Arevelk.info » Ուսանողական
Iran’s Nuclear Program. Threat or Guarantee to the Regional Stability and Security? (a short overview)
Iran’s Nuclear Program launched in 1967 when the Tehran Nuclear Research Center equipped with a US supplied 5 megawatt nuclear research reactor was established. In 1968 Iran signed the Nuclear non-Proliferation Treaty then ratified it in 1970. Shah had planned to build 23 nuclear power stations by 2000 with the intense assistance of USA and the western partners. Besides USA, Iran cooperated with France, Germany, Argentina, nowdays with Russia, China, Brazil in obtaining nuclear technology. After the Islamic revolution in 1979 and the overthrow of shah, the western partners of Iran suspended supplying nuclear technology to Iran. In that situation Iran 1992 signed an agreement with Russia laying the basis of the nuclear cooperation between the two states.
In recent years Iran’s Nuclear Program has caused serious tensions with USA and the western world. Washington constantly accuses Tehran of trying to achieve an atomic bomb. What if Iran achieves /it’s possible more than ever/ its own atomic weapon and will it drastically change the geopolitic situation in the Middle East region?Will nuclear superpower Iran threaten to the regional security or not?Questions to those can be given ambiguous answers. On the one hand the policy Iran holds towards the regional conflicts /regarding Israel-Palestine conflict/ is not constructive and the constant statements of the Iranian  president M. Ahmadinejad on destroying Israel (“Zionist regime” as Iranian president states) makes Iran some kind of a dangerous and unreliable country in the eyes of the international community. But at the same time Iran has a sedate approach concerning other regional conflicts and problems /Nagorno-Karabakh conflict/, and for the most of the neighbouring states Islamic Republic is considered to be a trustworthy partner. Iran should make real steps to cooperate with international organizations (UN, IAEA), with the Western World and discharge the situation. Let’s consider that Iran has already gained a nuclear weapon. We can foresee various scenarios of the further development of events. But I’ll try to point out the most possible geopolitic changes in the Middle East in case of Iran’s becoming a nuclear power:
1. IRI will have serious impact on regional events and countries both politically and economically.Obtaining the status of a nuclear power, Iran will have a significant impact on decision-making and conducting policy in the regional scale, will share sphere of influence with the western powers and Russia /in the Southern Caucasus/. USA and the other western superpowers, also Russia, will have to recognize Iran’s interests in the regional policy.
2. As regards regional stability and security, nuclear Iran will contribute to the stability. Islamic Republic has internal ethno-political problems as well and it is not of Iran’s interest to destabilize the region (domino effect). Yes,there can be certain fair concerns that an atomic bomb on the hands of the ideological Shia regime may be dangerous for the regional stability and security, but the history has been showing us that the nuclear weapons bring peace and have a restraining effect. Each player in the Middle East region will try to refrain from using atomic bombs solely betting on a political and diplomatic dialogue.
Մոսկվայի (16.03.1921) և Կարսի (13.10.1921) պայմանագրերի իրավաքաղաքական հետևանքները Հայաստանի համար
1921թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով գծվեց ներկայիս հայ-թուրքական սահմանը և Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին. Հայաստանի տարածքը գրեթե կիսով չափ կրճատվեց: Այս պայմանագրերը կնքվեցին մի իրավիճակում, երբ Անդրկովկասում բոլշևիկա-քեմալական համագործակցության արդյունքում կործանվեց Հայաստանի Հանրապետությունը և նրա տարածքը բաժանվեց ՌՍՖՍՀ-ի ու Թուրքիայի միջև:
Հայաստանի սահմանների ճակատագիրը նախ որոշվեց 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության ու ՌՍՖՍՀ-ի միջև կնքված «բարեկամության ու եղբայրության» մասին պայմանագրով: Պայմանագրի 1-ին հոդվածը արդեն ջնջում է առանց այդ էլ տերությունների կողմից չվավերացված Սևրի պայմանագիրը (Հայաստանը վավերացրել էր) և գծում Հայաստանի հետ  ներկայիս սահմանները. «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սկզբունքորեն համաձայնվում է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտեր, եթե Պայմանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք: Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը համաձայնվում է չճանաչել Թուրքիային վերաբերվող և այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող նրա ազգային կառավարության կողմից չճանաչված որևէ միջազգային ակտ: Թուրքիա հասկացության տակ սույն պայմանագրում հասկացվում են այն տերիտորիաները, որոնք մտցված են 1920 թվականի հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել և հռչակել է օսմանայն դեպուտատների Պալատը և հաղորդել է մամուլին ու բոլոր պետություններին: Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը որոշվում է այն գծով, որն սկսվելով Սև ծովի ափին գտնվող Սարպ գյուղից, անցնում է Խեդիսմեթա սարի վրայով, հետո առաջանում է Շավշետ սարի և Կաննի-դաղ սարի ջրաբաժան գծի ուղղությամբ, այնուհետև շարժվում է Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ՝ Արփաչայ և Արաքս գետերի հնահունով՝ մինչև Ստորին Կարասուի գետաբերանը»:
Պայմանագրի 3-րդ հոդվածով որոշվում է Նախիջևանի ճակատագիրը: Թուրքիան և Ռուսաստանն առանց Հայաստանի մասնակցության և համաձայնության որոշում են հանձնել Նախիջևանը Ադրբեջանի խնամակալությանը` Հայաստանին ներգրավելով ընդամենը սահմանների վերջնական ճշգրտման գործընթացի մեջ. «Երկու պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը՝ սույն Պայմանագրի 1-ին հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության (դրույթը բացահայտորեն ուղղված է Հայաստանի դեմ): Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակներից կազմված հանձնաժողովը կշտկի Նախիջևանի տերիտորիայի եռանկյունի կազմող արևելքում Արաքսի հնահունի և Արևմուտքում Դաղնա– Վելի-դաղ – Բագարզիք – Քյոմուրլու-դաղ լեռների վրայով անցնող գծի միջև պարփակված տերիտորիայի սահմանագիծը, որն սկսվում է Քյոմուրլու-դաղ սարից, հետո անցնում է Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ կայարանը և վերջանում է Քարասուի և Արաքսի տրամախաչման տեղում»:
Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածը բացահայտորեն, իրավաբանորեն ամրագրում է այս, ինչպես նաև հետագայում կնքված Կարսի պայմանագրի` Հայաստանի համար պարտադրված լինելը. «Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց»:
1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքվեց բարեկամության պայմանագիր մի կողմից Հայկական ԽՍՀ-ի, Ադրբեջանական ԽՍՀ-ի ու Վրացական ԽՍՀ-ի, մյուս կողմից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև` ՌՍՖԽՀ-ի մասնակցությամբ: Կարսի պայմանագիրը ըստ էության Մոսկվայի պայմանագրի դրույթների ու կետերի հաստատումն էր արդեն անդրկովկասյան հանրապետությունների ֆորմալ մասնակցությամբ: Պայմանագրի 1-ին և 2-րդ հոդվածով չեղյալ
են համարվում Սևրի և Ալեքսանդրապոլի պայմանագրերը: Հենց նույն 1-ին հոդվածում իրավաբանորեն կրկին ամրագրվում է Մոսկվայի պայմանագրի պարտադրված լինելը. «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները վերացված և ուժից զուրկ են համարում այն պայմանագրերը, որոնք կնքվել են ներկայումս պայմանավորվող կողմերի տերիտորիայի կազմի մեջ մտնող տերիտորիայում առաջներում իրենց սուվերեն իրավունքները կենսագործող պետությունների միջև, և որոնք վերաբերում են վերոհիշյալ տերիտորիաներին, վերացված և ուժից զուրկ են համարվում նաև երրորդ տերությունների կողմից կնքված և Անդրկովկասյան հանրապետություններին վերաբերող պայմանագրերը: Համարվում է որոշված,որ սույն հոդվածը չի վերաբերում 1921 (1337) թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրին»: Հոդված 2-ի համաձայն
Հայաստանը ըստ էության հրաժարվում է Սևրի պայմանագրից. «Պայմանավորվող կողմերը համաձայնվում են չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտ, եթե կողմերից մեկին ուժով են հարկադրում այն ընդունել: Այդ պատճառով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները համաձայնվում են չճանաչել որևէ միջազգային ակտ, որը վերաբերում է Թուրքիային և ճանաչված չէ այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող Ազգային կառավարության կողմից…»:
Պայմանագրի 3-րդ հոդվածը թերևս կարելի է համարել զավեշտալի (Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները, ընդունելով, որ կապիտուլյացիաների ռեժիմը համատեղելի չէ որևէ երկրի ազատ ազգային զարգացման, ինչպես նաև նրա սուվերեն իրավունքների լիակատար իրագործման հետ, գտնում են, որ այդ ռեժիմին առնչվող բոլոր ֆունկցիաներն ու իրավունքները կորցրել են իրենց ուժը և համարվում են վերացված), որովհետև նախկինում կապիտուլյացիաների ռեժիմից անդրկովկասյան 3 հանրապետություններն չեն էլ օգտվել, պարզապես այդ պետությունները գոյություն էլ չունեին, կամ քաղաքական ի՞նչ կշիռ պետք է ունենային,
որ Թուրքիայի հետ կնքեին նմանատիպ պայմանագրեր, սա պարզապես Մոսկվայի պայմանագրի 7-րդ հոդվածի մեխանիկական կրկնությունն է: 5-րդ հոդվածով վերջնականապես ամրագրվեց Նախիջևանի կարգավիճակը. «Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո»:
Կարսի պայմանագրի 15-րդ հոդվածը բավականին ուշագրավ է. «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել մյուս կողմի քաղաքացիների լիակատար ներում այն հանցանքների և զանցանքների համար, որոնք բխել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործողություններից»: Այս հոդվածը այդքան էլ հստակ ձևակերպված չէ, սակայն կարելի է եզրակացնել, որ այն ուղղված էր թե՛ 1915թ. ցեղասպանության, թե՛ 1920թ. աշնանը թուրքական արշավի հետևանքով մոտ 150-200 հազ.
