի մանրամասն կարող եք տեսնել այստեղ:  Միացե’ք ARMACAD-ին և դուք կլինեք ամենատեղեկացվածը:

Ծնունդդ շնորհավոր, ԱՐՄԱԿԱ՛Դ:

P.S. ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցը, լինելով ՀՀ –ում միակը, առ այսօր աշխատում է կամավորների ջանքերի շնորհիվ, այն և ոչ մի ֆինանսավորում ՉՈՒՆԻ:

Դեկան էլ կա, դեկան էլ
Բառը մի աշխարհ է,- սիրում էր ասել մեծն Հովհաննես Թումանյանը: Ամեն մի բառի ծովածավալ տարողությունը դժվար թե ավելի դիպուկ հնարավոր լինի բնութագրել: Իրոք որ, բառերի աշխարհը այնքան հարուստ է, որ բառերի ու դրանց ճիշտ ընտրության հարցում երբեմն կարող ենք դժվարությունների հանդիպել: Չչարաշահեմ ձեր համբերությունը և ներկայացնեմ ձեզ Պետրոս Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհը» գրքից մի ակնարկ:

Հիշո՞ւմ եք Ֆրիկի «Գանգատը» (Բան ի Ֆրիկ Գրքոյն).

Մէկին հազար դեկան ոսկի,

Մէկին ո՛չ փող մի պղնձի…

Այս տողերից երևում է, որ դեկան նշանակել է դրամի (և կշռի) միավոր:

Բայց այժմ ուրիշ դեկան ունենք, որ համալսարանի կամ ինստիտուտի այս կամ այն բաժանմունքի գիտական ու վարչական ղեկավարն է:

Ինչ խոսք, այս բառերի միջև ոչ մի ընդհանրություն չկա: Առաջինը հայերենում իրանյան հնագույն փոխառություն է. ավելի ճիշտ ձևն է դահեկան, որ արևմտահայերենում մինչև օրս էլ օգտագործվում է «գրոշ» իմաստով (իսկ արևելահայերենում քիչ է հանդիպում): Աշուղ Ջիվանին խրատում է.

…Ակամա` ընկերիդ մեկ դահեկանը հափշտակելու համարձակ մի՛ լինի:

Դահեկան-ն էլ սկզբում եղել է դարեհական ձևով և կապվել պարսից Աքեմենյան հարստության (մ.թ.ա. 558-330) ներկայացուցիչներից մեկի` Դարեհ Առաջինի (մ.թ.ա. 522-486) անվան հետ, նույն այն Դարեհի, որ հռչակված է եղել իր հարստությամբ, և որի անունը հիշելով նույն Ջիվանին դարձյալ խրատում է.

Փարթամացիր հին Դարեհին հավասար,

Օր կըգա չես գտնիր վերքիդ դեղ ու ճար…

Ուրեմն դարեհական փաստորեն նշանակում է Դարեհի դրամ, դրամի միավոր: Բառն իր ձևով անցել է մոտավորապես այսպիսի ճանապարհ. դարեհական-դահեկան-դեկան:

Հրաչյա Աճառյանը, ի դեպ, վկայում է, որ վրացիները հայերից են փոխ առել իրենց դաեկա՛նի բառը, որը նույն նշանակությունն ունի:

Ինչ վերաբերում էմյուս դեկան-ին, ապա այն արդեն լատիներեն բառ է, որի բուն նշանակությունն է «տասնապետ» (նրա կազմում կա հունարեն դե՛կա «տասը» բառը) : Միջնադարում (այժմ էլ) դեկան կոչվում էին կաթոլիկ և անգլիական եկեղեցիների ավագ հոգևորականները: Ըստ երևույթին, դեկան-ությունը մի ժամանակ եղել է  այսպիսի հոգևորականների գործը եկեղեցական կամ այլ կարգի ուսումնական հաստատություններում, որից և առաջացել է ներկա իմաստը:

Ի միջի այլոց, մենք ունեցել ենք նաև դեկան «կուսակալ, գավառապետ»

բառը` դեհկանություն բառի կազմում` «կուսակալություն»: Սա էլ բոլորովին այլ բառ է, դարձյալ իրանական փոխառություն: Այժմ էլ պարսկերենում կա դեհղա՛ն, որ նշանակում է «գյուղացի»: Այն մի ժամանակ երևի նշանակել է նաև «գյուղապետ, գյուղական ազնվական», որից և առաջացած է եղել ընդհանրապես «գավառապետ, կուսակալ» իմաստը, հետո էլ, «պաշտոնի իջեցումով»` «գյուղացի»:

«Ճլդոն»| Հայկական ժողովրդական հեքիաթ Կարնո բարբառով | “Պատառիկներ շիրակյան բանահյուսությունից” շարքից
Մարդըմ  ու կընիգըմ կեղնին: Իսոնք մէ տըղեմ կունենան, անունը` Ճլդո: Էս Ճլդոն պիջիմ-միջիկ բանըմ կեղնի, մեծընագը, հըմը ջանդըգով պիջիկ կեղնի:

Մէ օրըմ հերն ու մերը իսօր վրա ջղայնանագը: Էս Ճլդոն էլ ոչ կուդա, ոչ կառնե, գելնի գլուխը կառնե ու տնից կերթա: Շատ կերթա, թե քիչ, շատն ու քիչն էլ դուք կիմանաք, մէ աղբուրիմ դիշ կեղնի: Ջուրը խմեգը, գելնի ծառն ու քնիգը:

Մեկ էլ քիչմ կանցնի, Արջամըզոն(երեխա փախցնող) գուկա աղբրից ջուր խմե: Կըզիգը օր խմե, մեգել ջրի մեջ տեսնիգը Ճլդոյի սֆաթը: Զարմանագը ու ինքն իրան կսե . «Տո յաաաաա՜, էս ինչղ էլ լավ է, էսօր էլ ես ու կնիգս գիմռա հաց կուդենք», մտածեգը քիմի, վեր կաշե ու կսե. «տղա ջան, անունդ ինչ է՞, ցած արի էրթանք մեր տուն»: Տղեն կսե. «Անունս Ճլդո է, հմը ցած չեմ գա»: Արջամըզոն ծառը թափ կուդա, Ճլդոն էլ ցած գընկնի, բռնէ քշեգը մեշոկը, մեշոկն էլ դնեգը գլխի տակ ու քնիգը:

Իսիգ օր քնիգը, Ճլդոն մեշոկեն դուս գելնի, մեշոկի մեջ թիթեն (աթար, գոմաղբ) ցնեգը ու փախնիգը: Արջամըզոն զարթնիգը, մեշոկը վերցնեգը քիմի, կսե. « Յա՜ նչղ էլ թեթև է Ճլդոն»:  Տանիգը տուն, կընգան կսե. «Այ կնի՛գ,  արի՛, Ճլդոյին եմ բերել, ջուր դի տակնա, օր ուդենք, էսօր գիմռա ուտելու բան ունինք»: Կնիգը գուկա մեշոկը բացեգը օր, մեշոկի մեջ թիթեն է: Էս Արջամըզոն կսե. «Ճլդոն Տղա՛, հմի աշե քու գլխիդ ինչ բդի բերեմ»:

Իսօր թողնինք իստեղ, ջուղաբ տանք Ճլդոյին: Էս Ճլդոն էլ կերթա-գուկա էլի էս նույն ծառին դիշ կեղնի, գելնի վրեն ու քնիգը: Արջամըզոն գուկա գտնիգը Ճլդոյին ու կսե . «Ճլդո տղա իջի՛» , Ճլդոն կսե «չե՛մ իջնի»: Քանիմ անգամ ըսելուց ետը, իսիգ (Արջամըզոն) ծառը թափ կուդա: Ճլդոն դըրըխ՛կ, սած կընգնի, վերցնւգը քշեգը մեշոկը, դնեգը գլխի տակ ու …նորւց քնիգը:

Էս Արջամըզոն օր զարթնիգը ու մեշոկը վերցնեգը. Կսէ. «Տա յաաաա՜, ես ինչղ էլ

ծանդրցել է մեր Ճլդոն»: Ուրախ-ուրախ տուն կերթա, կսե. «Այ կնի՛գ, արի՛, Ճլդոյին բերել եմ»: Մեշոկի բերանը բացեգը ու ինչ՞…քար է: Էս Արջա,ըզոն կատղած կերթ տեսնիգը օր Ճլդոն էլի նույն ծառի վրա կուչ է էգած: Կսե. «Ծո Ճլդո՛, ցած արի՛», Ճլդոն էլի չի գա, իսիգ էլ էլի ծասը թափ կուդա, բռնե Ճլդոյին քշեգը մեշոկն ու հայդե տուն:

Հասնիգը տուն ու կնգան կսե. «Կնի՛գ, էս անգամ օղորտմա բերել եմ, ջուր դի՛ր»: Կնիգը ջուրը դնեգը, մարդն էլ կերթա էլի բան-ման բերելու: Հմը ջուրը եռագը, իսօր կնիգը կսե. «Ճլդո ջա՛ն, արի՛ մէ աշէ, տես ջուրը տաք է, թե` չէ»:  Ճլդոն էլ կսե. «Նանե ջա՛ն, ես չեմ հասկընա, դու աշե՛»: Հմը իսիգ կըզիգը օր աշե, Ճլդոն, հո՛պ, իսօր օռեն դիրտմեգը ու յալա ջուրը:

Ետև էս Նանեի օտներեն ու ջանդըգեն սեղանգը սարքեգը, ինքն էլ թռնի գելնի երդիկը: Էս Արջամըզոն գուկա, տեսնիգը օր Նանեն չկա: Ճվագը-ճվագը, Նանեն չկա ու չկա:

Նստիգը հաց ուտելու: Հմը ձեռը քցեգը մըսի, կսե. «Իսիգ Ճլդոյի տոտո՜ն է, իսիգ Ճլդոյի տոտո՜ն է»: Ճլդոն էլ առկից կսե. «Իդիգ Նանեյի տոտո՜ն է, իդիգ Նանեյի տոտո՜ն է»: Արջամըզոն վեր կաշե ու տեսնիգը, օր Ճլդոն հոն է: Կսե. «Ճլդո ջա՛ն, ինչղ ելար հոդ, ըսա ես էլ գամ»: Ճլդոն կսե. «Ոտքս դրի թընդրի խեջերգաթին ու ելա իստեղ»: Արջամըզոն հմը ոտքը դնեգը խեջերգաթին, ոտքըվառիգը ու ջուխտ օտոք թնդիրը գընկնի: Ճլդոն էլ թռնիգը ու թնդրի զափաղկով փակեգը թընդրի բերանը: Իսօր էլ սփես կեփե:

Իսոնց հարստությունը քուլլի հավաքեգը ու բռնեգը տան ճամփեն: Խելըմ կերթա, վերջը իրանց տունը գտնիգը: Հերն ու մերն էլ, մինչև իսօր գալը,  մէ լաց ու կոծըմ, մէ սուգ ու շիվանըմ կապած կեղնին: Ճլդոյին տեսնինգը քիմի, ուրխութենեն թռվռինգը: Գրգենգը իսօր ու գուլան: Ճլդոն էլ իսոնց քուլլի պատմեգը, թե ինչ է եկել իրա գլխին, վերջում էլ կսե. «Այ հեր ջա՛ն, քելե մե սելըմ լծե, երթանք իդոր եղած-չեղածը հավաքենք ու բերենք»: Կերթան իստակ կհավաքեն-սրբեն բերենգը:

Ըսպես, Ճլդոն հասնիգը իրա հորն ու մորը:

Իդոնք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնիք ձեր մուրազին:

պատմեց`Մաքրուն Հակոբյանը (Սարատակցի Ամալ տատը, 87 տարեկան )

գրի առավ` Ահարոն Վարտանեանը

Պատառիկներ շիրակյան բանահյուսությունից
Հաշվի առնելով սերնդափոխության հետ սկիզբ առնող մի շարք բարդություններ, որոնց առաջ կանգնել է և կանգնում է ֆոլկլորիստիկան` առաջարկում եմ arevelk.info-ում սկսել բանահավաքությանը նվիրված հոդվածների, ակնարկների ու զրույցների, ֆոլկլորային արժեք ունեցող նյութերի տեղադրման, քննարկման ու արծարծման շարք, որը կաջակցի հայ բանահյուսական մտքի ձեռքբերումների պահպանմանը, որպես մշակութային, գրական, քաղաքային կոլորիտ ու գյուղական կենցաղ ներկայացնող արժեք` դրանց վերհանմանն ու նորովի գնահատմանը: Լինելով Արթիկից` ես գոնե նախնական շրջանում կներկայացնեմ Շիրակում տարածված, գուցե և սկիզբ առած պատմությունների , զրույցների ու հումորների գրառումն ու փոխանցումը, ինչը խորհուրդ կտամ նաև մեր մյուս մարզերն ու Երևանը ներկայացնող բանասերներին ու այս ոլորտով հետաքրքրվողներին:

Թե ինչղ ղարսոնց ազգերից մեկը երգու մասի բաժնըվավ (սաբիներ ու զռռաններ)