հայ խաղաղ բնակչության ոչնչացման պատասխանատվությունից խուսափելուն:
Ե՛վ Մոսկվայի, և՛ Կարսի պայմանագրերի կետերի մեծ մասը ներկայումս չեն գործում. սույն պայմանագրերի միակ ու ծանր իրավաքաղաքական հետևանքը եղավ Հայաստանի տարածքների կորուստը և ներկայիս հայ-թուրքական սահմանը, որը ցավոք հաստատվեց նաև 1923թ. Լոզանի պայմանագրով: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը միջազգային իրավունքի կոպիտ խախտում էին, քանի որ նախ կնքվել էին այդ պահի դրությամբ միջազգայնորեն չճանաչված երկու սուբյեկտների միջև և այդ պայմանգրերով որոշվել էր երրորդ պետության` Հայաստանի սահմանները: Միջազգային իրավունքի տեսակետից
այս պայմանագրերը ենթակա են վիճարկման ու անվավեր են, սակայն թե ինչքանով է դա իրական ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակում և ինչ հնարավոր քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, դժվար է ասել:
Մոսկվայի և Կարսի պայմանագրերի տեքստերը պրոֆեսոր Ջ. Կիրակոսյանի «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923) /Երևան, 1972/¦  գրքից:
Արելագիտության ինստիտուտը հրավիրում է
Երկու հայտարարություն լեզվաբանությամբ և պատմությամբ հետաքրքրվողների համար:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
1.2011 Թ. ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ ԺԱՄԸ 13:00-ԻՆ ԶԵԿՈՒՑՈՒՄՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԴՈԿՏՈՐ ԻԼՅԱ ՅԱԿՈՒԲՈՎԻՉԸ (ԱՆԳԼԻԱ) `
“ՀԻՆ ՊԱՐՍԿԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ԱՔԵՄԵՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ” ԹԵՄԱՅՈՎ:
2.2011 Թ. ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ԺԱՄԸ 13-ԻՆ ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՈՒՄ (11-ՐԴ ՀԱՐԿ) ԶԵԿՈՒՑՈՒՄՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԼԵՅԴԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԴՈԿՏՈՐ ՀՐԱՉ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ (ՀՈԼԱՆԴԻԱ)`
“ՀԱՅԵՐԵՆԸ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱԼԵԶՎԻ ՏՐՈՀՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ” ԹԵՄԱՅՈՎ:
ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Երևան, Մարշալ Բաղրամյան 24գ,58.33.82,
www.orient.sci.am
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ XXXII ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ
ԱԻ
ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ 2011 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ  XXXII ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ:
Մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել զեկուցումների հիմնադրույթները մինչև 6 (վեց) համակարգչային էջ ծավալով` հայերեն կամ ռուսերեն լեզուներով, վերջում ներկայացնել անգլերեն լեզվով ամփոփում, հոդվածի վերնագիրն ու հեղինակի անուն ազգանունը` ռուսերեն և անգլերեն լեզուներով (տառատեսակը` յունիկոդ)` հայերեն -Sylfaen, ռուսերեն – Sylfaen, անգլերեն – Sylfaen, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1,5: Սահմանվում է հետևյալ Page Setup. Paper size-A4, Top, Bottom, Left, Right – 2,5 cm): Պարտադիր պայմաններից են աշխատանքի արդիականությունը, նպատակների, եզրահանգումների նշումը: Նյութը պետք է պատրստվի տեքստային խմբագիր Word-ի միջոցով: Հիմնադրույթները պետք է ընդգրկեն թեմայի ուսումնասիրության հակիրճ պատմությունը և ունենան աղբյուրագիտական համապատասխան հղումներ: Հավանության արժանացած աշխատանքները կհրատարակվեն ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի “ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ” ժողովածուի հերթական հատորում:
Հոդվածների ծանոթագրությունները և նշվող աղբյուրները պետք է զետեղված լինեն հոդվածի յուրաքանչյուր էջի տակ footnote-ով` օգտագործելով AB1 :
Հոդվածները ներկայացնել կրիչով և թղթային տարբերակով, միայն նշված տառատեսակներով (Sylfaen, – հայերեն; Sylfaen – ռուսերեն; Sylfaen – անգլերեն)
Հիմնադրույթները ներկայացնել մինչև ս.թ. օգոստոսի 30-ը, Երևան, Մարշալ Բաղրամյան 24գ. հասցեով (10-րդ հարկ, ընդունարան), հոդվածին կցել նաև էլեկտրոնային տարբերակը:
ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ
Արեւելագիտության դասընթացները համալսարանում դասավանդվել են բուհի հիմնադրման առաջին իսկ տարիներից: Արեւելագիտության առաջին դասախոսը գրականագետ եւ արեւելագետ Գեւորգ Ասատուրն էր, ով 1921 թվականին աշխատանքի է հրավիրվում` որպես վրացերենի եւ Արեւելքի գրականության դասախոս:
1940 թվականի սեպտեմբերից պրոֆեսոր Հ. Աճառյանի նախաձեռնությամբ ստեղծվում է արեւելյան բանասիրության ամբիոն: Նույն թվականին բացվում է նաեւ Արեւելյան լեզուների եւ գրականության բաժինն իր երկու` իրանական եւ արաբական ճյուղերով:
Ձևականորեն Արաբագիտության ամբիոնի՝ որպես ԵՊՀ գիտաուսումնական ինքնուրույն ստորաբաժանման պատմությունն սկսվում է 1991 թվականից, երբ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ Արաբական և թուրքական բանասիրության և Արևելքի երկրների պատմության ամբիոնների վերակազմավորման արդյունքում ստեղծվեց Արաբագիտության ամբիոն։ Սակայն արաբագիտության արմատները համալսարանում ձգվում են դեպի ավելի վաղ ժամանակներ։
Արաբերենը դասավանդվել է Երևանի համալսարանում նրա հիմնադրման առաջին օրերից, 40-ական թվականներին բանասիրական ֆակուլտետի կազմում ձևավորվել է արևելյան լեզուների ամբիոն, իսկ 1968 թվականից, երբ հիմնվեց արևելագիտության ֆակուլտետը, այդ ամբիոնը բաժանվեց իրանական բանասիրության և արաբական և թուրքական բանասիրության երկու ամբիոնի։
արաբագիտության բնագավառում ակադեմիական ավանդույթների առաջացումը, մասնագիտական կադրային բազայի ձևավորումն ու զարգացումը համալսարանում անվերապահորեն կապված են արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վարիչ, 1977-1993 թթ. արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆ. Մերի Քոչարի անվան հետ։ Այժմ Արաբագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատարը բ.գ.թ. Սոնա Տոնիկյանն է:
Այժմ ամբիոնի գիտակրթական գործունեության ոլորտը ներառում է արաբագիտության բոլոր հիմնական ուղղությունները.լեզվաբանությունը, միջնադարյան արաբական մշակույթն ու պատմությունը, իսլամագիտությունը, նոր և նորագույն ժամանակների արաբական գրականությունը, ժամանակակից տարածաշրջանային խնդիրների ուսումնասիրությունը, ինչպես նաև եբրայագիտությունը։
Ամբիոնի շրջանավարտներն աշխատում են գիտահետազոտական, մանկավարժական, դիվանագիտական, հասարակական-քաղաքական գործունեության ասպարեզներում, պետական կառավարման մարմիններում, միջազգային կազմակերպություններում։
Արաբագետ անվանի շրջանավարտները
Լևոն Տեր-Պետրոսյան՝ Հայաստանի      Հանրապետության առաջին նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր
Հրաչյա Գաբուչյան՝ Մոսկվայի      Մ.Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի արաբական բանասիրության ամբիոնի      բազմամյա վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արամ Տեր-Ղևոնդյան՝ բանասիրական      գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի արաբագետ-միջնադարագետ (1926-1988)
Արեգ Հովհաննիսյան՝ Լիբանանում ՀՀ      արտակարգ և լիազոր դեսպան
Լևոն Սարգսյան՝ Սիրիայում ՀՀ      արտակարգ և լիազոր դեսպան
Արա Այվազյան՝ Արգենտինայում      ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Մելքոնյան՝ Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,  պատմական գիտությունների թեկնածու
Վահան Տեր-Ղևոնդյան՝ «Հայաստան»      համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու,
Շահեն Կարամանուկյան՝ ՀՀ ԳԱԱ      Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ, ՀՀ Նախագահի      աշխատակազմի ղեկավար (1991-1997), նախարար (1997-2000), պատմական      գիտությունների թեկնածու
Դավիթ Հովհաննիսյան՝ Սիրիայում ՀՀ      գործերի հավատարմատար (1992-1998), ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, հայտնի      արաբագետ-իսլամագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արշակ Փոլադյան՝ Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, հայտնի արաբագետ-իսլամագետ, դոկտոր
Ռուբեն Կարապետյան՝ Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,պատմական գիտությունների դոկտոր
Սամվել Կարաբեկյան՝1992 -2008 թ. ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու
Սարգիս Պոսողյան
Ալեքսան Խաչատրյան՝պատմական գիտությունների թեկնածու և այլոք:
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա Արևելագիտության ինստիտուտ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ԱԻ) հիմնվել է 1971թ., դեռևս, 1958 թ. ստեղծված արևելագիտական սեկտորի հիմքի վրա: Հայաստանում արևելագիտական կենտրոնի ստեղծման գործում մեծ են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ.Գ. Ներսիսյանի, պրոֆ. Հ.Գ. Ինճիկյանի (սեկտորի ղեկավար 1958-1971թթ.), ինստիտուտի առաջին տնօրեն (1971-1994թթ.) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ.Խ. Սարգսյանի, 1995-2006թթ. տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ն.Հ. Հովհաննիսյանի ծառայությունները: 2006թ.-ից ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենն է պրոֆեսոր Ռ.Ա. Սաֆրաստյանը:
Արևելագիտության ինստիտուտը ուսումնասիրում է Մերձավոր և Միջին Արևելքի, Կովկասի, Արևելյան Ասիայի երկրների ու ժողովուրդների պատմությունը, սոցիալ-քաղաքական, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունները, մշակույթը, կրոնը, ազգային փոքրամասնությունների և էթնիկական խմբերի խնդիրները և այլն, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Աշխարհագրական առումով նման ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մերձավոր և Միջին Արևելքը և Կովկասը Հայաստանի անմիջական հարևան տարածաշրջանն է, Հայաստանի հին և նոր պատմությունը սերտորեն միահյուսված է ասորեստանցիների, բաբելոնցիների, խեթերի, պարսիկների, բյուզանդացիների, վրացիների, աղվանների, արաբների, քրդերի, թուրքերի և այլ ժողովուրդների պատմությանը: Բացի այդ, արաբական երկրներում, Իրանում, Թուրքիայում, Վրաստանում և Հյուսիսային Կովկասում գոյություն ունեն հայ համայնքներ:
Ինստիտուտն ունի հետևյալ հետազոտական բաժինները` Հին Արևելքի, Քրիստոնյա Արևելքի, Արաբական երկրների, Թուրքիայի, Իրանի, Արևելյան Ասիայի երկրների և Քրդագիտական ուսումնասիրությունների խումբը:
Հին Արևելքի բաժնում ուսումնասիրում են Միջագետքի, Փոքր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի պետութունների պատմությունը, էթնիկական, սոցիալ-տնտեսական, լեզվա-մշակութային, ինչպես նաև հելլենիզմի հարցերը:
Քրիստոնյա Արևելքի բաժնի ուշադրության կենտրոնում է արևելյան քրիստոնյա համայնքների, Վրաստանի միջնադարյան և նոր պատմության, հայ-վրացական և հայ-բյուզանդական հարաբերությունների, Աղվանքի պատմության, կովկասյան էթնոմշակութային աշխարհի, ինչպես նաև արևելյան եկեղեցիների և միջեկեղեցական հարաբերությունների զանազան հարցերի ուսումնասիրությունը:
Արաբական երկրների բաժնում հետազոտվում են Արաբական Արևելքի երկրների (Եգիպտոս, Սիրիա, Իրաք, Լիբանան և այլն) միջնադարյան, նոր և նորագույն պատմության, ազգային–ազատագրական շարժումների, գաղութային տիրապետության վերացման և արաբական երկրների անկախության նվաճման, միջազգային և միջարաբական հարաբերությունների, իսլամի և գաղափարախոսության տարատեսակ պրոբլեմներ:
Թուրքիայի բաժնում ուսումնասիրվում են Օսմանյան կայսրության և Թուրքիայի քաղաքական պատմությունը, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավական վիճակը, Հայկական հարցը և Հայոց ցեղասպանությունը, Մեծ տերությունների քաղաքականությունը, ժամանակակից Թուրքիայի զարգացման առանձնահատկությունները, օսմանիզմի, պանթուրքիզմի, պանիսլամիզմի, քեմալիզմի, նեոօսմանիզմի և նեոպանթուրքիզմի հարցերը:
Իրանի բաժնում` պատմության, ներքին և արտաքին քաղաքականության, ագրարային հարաբերությունների և իսլամական հեղափոխության արդիական խնդիրների հետ միասին, մշակվում են նաև պարսկական դասական և ժամանակակից գրականության տարաբնույթ հարցեր:
Արևելյան Ասիայի երկրների բաժնում ուսումնասիրվում են Չինաստանի, Ճապոնիայի արդի պատմության խնդիրները, արտաքին քաղաքական միտումները, այդ երկրների տեղն ու դերը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում, ինչպես նաև նշյալ երկրների վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում:
Քրդագիտական ուսումնասիրությունների խմբի թեմատիկայում մեծ տեղ է գրավում բանասիրության` լեզվի, գրականության և բանահյուսության ուսումնասիրությունը: Զուգահեռաբար հետազոտվում են քուրդ ժողովրդի պատմության հարցերը, մասնավորապես քրդերը Հայաստանում և նրանց հոգևոր-մշակութային զարթոնքը, հայ-քրդական հարաբերությունները, ինչպես նաև քրդական խնդիրն այսօր (Իրաք, Թուրքիա, Իրան):
Վերոհիշյալ խնդիրների հետ միասին ինստիտուտում աշխատանք է կատարվում արևելյան աղբյուրների ուսումնասիրության ուղղությամբ, մասնավորապես, արաբական, թուրքական, պարսկական և վրացական աղբյուրները հայերի և Հայաստանի մասին և հայկական աղբյուրները արևելյան ժողովուրդների մասին: Ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքներում որոշակի տեղ ունի նաև մերձավորարևելյան երկրների և Կովկասի հայ համայնքների պատմության և սոցիալ-տնտեսական վիճակի, այդ երկրներում նրանց քաղաքական և տնտեսական դերի, ինչպես նաև հարևան երկրների հետ հայ ժողովրդի պատմա-մշակութային դարավոր հարաբերությունների լուսաբանությունը: Նշված ուղղությունների գծով Արևելագիտության ինստիտուտի գիտնականները հրատարակել են բազմաթիվ մենագրական ուսումնասիրություններ, ժողովածուներ և հոդվածներ: Դրանց զգալի մասը, հայերենից բացի, հրատարակվել է ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, քրդերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ճապոներեն և այլ լեզուներով` Ռուսաստանում, Իրաքում, Քուվեյթում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ճապոնիայում և այլ երկրներում:
Ինստիտուտի հրատարակությունների ցանկում են` «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», «Մերձավոր Արևելք», «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ», «Արամազդ» ( ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ), «Արևելաասիական ուսումնասիրություններ» «Կովկաս և Բյուզանդիա», «Հին Արևելք» , «Արևելյան աղբյուրագիտություն» մատենաշարերը:
Իստիտուտը պատրաստում է գիտական կադրեր ասպիրանտուրայի և մագիստրատուրայի միջոցով:
Ինստիտուտում գործում է դոկտորի գիտական աստիճան շնորհող գիտական խորհուրդ` համաշխարհային պատմություն, աղբյուրագիտություն և պատմագրություն մասնագիտությունների գծով:
Ինստիտուտում աշխատում են բարձրորակ մասնագետներ, որոնց ճնշող մեծամասնությունն ունի գիտական աստիճան:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը գիտական լայն կապեր ունի արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր գիտական կենտրոնների հետ` մասնագետների, գրականության և ինֆորմացիայի փոխանակություն, դասախոսություններ, կադրերի պատրաստում, ատենախոսությունների պաշտպանություն և այլն:
Ինստիտուտը համագործակցել է և շարունակում է գիտական աշխատանք կատարել Ենայի, Տրիրի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Կոպենհագենի (Դանիա), Մերիլանդի (ԱՄՆ), Էկոլ դը Ֆրանս, Մոնպելյեի (Ֆրանսիա) համալսարանների, Դամասկոսի մերձավորարևելյան ֆրանսիական ինստիտուտի (Սիրիա), Չանդիգարհի ինստիտուտի, Դելիի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Հնդկաստան) և Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ:
Ինստիտուտի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային գիտաժողովների (Ամստերդամ, Լեյդեն, Հայդելբերգ, Ֆրանկֆուրտ, Փարիզ, Լոնդոն, Նյու-Յորք, Բեռլին, Մյունստեր, Թեհրան, Բեյրութ, Բաղդադ, Կահիրե, Բերքլի, Լոս-Անջելես, Վաշինգտոն և այլն), այդ թվում և արևելագիտական համաշխարհային կոնգրեսներին (Մոսկվա, Փարիզ, Անկարա, Համբուրգ, Մոնրեալ և այլն): Ինստիտուտի նախաձեռնությամբ մի շարք գիտաժողովներ են հրավիրվել Երևանում, ինչպես «Էյրենե»-ի, արաբագետների համամիութենական 3-րդ (1969) և 4-րդ (1985), թուրքագիտական և Քրիստոնյա Արևելքին, Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին (2008) նվիրված կոնֆերանսներ և այլն:
Ինստիտուտում գործում է արևելագիտական մասնագիտացված գրադարան, որը պարունակում է շուրջ 60 հազար միավոր գրականություն` փաստաթղթերի ժողովածուներ, մենագրական ուսումնասիրություններ, հոդվածների ժողովածուներ, գիտական պարբերականներ, օրաթերթեր և այլն, հայերեն, ռուսերեն, վրացերեն, արաբերեն, թուրքերեն, օսմաներեն, պարսկերեն, եբրայերեն, քրդերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով:
Աղբյուր՝ Արևելագիտության ինստիտուտի պաշտոնական կայք
ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ
Հայաստանի Գերմանականան համալսարանում (Երևան, Այգեձորի  47/3) մայիսի 30-ից հունիսի 4-ը  տեղի կունենա «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ»
մեկշաբաթյան սեմինար:
Սեմինարի նախագիծը մշակվել է «Պայդեա Պրոջեքթ Ինկուբատորի» շրջանակում (Ստոկհոլմ 2009թ. օգոստոս): Այս շարքի առաջին սեմինարը Հայաստանում անցկացվել է 2010թ. մայիսի 31-ից հունիսի 5-ը՝ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնում:
Սեմինարը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու Երուսաղեմում միջմշակութային երկխոսության համատեքստին ու միևնույն ասպեկտով դիտարկել ազգային և կրոնական փոքրամասնությունների միջև առնչությունները: Սեմինարը ներառում է միմյանց հաջորդող դասախոսություների ու քննարկումների շարք՝ միջկրոնական հաղորդակցության, Երուսաղեմի հայկական համայնքի և Սուրբ քաղաքի կրոնական կարգավիճակի շուրջ։ Ավանդական տեքստերի ընթերցումը, բանավեճ-քննարկումները և ֆիլմի դիտումը հնարավորություն կտան միևնույն համատեքստում ընկալել ավանդականությունն ու արդիական խնդիրները:
Աշխատանքային լեզուն՝ գերմաներեն/անգլերեն՝ հայերեն զուգահեռ թարգմանությամբ:
Սեմինարի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիյայի ինստիտուտը և զիմմիները
Արաբական նվաճումների արդյունքում Արաբական խալիֆայության տակ ընկան մի շարք ոչ մուսուլման ժողովուրդներ։ Դեռևս Մուհամմադ մարգարեի օրոք ձևավորվեց اهل الذمة-ն։ Երբ Մուհամմադ մարգարեն, լքելով Մեքքան, շարժվեց դեպի Մադինա, այստեղ բնակվում էին մի շարք հրեա ընտանիքներ։ Սկզբնական շրջանում մարգարեի և նրանց միջև տարաձայնություններ չկային, սակայն այդ հաշտ վիճակը երկար չտևեց։ Հրեաները և քրիստոնյանդերը, լավ իմանալով Հին կտակարանի պատմությունները, շատ հաճախ ծաղրում էին մարգարեին, նրա առաքելությունը։ Սակայն իսլամի տարածման հետևանքով այդ նույն այլադավանները հայտնվեցին իսլամի տիրապետության տակ։ Եվ հրեաների, քրիստոնյաների հարաբերությունները մուսուլմանների հետ գնալով թշնամական բնույթ էին կրում.
يَا أَيُّهَا الَّذِينَ آمَنُواْ لاَ تَتَّخِذُواْ الْيَهُودَ وَالنَّصَارَى أَوْلِيَاء بَعْضُهُمْ أَوْلِيَاء بَعْضٍ وَمَن يَتَوَلَّهُم مِّنكُمْ فَإِنَّهُ مِنْهُمْ إِنَّ اللّهَ لاَ يَهْدِي الْقَوْمَ الظَّالِمِينَ ﴿۵-۵۱
Ո՛վ,  դո՛ւք, որ հավատացիք, հրեաների և քրիստոնյաների հետ մի՛ ընկերացեք, նրանք ընկերներ են միմյանց։ Եվ եթե ձեզանից մեկը ընկերանա նրանց հետ, ապա ինքը ևս նրանցից է։ Հիրավի Ալլահը չի ընդունում մոլորյալներին։ ﴾5-51﴿
Ոչ մուսուլմանների ապրելակերպը դար ալ-իսլամում կանոնակարգվում էր աման, ահդ, և սուլի պայմանագրերի միջոցով[1]։ Այս պարագայում մեզ հետաքրքրում է ահդ[2] պայմանագրի երկու տեսակներից մեկը` ահդ ազ-զիմման, որը հնազանդության և պաշտպանության մասին դաշինք էր։ Զիմմիների համար սահմանված էին մի շարք պարտադիր և ոչ պարտադիր պայմաններ, որոնցից էին` չպարսավել Ղուրանը, չվատաբանել մուսուլմանական կրոնը (պարտադիր), հագուստի վրա տարբերակիչ նշան ունենալ, մուսուլմանների տներից ցածր տներ կռուցել (ոչ պարտադիր) և այլն։
Զիմմիների իրավունքները շատ սահմանափակ էին. Օրինակ, երբ հանցագործը մուսուլման էր, իսկ տուժողը զիմմի, ապա պատիժը բավականին մեղմացվում էր, սակայն երբ զիմմիի ձեռքով մուսուլման էր սպանվում, ապա նա մահապատժի էր ենթարկվում, անգամ եթե դա ինքնապաշտպանություն էր եղել։
Արաբական արշավանքների սկզբին, երբ արաբական նվաճող մասը փոքր տարր էր կազմում նվաճված երկրների մեջ, այլ կրոնների հանդեպ կար հանդուրժողականություն, սակայն արաբա-մուսուլմանական տարրի հզորացումը մեզ այլ պատկերի առաջ է կանգնեցնում։ Այս այլադավան ժողովուրդները մի շարք իրավունքներից զրկվում են։
Զիմմիների համար արյան  փոխհատուցման` դիյայի կարգերը ևս տարբերվում էին մուսուլմանների համար գործող պայմաններից։ Մազհաբնեերը  սակայն միակարծիք չեն այս հարցի շուրջ։ Աբու Հանիֆայի և Իբն Հանբալի մազհաբների համաձայն` զիմմիի արյան դիմաց վճարվող դիյան հավասար է մուսուլմանի համար վճարվող դիյային[3]։ Ի տարբերություն նրանց` Մալիք իբն Անասը ձևակերպում է այլ սկզբունք. «եթե սպանվի հրեա կամ քրիստոնյա, ապա նրանց արյան համար վճարվող գումարը պետք է կազմի ազատ մուսուլմանի դիյայի կեսին»։ Իսկ ինչ վերաբերում է Աշ-Շաֆիի հետևորդներին, ապա նրանք առաջարկում են զիմմիի արյան համար վճարել ազատ մուսուլմանի դիյայի 1/3-ը[4]։
Սակայն պետք է նաև նշել, որ անմեղ հրեայի կամ քրիստոնյայի սպանությունը չէր խրախուսվում։ Եվ Սահիհ Բուխարին վկայակոչել է մի հադիս, որտեղ մարգարեն ասում է. «նա, ով կսպանի դաշինքի մեջ գտնվողին, չի ըմբոշխնի դրախտի բույրը»[5]։ Սակայն եթե զիմմին հրաժարվում էր վճարել գլխահարկը ապա նրան կարող էին սպանել։
قَاتِلُواْ الَّذِينَ لاَ يُؤْمِنُونَ بِاللّهِ وَلاَ بِالْيَوْمِ الآخِرِ وَلاَ يُحَرِّمُونَ مَا حَرَّمَ اللّهُ وَرَسُولُهُ وَلاَ يَدِينُونَ دِينَ الْحَقِّ مِنَ الَّذِينَ أُوتُواْ الْكِتَابَ حَتَّى يُعْطُواْ الْجِزْيَةَ عَن يَدٍ وَهُمْ صَاغِرُونَ ﴿٩-۲٩﴾
Պայքարե՛ք Գրքի ժողովուրդներից նրանց դեմ, ովքեր չեն հավատում Ալլահին ու Դատաստանի օրվան  և չեն արգելում այն, ինչ արգելեց Ալլահն ու իր առաքյալը, չեն դավանում ճշմարիտ կրոնը, մինչև որ նրանք նվաստ վիճակում իրենց իսկ ձեռքով կվճարեն ջիզիան։ ﴾9-29﴿
Ահա այն պայմանները, որոնք սահմանվել էին դիյա ինստիտուտի վերաբերյալ, երբ կողմերից մեկը զիմմի էր։
[1] Հ. Քոչարյան., Ումմայի կարգավիճակն ու բնորոշումը Ղուրանում և վաղ իսլամական սկզբնաղբյուրներում., Ատենախոսություն., Երևան 2005:
[2] Ահդ պայմանագիրը ուներ երկու տեսակ` ահդ ազ-զիմմա և ահդ ալ-վալլա։
[3] احمد بن حنبل, مسند , مجلد ۲, ص ۱۴۹.
[4] Мец А., Мусульманский Ренессанс., Москва., Наука., 1996., стр. 55.
[5] صحيح البخاري , مجلد ۲,ص. ۲۰۲.
Դեկան էլ կա, դեկան էլ
Բառը մի աշխարհ է,- սիրում էր ասել մեծն Հովհաննես Թումանյանը: Ամեն մի բառի ծովածավալ տարողությունը դժվար թե ավելի դիպուկ հնարավոր լինի բնութագրել: Իրոք որ, բառերի աշխարհը այնքան հարուստ է, որ բառերի ու դրանց ճիշտ ընտրության հարցում երբեմն կարող ենք դժվարությունների հանդիպել: Չչարաշահեմ ձեր համբերությունը և ներկայացնեմ ձեզ Պետրոս Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհը» գրքից մի ակնարկ:
Հիշո՞ւմ եք Ֆրիկի «Գանգատը» (Բան ի Ֆրիկ Գրքոյն).
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ո՛չ փող մի պղնձի…
Այս տողերից երևում է, որ դեկան նշանակել է դրամի (և կշռի) միավոր:
Բայց այժմ ուրիշ դեկան ունենք, որ համալսարանի կամ ինստիտուտի այս կամ այն բաժանմունքի գիտական ու վարչական ղեկավարն է:
Ինչ խոսք, այս բառերի միջև ոչ մի ընդհանրություն չկա: Առաջինը հայերենում իրանյան հնագույն փոխառություն է. ավելի ճիշտ ձևն է դահեկան, որ արևմտահայերենում մինչև օրս էլ օգտագործվում է «գրոշ» իմաստով (իսկ արևելահայերենում քիչ է հանդիպում): Աշուղ Ջիվանին խրատում է.
…Ակամա` ընկերիդ մեկ դահեկանը հափշտակելու համարձակ մի՛ լինի:
Դահեկան-ն էլ սկզբում եղել է դարեհական ձևով և կապվել պարսից Աքեմենյան հարստության (մ.թ.ա. 558-330) ներկայացուցիչներից մեկի` Դարեհ Առաջինի (մ.թ.ա. 522-486) անվան հետ, նույն այն Դարեհի, որ հռչակված է եղել իր հարստությամբ, և որի անունը հիշելով նույն Ջիվանին դարձյալ խրատում է.
Փարթամացիր հին Դարեհին հավասար,
Օր կըգա չես գտնիր վերքիդ դեղ ու ճար…
Ուրեմն դարեհական փաստորեն նշանակում է Դարեհի դրամ, դրամի միավոր: Բառն իր ձևով անցել է մոտավորապես այսպիսի ճանապարհ. դարեհական-դահեկան-դեկան:
Հրաչյա Աճառյանը, ի դեպ, վկայում է, որ վրացիները հայերից են փոխ առել իրենց դաեկա՛նի բառը, որը նույն նշանակությունն ունի:
Ինչ վերաբերում էմյուս դեկան-ին, ապա այն արդեն լատիներեն բառ է, որի բուն նշանակությունն է «տասնապետ» (նրա կազմում կա հունարեն դե՛կա «տասը» բառը) : Միջնադարում (այժմ էլ) դեկան կոչվում էին կաթոլիկ և անգլիական եկեղեցիների ավագ հոգևորականները: Ըստ երևույթին, դեկան-ությունը մի ժամանակ եղել է  այսպիսի հոգևորականների գործը եկեղեցական կամ այլ կարգի ուսումնական հաստատություններում, որից և առաջացել է ներկա իմաստը:
Ի միջի այլոց, մենք ունեցել ենք նաև դեկան «կուսակալ, գավառապետ»
բառը` դեհկանություն բառի կազմում` «կուսակալություն»: Սա էլ բոլորովին այլ բառ է, դարձյալ իրանական փոխառություն: Այժմ էլ պարսկերենում կա դեհղա՛ն, որ նշանակում է «գյուղացի»: Այն մի ժամանակ երևի նշանակել է նաև «գյուղապետ, գյուղական ազնվական», որից և առաջացած է եղել ընդհանրապես «գավառապետ, կուսակալ» իմաստը, հետո էլ, «պաշտոնի իջեցումով»` «գյուղացի»:
Հարսանեկան արարողությունը հեռավոր ղազախական տափաստնում