Ղարսի մե ազգիցրմ (Արթիկում բնակվող հին տոհմերից մեկի մասին է խոսքը, որը գաղթել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքից 19-րդ դարի կեսերին) տարիքով մեգըմ կերթա Ղարսի սամթ խըզար քաշելու, հետն էլ փոքր էրեխա կտանի, օր գործիք տանի բերե: Խըզար քաշելու տեղն էղել է չայի բերանը, իդոր կողքն էլ էղել են թուրքի խզարջեքը, փաշի 7-8 տարեկան տղեն էլ զուդ ըդեղաներ է էգել խաղալու: Ղարսըցու տարիքովը երկար միրուք է ունեցել, էս փաշի տղեն էլ գնացե-էգե իսոր միրուքի հետ է խաղցէ, հայ քաշքռնել է, ղարսըցու էրեխիս դուրը չի գա թուրքի լամուգի էրածները, կպտտէ պապի բոլորն ու կսէ, թե ես իդոր կսատկցնեմ, ընչի գուկա միրուքիդ հետ խաղ կենէ, բայց թե պապը բանի տեղ չի դնէ: Մի օրըմ էլ` իրգըվա կողմ օր  փաշի տղեն նորից գուկա կսկսէ ժիժի կանգնելը,  իրիցանց տղեն իսոր դնե տակը խեխդեգը ու գողդու տանի քցեգը չայը: Գիշերն օր էրեխեն տուն չի էրթա, թուրքերը խառնվինգը իրար թե չոջուխն ուրա, ինչ եղավ, գուկան ղարսըցուց հարցուփորձ կենեն, ըսոնք կըսեն ըստեղ չի էկել: Առավոտ լուսուդեմ ըսոր ջանդագը չայից կգտնին, կերթան  վրեքը, կըսեն սաղ օրը ձեր էրեխու հետ է եղել, ուրեմն դուք էք սպանե քցե չայը: Ղարսցըի բիձեն էլ կըսե` ես ղոջա մարդ, էս էլ մատըմ սաբի երեխա  էդ երեխուն  ո՞ր մեկս բդի սպանեինք: Ըստեղից էլ տեղի բնակչության մեջ էս ազգի  մե մասը հայտնի է որպես “սաբի”: Իսկ հմի “զռռանների” մասին. էս ազգից մե ուրիշըմ էլ, էլի տարիքով կէրթա Թիֆլիս: Մեգըմ երեխա թելի վրա օսկի փուլ անցրած մատի վրա կֆռռցնե: Էս մարդն օր էրեխու ձեռը կտեսնի էդ օսկին, կսէ` բալա ջան ըդիկ ի՞նչ է, կըսէ հեչ ինչ, խաղալիք է, ընձի համար կխաղամ: Իրիցանց բիձեն կհարցնէ ի՞նչ տամ, օր ըդիկ տաս ընձի, կըսէ հեչ բան է պետք չէ, մե հատըմ զռռա տամ քեզի: Էս մարդը նայեգը կողքուբոլորը տեսնիգը ծանոթ մարդ – մուրդ չկա, ինքն  իրան կըսէ` է հմի մե հատըմ է խօ զռռամ, ընձի ըստեղ ո՞վ կճանչէ: Զռռագը ու կսե` բալա, տիա զռռացի, դե տուր: էս երեխեն ինչ ըսէ, օր լավ էղնի, կըսէ` իյաաա, ուրեմն դու քու էշ հալովդ կհասկնաս, օր ըսիկ օսկի է, ես իմ մարդ հալովս չեմ հասկնա՞: Ըստեղից էլ գուկա էս ազգի մյուս մասի անվանումը:

պատմեց 82 ամյա Աղուն տատը

բանահավաք` Արտյոմ Տոնոյան

Դամասկոսը Արեւելքի մէջ…

Միտքը սնունդ է, մտածել նշանակում է սնվել
Ապրիլի 6-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ ջանքերով կայացավ  Նոր Արևելք, Նոր Իրողություններ գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված էր Հրաչյա Աճառյանի 135 ամյակին: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել ԵՊՀ տարբեր ֆակուլտետների, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ուսանողներ: Գիտաժողովի հիմնական թեմաներն էին հայ-ադրբեջանական հակամարտություն, քրդական հարց, Օսմանյան կայսրության տարածաշրջանային քաղաքականությունը, Արևելյան հարցը, Ժամանակակից Թուրքիա, Արևելքի հայկական համայնքներ, արևելյան գրականության առանձնահատկություններ և այլն: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գ. Մելիքյանը, դեկանի տեղակալ Վ. Ոսկանյանը, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Կ. Խաչատրյանը:

Պարոն Մելիքյանը և Ոսկանյանը հայտնեցին, որ գիտաժողովի լավագույն զեկույցները կտպագրվեն առանձին ժողովածուի տեսքով և բարձր գնահատեցին Արևալագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ ուսանողների նման նախաձեռնությունը:

Հիտաժողովի թեմաներն էին՝

Արմեն Ժամհարյան «Քրդական հարցը և հնարավոր զարգացումներ»

Ասյա Դարբինյան «ԱՄՆ մարդասիրական ներկայությունը Մերձավոր Արևելքում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին.«Մերձավոր Արևելքի նպաստամատույցի» կազմավորումը»

Վարսեն Կարապետյան «Նուրիստանյան ցեղերի հեթանոսական կրոնը»

Միքայել Մալխասյան «Կարսի մարզի թուրք բնակչությունը 1878-1917թթ.»

Շուշան Ազատյան «Իրանական փոխառություններ և դրանց առանձնահատկությունները հայերենում»

Հայկ Ենգիբարյան  «Քեսապի հայ կաթողիկե համայնքը»

Նաիրա Պողոսյան  «Ունեցվածքի հարկի» կիրառումը թուրքիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին»

Էրիկ Դաւթեան «Քրդական հարցը և հնարավոր զարգացումներ»

Վարուժան Գեղամյան «Ադրբեջանի հակահայկական քարոզչական թեզերի շուրջ»

10.  Վռամ Խոջագորյան «Ադրբեջանի Հանրապետության Զինված Ուժերը»

11.  Էդգար Էլբակեան «Արեւելեան հարցի զարգացումը ԺԹ դարիառաջին կեսին»

12.  Նաիրա Սահակյան «Ֆրանց Կաֆկա և Նագիբ Մահֆուզ. Մարդու ինքնակառավարման խնդիրը»

13.  Ահարոն Վարդանյան «Շահնամեի հայկական տարբերակները»

14.  Նարեկ Զուլալյան «Օսմանյան կայսրության կառավարման համակարգի առանձնահատկությունները»

15. Գարիկ Գրիգորյան «Քրդական շարժումներն Իրանում Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում»:

Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր:

Նոր Արևելք, Նոր Իրողություններ միջբուհական գիտաժողով նվիրված Հրաչյա Աճառյանի ծննդյան135 ամյակին
Հրաչյա Աճառյան

Այս տարի լրանում է ականավոր հայ գիտնական, մեծ լեզվաբան և արևելագետ Հրաչյա Աճառյանի 135 ամյակը: Այս առիթով Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը ապրիլի 6-ին կազմակերպում է «Նոր Արևելք, Նոր Իրողություններ» ուսանողական միջբուհական գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ուսանողներ:

Գիտաժողովը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 6-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքի 212 (Երկանյաններ) դահլիճում: Սկիզբը ժամը 15:00-ին:

Մուտքն ազատ է:

Հրավիրում ենք բոլորին:

Հարցերի դեպքում զանգահարել 095 07 02 79, 093 49 44 49 հեռախոսահամարներով կամ գրել acadconfer@gmail.com էլ. հասցեին:

Միացեք մեզ Ֆեյսբուք սոցիալական կայքում և ավելի արագ տեղեկացվեք մեր միջոցառումների մասին՝ http://www.facebook.com/orientalsss :

Հարգանքներով՝

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերություն

Պարսկերեն ֆիլմի ցուցադրություն
Սույն թվականի մարտի 18-ին, ժամը 12:00-ին, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արամ Տեր-Ղևոնդյանի անվան  320 լսարանում   տեղի կունենա ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության կողմից կազմակերպված պարսկերեն ֆիլմի ցուցադրություն: Մուտքն ազատ է:

Վերնագիր. يك روز قشنگ برفي

Տևողություն. 33՛

Հարգանքներով՝

Արևելագիտության  ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերություն

Ազատ Եգիպտոսը՝ ազատ եգիպտացու համար
Թունիսյան դեպքերը երկար սպասեցնել չտվեցին, դրան արձագանքեց նաև Եգիպտոսը: Դարեր շարունակ Հռոմի հացի շտեմարանի բնակիչը այսօր ծայրահեղ աղքատության մեջ է: Իսկ ի՞նչ էին մտածում այս երկրի իշխանությունները: Հաստատ այն չէ, թե ինչպես բարելավել ժողովրդի վիճակը, իսկ միգուցե մտածում էին ինչպես թաքցնել իրենց միլիոնները, որ վտանգի դեպքում հանգիստ կյանքով ապրեն: Սա թերևս առավել հավանական է: Բայց այդ իշխանությունները մոռացել էին մի բան, որ  ժողովրդի ցասումը մի օր կպայթի:

Վերջին երկու  տասնօրյակում Եգիպտոսը դարձավ ժողովրդական պայքարի ասպարեզ: Ժողովուրդը գոյության կռվի էր դուրս եկել: Կահիրեի Թահրիր հրապարակը երկար կհիշի ազատատենչ մարտիկների կոչն ու պահանջը:

Ամեն ինչ սկսվեց համացանցից: Facebook-ում ստեղծելով «Մենք բոլորս Խալեդ Սայիդ ենք» խումբը՝ եգիպտացի երիտասարդները կարողացան համախմբվել և ոտքի ելնել 1981թվականից ի վեր նախագահական աթոռին նստած Հոսնի Մուբարաքի ռեժիմի դեմ: Այդ օրը հավանաբար պատմության մեջ  կմնա որպես «Ցասման օր»: Ցուցարարներին իրենց արդար պահանջից ետ չկանգնեցրեց ոչ հոգնածությունը, ոչ արյունահեղությանը զոհ գնալու վախը: Մինջև վերջին վայրկյանը չհուսահատվեցին, մինջև վերջին վայրկյանը պայքարեցին ու ի վերջո հասան իրենց ուզածին: Մի քանի անգամ իշխանությունը փորձեց համոզել ժողովրդին և տուն ուղարկել՝ բարեփոխումներ խոստանալով և այլ զիջումների գնալով: Սակայն ժողովրդական կամքը անբեկանելի էր: Ժողովուրդը հրաժարական էր պահանջում: Ցուցարարների շարքերում էին ոչ միայն մուսուլմանները, այլ նաև երկրի քրիստոնյա բնակչությունը, որ ամեն կերպ օժանդակում էր իր մուսուլման եղբայրներին: Բավականին հետաքրքիր պահվածք դրսևորեց եգիպտական բանակը, որը ի տարբերությունը որոշ այլ երկրների, իր սուրը չթափահարեց ժողովրդի գլխին, հակառակը՝ փորձեց թույլ չտալ բախումներ ցուցարարների և իշխանության կողմնակիցների  միջև: Իհարկե սա ողջունելի է, և շատերը պետք է օրինակ վերցնեն, եգիպտացի զինվորից, որ պաշտպանում է իր ժողովրդին և ոչ թե ժողովուրդն է պաշտպանվում նրանից: Այս ողջ ընթացքում չնայած արգելքներին բայց եգիպտական հեղափոխության խոսուն վկան եղավ Al Jazeera հեռուստաալիքը: Այն լուսաբանում էր թահրիրյան դեպքերը և դարձել էր կայուն լրատվամիջոց ողջ աշխարհի համար: Իսկ Հայաստանում այդ գործը մեծ պատվով կատարեց Առաջին լրատվականը: Հոսնի Մուբարաքին ժամանակ էր տրված հեռանալու, իսկ այդ օրը կոչվում էր «Հեռացման ուրբաթ»: Մինչ այդ Մուբարաքը հանդես եկավ ելույթներով: Դրանցից առաջինում նա հասկացրեց, որ չի պատրաստվում գնալ, իսկ Մուբարաքի վերջին ելույթից քչերը բան հասկացան: Սակայն ելույթից մի քանի ժամ անց կատարվեց ժողովրդի կամքը: 2011թվականի փետրվարի 11-ին Մուբարաքը հրաժարական տվեց: Մուբարաքի հրաժարականի մասին հայտնեց փոխնախագահ Օմար Սուլեյմանը, որին մեկ օր առաջ նախագահը հանձնել էր իր լիազորությունների մի մասը: Ժողովուրդը ցնծում է, վերջապես հեռացավ բռնապետը: Եգիպտացի ժողովրդի պայքարը և հաղթանակը ցույց է տալիս, որ ոչ մի բռնություն երկար չի տևի. վաղ թե ուշ ազատատենչ բռունցքը ցույց կտա իր կամքի ուժը: